26/08/2026
📣 Մեկնարկում է հայկական ազգային մշակոյթի ճանաչման դասընթացը։
Այս դասընթացը միայն ազգային պար սովորելու մասին չէ։
Այստեղ մենք միասին կը ծանաւթանանք հայկական մշակոյթի տարբեր շերտերին՝
🔸 ազգային պարերին,
🔸 ժողովրդական երգերին,
🔸 ասեղնագործութեանն ու հայկական զարդանախշերին,
🔸 աւանդոյթներին ու ծէսերին,
🔸 ազգային խորհրդանիշներին ու դրանց իմաստներին։
Կը սովորենք, թե ինչ բովանդակութիւն ու նշանակութիւն ունի պարը, երգը, ինչ թաքնուած գաղտնիքներ ունեն հայկական զարդանախշերը, եւ ինչ կապ ունեն այս ամէնը մեր ինքնութեան հետ։
Այս դասընթացը՝
🔸 ինքնաճանաչում է,
🔸 ազգաճանաչութիւն,
🔸 մշակութային ժառանգութեան ճանաչում ու պահպանում,
🔸 հայկականը ստեղծելու, ապրելու ու փոխանցելու հնարաւորութիւն։
Եթե զգում էք, որ Ձեր ներսում կայ հայկականը աւելի խորը ճանաչելու ու բացայայտելու ցանկութիւն՝ արի՛ «ՄԵՆՔ»։
📌 Շաբաթական 2 փորձ՝ 1,5 ժամ տեւողութեամբ
📆 Չորեքշաբթի եւ ուրբաթ, 19:30
📍 Խանջյան 13 (մետրոյից 5ր. հեռաւորութեան վրայ)
👉 Գրանցուիր դասընթացին։
📩 Գրիր մեզ նամակ
📞 կամ զանգահարիր՝ +374 77 026019