ՀԵՆՔ Հիմնադրամ

ՀԵՆՔ Հիմնադրամ «ՀԵՆՔ» համազգային բարգործական հիմնադրամ

Հարգելի՛  ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ,«ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամի անունից՝ սրտանց շնորհավորում ե...
01/09/2026

Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ,
«ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամի անունից՝ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության տոնի՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։📝📚
Այս խորհրդանշական օրը խոսք եմ ուղղում Ձեզ՝ սիրելի՛ ուսանողներ, ովքեր այսօր կանգնած են գիտելիքի ու մասնագիտական կայացման ուղու առջև։ Ձեր յուրաքանչյուր քայլն այս ճանապարհին մի ներդրում է ոչ միայն սեփական ապագայի, այլև մեր հանրության և հայրենիքի զարգացման գործում🇦🇲
«ՀԵՆՔ» Հիմնադրամը կարևորում է երիտասարդության կրթական ու մասնագիտական աճը՝ որպես ազգային կայունության և առաջընթացի հիմնարար նախապայման։ Հավատում ենք, որ Ձեր տքնաջան աշխատանքը, հետաքրքրասիրությունն ու պատասխանատվության զգացումը կդառնան այն հենքը, որի վրա կկառուցվի մեր ընդհանուր ապագան։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսասան կամք և նվաճումներով լի ուսումնական տարի։ Դասախոսական և մանկավարժական կազմին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը՝ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում կատարած անգնահատելի ավանդի համար։
Հարգանքով՝
«ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամի տնօրեն ' Լիլիթ ՍահակյաՆ

🎉 Սիրով հրավիրում ենք Ոսկեվանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։📅 Հուլիսի 25🕛 Ժամը՝ 12։00📍 Ոսկեվանի մշակույթի կենտրոնՄե...
20/07/2026

🎉 Սիրով հրավիրում ենք Ոսկեվանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

📅 Հուլիսի 25
🕛 Ժամը՝ 12։00
📍 Ոսկեվանի մշակույթի կենտրոն

Մեզ սպասվում է գեղեցիկ տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «ՀԵՆՔ» վոկալ-գործիքային անսամբլը՝ ներկայացնելով բազմազան և բարձրակարգ համերգային ծրագիր։

🎶 Երաժշտություն, ջերմ մթնոլորտ, տոնական տրամադրություն և հիշարժան պահեր՝ բոլորիդ համար։

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու Ոսկեվանի օրը։

https://voskevan.am/news/71

#ՈսկեվանիՕր #Ոսկեվան #Հենք #ՏոնականՀամերգ

09/06/2026

Henk Band

05/06/2026

«Քանդակագործության միջազգային սիմպոզիում-2026»-ի շրջանակում Ապարանի համայնքի երիտասարդական սրահում անցկացվեց «Կիլիկիայի հարստությունը» խորագրով ինտերակտիվ պատմական մրցութային խաղը՝ «Թագավորական ճանապարհ» անվանումով։
Խաղը ստեղծվել է «ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամի և Լեհաստանի «Հայկական Հիմնադրամը» և RITA, Discovering Armenian, Education for Democracy Foundation և Լեհաստանի Հայկական Համայնքի Ազգային-Մշակութային Կազմակերպության աջակցությամբ։
Որպես «ՀԵՆՔ» համազգային հիմնադրամի ներկայացուցիչ Անահիտ Ստեփանյանը, աշակերտներին ներկայացրեց հիմնադրամի գործունեության մասին, խաղի մասին:
Շնորհակալություն ենք հայտնում Ապարանի համայնքապետարանին ջերմ ընդունելության և համագործակցության համար։ Նման հանդիպումները կարևոր քայլ են երիտասարդների կրթական և համայնքային ակտիվության զարգացման ճանապարհին։

30/05/2026

«ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամը և Լեհաստանի «Հայկական Հիմնադրամը» ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի շրջանակներում նախատեսվում են համատեղ կրթական և մշակութային ծրագրեր՝ ուղղված հայ երիտասարդության կրթական զարգացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու պատմամշակութային ժառանգության արժևորմանը։

Միջոցառման հանդիսավոր մթնոլորտն ամբողջացրեց «ՀԵՆՔ Բենդ»-ի երաժշտական ելույթը, որը ջերմությամբ, ոգեշնչմամբ և հայկական մշակույթի շնչով առանձնահատուկ երանգ հաղորդեց այս կարևոր իրադարձությանը։

Համագործակցության խորհրդանիշ դարձավ «Հայկական Հիմնադրամի» նվերը՝ Կիլիկիայի հայկական թագավորությանը նվիրված ուսուցողական մակետային խաղը, որը միաժամանակ նպաստում է պատմական գիտելիքների խորացմանը, ինչպես նաև թիմային աշխատանքի, առաջնորդության և ռազմավարական մտածողության հմտությունների զարգացմանը։

Ծրագիրն իրականացվել է RITA, Discovering Armenian, Education for Democracy Foundation և Լեհաստանի Հայկական Համայնքի Ազգային-Մշակութային Կազմակերպության աջակցությամբ։

«ՀԵՆՔ»-ը շնորհակալություն է հայտնում լեհ գործընկերներին և բոլոր աջակցող կազմակերպություններին՝ հայ-լեհական բարեկամության կամուրջներն այս արժեքավոր նախաձեռնությամբ առավել ամրապնդելու համար։

Address

Hovsep Emin 123
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԵՆՔ Հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share