Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum

Սիլվա Կապուտիկյանի  տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Պահպանում և ներկայացնում է Սիլվա Կապուտիկյանի նյութական ժառանգությունը, առցանց ճանապարհով և տպագրությամբ հանրահռչակում է ստեղծագործությունները, կազմակերպում է միջոցառումներ Հայաստանի տարբեր մարզերում և երկրի սահմաններից դուրս, իրականացնում է կրթական ծրագրեր և ցուցահանդեսներ:

Տոմսի արժեքը՝ 300 դրամ
Էքսկուրսիա հասյերեն՝ 1500 դր.
Էքսկուրսիա օտար լեզուներով՝ 2000 դր.

Сохраняем и представляем материальное наследие Сильвы Капутикян, популяризируем творчество в Интернете и в печати, организуем мероприятия в разных регионах Армении и за рубежом, реализуем образовательные программы и выставки.

Цена входного билета: 300 драм
Экскурсия на армянском языке: 1500 драм
Экскурсия на русском и английском языках: 2000 драм

Saving and showing material heritage of Silva Kaputikyan, popularizing poetess's works in internet and by publishing, organizing cultural events in the regions of Armenia and abroad, making educational programs and exhibitions. Ticket price: 300 AMD
Excursion in Armenian language: 1500 AMD
Excursion in Russian and English languages: 2000 AMD

26/09/2026

🎼 «Այն ձայնը, որ կլսեք դուք այս երգապնակից, միայն մի քանի տասնամյակի հեռավորությունից չէ, որ հասնում է ձեզ։ Այդ ձայնը գալիս է դարերի խորքից, ճիշտ այնպես, ինչպես հազարամյակներ հողում թաղված կավե սափորն է պեղումներից հետո հանվում արևերես, և կամ դարերի կուտակած շերտ-շերտ ծեփը քերելուց հետո՝ ծեփի տակից հանկարծ ձեզ է նայում հնամյա սքանչելի որմնանկարը․․․

Հին է Հայաստան երկիրը, ու նրա վրա բնակված ժողովուրդը հնուց ի վեր սիրել է կառուցել, ստեղծել, երգել։ Սակայն ժամանակը և օտար ցեղերի արշավանքներն ու գրավումները քանդել են ոչ միայն նրա մայրաքաղաքներն ու տաճարները, հրդեհների ու ավերումների ծուխ ու փոշով պատել նրա զարդաքանդակներն ու սրբազան մագաղաթները, այլև թանձր շերտով նստել են նրա երգի ու երաժշտության վրա՝ օտարամուտ մեղկ ու ծորուն ելևէջների մեջ խեղդելով զուսպ, իր քարաշատ հողի պես ժլատ, բայց խոր ու լայնաշունչ հայկական մեղեդին։

Եվ ահա գտնվեց մեկը, անսովոր մի հնագետ, որը ժամանակի փլատակների տակից լույս աշխարհ հանեց ոչ թե քարե խոյակները և կամ մետաղյա զարդերը, այլ՝ հնչյունը, երգը․․․ Դա Կոմիտասն էր՝ հայ ժողովրդի սիրելի զավակն ու անմահ կոմպոզիտորը»:
🖋️Սիլվա Կապուտիկյան, «ԿՈՄԻՏԱՍԻ ՁԱՅՆԸ», 1969թ․

✨ Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 157-ամյակը։

#ԾննդյանՕր #Կոմիտաս #ՍիլվաԿապուտիկյան #ԳԱԹ

✨️ Հայրենիքը նաև լեզուն է՝ այն խոսքը, որով փոխանցվում են հիշողությունը, սերը, պատմությունն ու ինքնությունը։Մեր անկախ պետ...
21/09/2026

✨️ Հայրենիքը նաև լեզուն է՝ այն խոսքը, որով փոխանցվում են հիշողությունը, սերը, պատմությունն ու ինքնությունը։
Մեր անկախ պետականության պատմությունը շարունակում է հյուսվել նաև հայերեն խոսքով։

🇦🇲 Շնորհավո՛ր Անկախության տոնը։ Պահպանենք, գնահատենք և զորացնենք իրականություն դարձած միասնական երազանքը։

#Անկախություն35 #ՀարատևՊետություն #Սեպտեմբերի21 #Հայաստան

💒Ներքին Գետաշենի Կոթավանքի համալիրը (կառուցված 9-12-րդ դարերում), ինչպես ներկայացրեց պատմության ուսուցիչ Բաբկեն Թաթոյանը...
15/09/2026

💒Ներքին Գետաշենի Կոթավանքի համալիրը (կառուցված 9-12-րդ դարերում), ինչպես ներկայացրեց պատմության ուսուցիչ Բաբկեն Թաթոյանը, եղել է Բագրատունիների երևելի համալիրներից մեկը, իսկ ափամերձ տարածքը՝ թագավորական ձկնորսական կենտրոնը։

Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ հին խաչքարերով, որոնք հնագույն օրինակներից են և նույնպես կառուցվել են 9-12-րդ դարերում։

📌Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ բացահայտել...
15/09/2026

📌Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ բացահայտելու Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։

🏫Ճանաչողական այցը մեկնարկեց Գեղհովիտի միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հեղինե Ղիմոյանի ղեկավարությամբ։ Նրա հրավերով աշակերտների և հյուրերի համար դասախոսություն կարդացին Վարդենիկ գյուղի ուսուցիչ Գևորգ Աբրոյանը և Զոլաքարի ուսուցչուհի Մերի Մախսուդյանը՝ իր սաների հետ։
Նրանք էկրանի վրա ցույց տվեցին տեսարժան վայրերը և հանդես եկան տարածաշրջանի պատմությանն ու առանձնահատկություններին նվիրված պատմական ակնարկներով ու գիտական տեղեկություններով։

Վանաձորից ժամանած տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Դեմիրչյանն անդրադարձավ հողերի պահպանության կարևորությանը՝ զուգահեռներ անցկացնելով Լոռու և Գեղարքունիքի մարզերի միջև։ Քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ժառանգությունը միայն պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները չեն․ այն նաև մեզ շրջապատող բնությունն է, հողը և այն միջավայրը, որի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է:

Հաջորդ օրը տուն-թանգարանի 4 աշխատակիցները դպրոցի ուսուցիչների ուղեկցությամբ բարձրացան Արմաղան լեռ՝ այցելելով լեռան գլխին կառուցված Սուրբ Հարություն մատուռ։ Բնապահպան մասնագետների հետ ներկաները դիտեցին հրաբխային խառնարանի Արմաղան լիճը, որ ճահճանալու պատճառով այժմ բնապահպանական լուրջ խնդիրներ ունի, ապա բարձունքից հիացան դեպի Սևանա լիճ և Արարատ լեռ բացվող չքնաղ տեսարաններով, բացահայտեցին տարածքի բնական ու պատմամշակութային ժառանգությունը։

🏛️Օրվա վերջին կանգառը Մադինա գյուղում գտնվող նկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարանն էր, որտեղ ծանոթացան նկարչի ստեղծագործական ժառանգությանը և աշխատանքներին։

Այցը դարձավ պատմության, մշակույթի, արվեստի և բնության ճանաչման ու արժևորման գեղեցիկ հնարավորություն՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։

08/09/2026

✨Վերջերս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան էր այցելել Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի թոռնուհի Լիավարդ Կարապետյանը։
Նա պատմեց իր մանկության հուշերից։ Սիրով մեր հետևորդներին ենք ներկայացնում տեսանյութից մեկ հատված։

🎬Նկարահանման հեղինակ՝ Քրիստինա Աբրահամյան

📅 Սիրով ներկայացնում ենք սեպտեմբերին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կ...
05/09/2026

📅 Սիրով ներկայացնում ենք սեպտեմբերին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։
🤍🌞 Պահպանե՛ք հրապարակումը և հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։
—
🏛️ Երևան, Կապուտիկյան 1, բն․ 26
📞 (+374 10) 520930

#ՍիլվաԿապուտիկյան #սեպտեմբեր

«Դպրոցական տարիներս անցել են խաղաղ, հարթ ու նույնիսկ լաքապատ՝ հոկտեմբերիկ, պիոներ, առաջին ոտանավորներ՝ գրված բոլորից գաղ...
01/09/2026

«Դպրոցական տարիներս անցել են խաղաղ, հարթ ու նույնիսկ լաքապատ՝ հոկտեմբերիկ, պիոներ, առաջին ոտանավորներ՝ գրված բոլորից գաղտնի, ամաչելուց պահված յոթը փակի տակ, հետո գրածներիս առաջին բացահայտում դպրոցական հանդեսի ժամանակ գրականության ուսուցիչ Սիմակի որոտաձայն ընթերցմամբ, ապա՝ դպրոցական բանաստեղծուհու համբավ, որը տեղափոխվեց համալսարան»։
(Սիլվա Կապուտիկյան, հատված «Էջեր փակ գզրոցներից» գրքից)

✨ Շնորհավո՜ր Գիտելիքի և դպրության օրը։ Թող մեկնարկած ուսումնական տարին անցնի խաղաղ և նոր տաղանդների բացահայտմամբ։ Իսկ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն ինչպես միշտ կլինի կարևոր և սիրված կանգառ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին։
—
🏛️ Երևան, Կապուտիկյան 1, բն. 26
📞 010 520930

#ԳիտելիքիՕր #ՍիլվաԿապուտիկյան

📷 Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն օգոստոսի 28-ին պատիվ ունեցավ հյուրընկալելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։Թանգարանո...
29/08/2026

📷 Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն օգոստոսի 28-ին պատիվ ունեցավ հյուրընկալելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։

Թանգարանում տեղի ունեցավ լրագրող, թարգմանիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանի «Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ» գրքի շնորհանդեսը։

Գրքում հեղինակի 1981-2019թթ․ հարցազրույցներն են Տիգրան Մանսուրյանի հետ, ինչպես նաև նրա մասին հոդվածները, որոնց մեծ մասը տպագրվել է հայաստանյան մամուլում։ Կան նաև երկխոսություններ Տիգրան Մանսուրյանի և գրողներ Համո Սահյանի, Հրանտ Մաթևոսյանի, երաժշտագետ Սերգեյ Սիգիտովի հետ։ Գիրքը հրատարակվել է մաեստրոյի մասնակի խմբագրումներով։

—
🏛️ Երևան, Կապուտիկյան 1, բն. 26
📞 010 520930

#ՏիգրանՄանսուրյան #ՍիլվաԿապուտիկյան

📆1918 թ. օգոստոսին 32 տարեկանում հանկարծահաս ծանր հիվանդությունից՝ խոլերայից, մահացավ Սիլվա Կապուտիկյանի հայրը՝ «Աշխատան...
28/08/2026

📆1918 թ. օգոստոսին 32 տարեկանում հանկարծահաս ծանր հիվանդությունից՝ խոլերայից, մահացավ Սիլվա Կապուտիկյանի հայրը՝ «Աշխատանք» թերթի խմբագիր և քաղաքական գործիչ Բարունակ Կապուտիկյանը։

✍Բանաստեղծուհին երբեք չտեսավ հորը, ավելին՝ ուսանողական տարիներին հալածվեց դաշնակցականի դուստր լինելու համար և միայն հասուն տարիքում կարողացավ տուրք մատուցել նրա հիշատակին։

«Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,Իրար հավաքած մի քանի շիրիմ.Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,Ո՞ւր են քո որդոց շիրիմները հին...
26/08/2026

«Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,
Իրար հավաքած մի քանի շիրիմ.
Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,
Ո՞ւր են քո որդոց շիրիմները հին․․․»:

🥀 Երեկ՝ օգոստոսի 25-ին, լրացավ Սիլվա Կապուտիկյանի մահվան 20-րդ տարելիցը։ Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծուհու շիրիմի մոտ, տեղի ունեցավ նրա հիշատակի խնկարկումը։

#ՍիլվաԿապուտիկյան #ՀիշատակիՕր

Address

Silva Kaputikyan Street 1, 4-th Floor, Apt. 26
Ք. Երևան
0019

Opening Hours

Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30
Saturday 10:30 - 17:30
Sunday 11:00 - 16:00

Telephone

+37410520930

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum:

Shortcuts

Share