Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն, Community Organization, Kond, St. Hovhannes Church, Yerevan.

11/07/2026

Մեր Կոնդը

15/06/2026

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի, աշխատակազմի և հավատավոր ժողովրդի անունից որդիական սիրով և խոնարհությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ եպիսկոպոս....

06/05/2026

Հրավիրում ենք մասնակցելու Համբարձման տոնին /Ջանգյուլում/
_________________________

Մայիսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:

Մայիսի 14-ին` ժամը 18.30-ին, հրավիրում ենք մասնակցելու Համբարձման տոնի միջոցառմանը, որը կմեկնարկվի ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից։ Մասնակիցները երգ ու պարով կքայլեն դեպի Անգլիական այգի` ազգային ավանդույթներով տոնախմբությունը շարունակելու։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ միջոցառումն իրականացնում են թեմի երիտասարդական միությունները Երևանի Կենտրոն համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

«Վան» ազգագրական երգի ու պարի խմբի մասնակցությամբ կներկայացվեն Համբարձման տոնի ժողովրդական սովորությունները՝ աղջիկները գլխազարդ ծաղկեպսակներ կհյուսեն և վիճակ հանելու ազգային խաղը կխաղան, իսկ հյուրերին կաթնապուր և գաթաներ կհյուրասիրեն:

Սիրով սպասում ենք Ձեզ։

Ծիծեռնակաբերդի տարածքում հավաքված հազարավոր կամավորները հավաքում են ծաղիկները՝ բաժանելով ցողունները ծաղկաթերթերից: Երկրո...
26/04/2026

Ծիծեռնակաբերդի տարածքում հավաքված հազարավոր կամավորները հավաքում են ծաղիկները՝ բաժանելով ցողունները ծաղկաթերթերից: Երկրորդ կյանք են ստանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները:

Այս տարի «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնությանը մասնակցեցին նաև Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան), Հայկ սարկավագ Պալոյանը:

Նախաձեռնությունը մեկնարկեց Տերունական աղոթքով: Տեր հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Աշխատանքները սկսվեցին Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի հոգևոր երգերի ուղեկցությամբ:

ՊԱՏՄԱԿԱՆ ՆԿԱՐ...Քրիստոսով գոտեպնդված հայը առաջնորդ ունենալով մեր Եկեղեցու Սրբազան Հայրերին՝ երբեք չի սասանվել իր հավատքի...
23/04/2026

ՊԱՏՄԱԿԱՆ ՆԿԱՐ...
Քրիստոսով գոտեպնդված հայը առաջնորդ ունենալով մեր Եկեղեցու Սրբազան Հայրերին՝ երբեք չի սասանվել իր հավատքի մեջ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը նրան չեն վախեցրել: Նա սթափ մտքով և առ Աստված աղոթքով է անցել բազմաթիվ հալածանքների միջով, նույնիսկ նահատակության անդարձ ճանապարհը:

17/04/2026
«Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ
11/04/2026

«Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»

ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ

Address

Kond, St. Hovhannes Church
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share