Սոցիալական դիսկուրսի գրասենյակ․ ՀՀ բահայի համայնք

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Սոցիալական դիսկուրսի գրասենյակ․ ՀՀ բահայի համայնք

Սոցիալական դիսկուրսի գրասենյակ․ ՀՀ բահայի համայնք igive.am is a platform for Armenians from all over the world, and it is one of the many projects from One Planet Studios Armenia

Սոցիալական դիսկուրսի գրասենյակը հարթակ է, որտեղ քննարկումների ընթացքում ձեռք են բերվում նոր ընկալումներ։ Ներկայումս քննարվող թեմաներն են ընտանիքների կայունության ամրապնդումը, կանանց և տղամարդկանց փոփոխվող դերերը, թվային կյանքը և ընտանիքի բարեկեցությունը։

Հրավեր միանալու մեր հիմնական թիմին. Մենք մեկնարկում ենք կլոր սեղանի քննարկումների շարք՝ նվիրված ժամանակակից ընտանիքի դիմ...
26/02/2026

Հրավեր միանալու մեր հիմնական թիմին.
Մենք մեկնարկում ենք կլոր սեղանի քննարկումների շարք՝ նվիրված ժամանակակից ընտանիքի դիմակայունությանը։ Այս հանդիպումները հարթակ են, որտեղ փորձագետներն ու համայնքի անդամները միասին խորհում են, կիսվում մտքերով և վերաիմաստավորում ընտանիքի դերը համերաշխ և բարգավաճ հասարակություն կառուցելու գործում։
Հրավիրում ենք նվիրված կամավորների միանալ թիմին, որը կազմակերպում և իրականացնում է այս քննարկումները։ Սա եզակի հնարավորություն է․
* Նպաստելու հասարակության բարելավմանը՝ աջակցելով ընտանիքի և համայնքային կյանքի շուրջ իմաստալից զրույցներին։
* Ձեռք բերելու գործնական փորձառություն՝ ընտանիքի դիմակայունության թեմայով քննարկումների կազմակերպման և համակարգման գործում։
* Կուտակելու և տարածելու գիտելիք ու հասկացողություն այն սոցիալական մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնում են ընտանիքները այսօր։
* Համագործակցելու տարբեր ոլորտների նվիրված մասնագետների հետ, ովքեր գիտակցաբար աշխատում են դրական փոփոխության համար։
Եթե ցանկանում եք ամրապնդել ընտանիքներն ու համայնքները և լինել այս նախաձեռնության մասնակիցը, կապվե՛ք մեզ հետ։

🌏Կանայք և տղամարդիկ՝ հավասարության ճանապարհինՍոցիալական դիսկուրսները մեզ հրավիրում են բաց քննարկման, համագործակցության և...
11/09/2025

🌏Կանայք և տղամարդիկ՝ հավասարության ճանապարհին

Սոցիալական դիսկուրսները մեզ հրավիրում են բաց քննարկման, համագործակցության և գաղափարների փոխանակման։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս կիսվել մտքերով, խորհրդակցել և լսելով միմյանց՝ գալ ընդհանուր եզրահանգման։ Դրանց շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում ընդհանուր ջանքերն ուղղել քննարկված խնդրի լուծմանը, փնտրել և գտնել խոչընդոտները միասին հաղթահարելու ճանապարհներ։

📊 Այսօր Հայաստանում
ՏՏ և բիզնես ոլորտում բարձր պաշտոնները հիմնականում զբաղեցնում են
տղամարդիկ, կրթության ոլորտում, հակառակը, գերակշռում են կանայք՝ հիմնականում համեմատաբար ցածր աշխատավարձերի պատճառով։

💡Ինչ կարող ենք փոխել

Հաճախ կանայք իրենք են կանգնեցնում իրենց առաջխաղացումը՝ մտածելով, որ պետք է ընտրել կամ ընտանիք, կամ կարիերա։

Անհրաժեշտ է դերային դրական զարգացում։ Երբ կանայք և տղամարդիկ հավասարապես ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, դա կփոխի ենթագիտակցական համոզմունքները։

ՏՏ ոլորտը, լինելով արդյունքակենտրոն և ոչ քաղաքական, արդեն ցույց է տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներգրավումը հնարավոր է։

🤝Հավասարությունը կանանց օգտին մրցակցություն չէ

Երբ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, դրանով չեն նվազեցնում կամ վերցնում տղամարդկանց տեղերը, ընդհակառակը, դա ընդլայնում է հնարավորությունների շուկան և ստեղծում նոր աշխատատեղեր։

Ընկալումները փոխվում են․Տղամարդիկ սովորում են իրենց հոգատարությունն ու փորձը ներդնել իրենց երեխաների կարողությունների զարգացման մեջ, իսկ կանայք սովորում են աճող ներդրում ունենալ հասարակության մասնագիտական և սոցիալական կյանքում։ Այսպիսով, դա ավելի շատ փոխադարձ աճ և աջակցություն է, քան դիմակայություն ու մրցակցություն։

#Հավասարություն
#ՀավասարՀասարակություն
#ՀամատեղԱճ
Նկարը՝ Pexels-ից

🔁Վերադառնալով մեկ կարևոր թեմայի․ կանայք սոցիալական ձեռներեցության մեջ (Սա այն հարցերից է, որին արդեն անդրադարձ է եղել, բ...
20/08/2025

🔁Վերադառնալով մեկ կարևոր թեմայի․ կանայք սոցիալական ձեռներեցության մեջ
(Սա այն հարցերից է, որին արդեն անդրադարձ է եղել, բայց արժե նորից հիշեցնել)

💬«Ներդրումները հաճախ գնահատվում են միայն ֆինանսական շահույթի տեսանկյունից, բայց իսկական արժեքը երբեմն մնում է ստվերում»։
Շատ ստարտափներ ղեկավարվում են տղամարդկանց կողմից, իսկ կանայք՝ նույնիսկ երբ ունեն հիանալի գաղափարներ, հաճախ ստիպված են զիջել իրենց բնածին ուժեղ կողմերը և հարմարվել տղամարդկային մտածելակերպին։

📌Բարձրացվեց ևս մի հարց։
🎯Եկեք փոխենք տեսանկյունը՝
✔️Քաջալերելով ներառականություն, նույնիսկ եթե կանայք ավելի քիչ ժամանակ են ունենում աշխատելու իրենց զարգացումը պետք է լինի հասարակության համար առաջնահերթություն
✔️Ընդունելով, որ ընտանեկան պատասխանատվությունը չպետք է կանանց խոչընդոտի մասնագիտական աճից

✅Որոշ դրական սպասելիքներ կանանց լիարժեք աշխատանքային հնարավորություն ընձեռնելու դեպքում
🔹Բարձրացող ծնելիության մակարդակ
🔹 Աշխատանքային շուկայում կանանց ավելի լայն ներգրավվածություն
🔹 Նվազեցված կոնֆլիկտներ, ներդաշնակ միջավայր
🔹Ավելի մեծ կայունություն աշխատանքային թիմերում
🔹Նորարարական լուծումներ բազմազանության շնորհիվ

Ինչպես թռչունն ունի երկու թև, այնպես էլ հաջողակ թիմերը կազմվում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավասար մասնակցությամբ։
📢Սա միայն հավասարության մասին չէ։ Սա նաև արդյունավետության, ստեղծագործության և երկարաժամկետ հաջողության բանալի է։

#ԿանանցևՏղամարդկանցԶարգացողԴերեր #ԿանայքՁեռնարկատերեր #ՄարդկայինԱրժեքներ #ՀաջողակԹիմ
Նկարը՝ Pexels-ից

Այս մտքերը հնչել են 2023թ․ հուլիսին Սոցիալական դիրսկուրսի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկման ժամանակ։ Հ...
13/08/2025

Այս մտքերը հնչել են 2023թ․ հուլիսին Սոցիալական դիրսկուրսի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկման ժամանակ։ Հիմա վերադառնում ենք դրան՝ նոր հայացքով 💭✨

💻ՏՏ ոլորտում աշխատող կանայք երբեմն վախենում են սխալվել՝ ձգտելով միշտ ապացուցել իրենց արժեքը։ Սա գալիս է այն կարծրատիպից, որ տղամարդիկ ավելի ուժեղ տեխնիկական ունակություններ ունեն։
Հայաստանում կանայք ավելի շատ են ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քան այլ երկրներում, և տվյալ ոլորտում նրանք ավելի շատ են ձգտում աճել և փոփոխություն բերել ։ ՏՏ ոլորտը հետևում է ավելի ճկուն, բաց մտածելակերպի, գերազանցում է սահմանները, մարտահրավեր է նետում ձգտելով հասնել առավելագույնին՝ ավելի քիչ են սահմանափակվում կարծրատիպերով, ինչպես այլ ոլորտներում, օրինակ՝ արտադրության մեջ, որոնք ավելի խիստ և սահմանափակող են։ Այսպիսով, գուցե ՏՏ ոլորտը Հայաստանում այն ոլորտն է, որն ունի կանանց բարգավաճմանը նպաստող պայմաններ։

Բայց մարտահրավերները նույնպես տեսանելի են՝

⚠Կանանց հաճախ այն ղեկավար դերերն են առաջարկում, որոնք տեխնիկական բնույթի չեն, ևս մեկ կարծրատիպ՝ «կանայք բավարար տեխնիկական չեն»։
👦 Մայրությունը գործատուների համար երբեմն ընկալվում է որպես ռիսկային աշխատակից։
Շատ ընկերություններ չունեն հստակ հավասարության քաղաքականություն։
Ժամանակն է հաղթահարել կարծրատիպերը ։

#ԿանայքՏՏում #ՀայաստանումԿանայք #Հավասարություն #ՏՏ #Փոփոխություն #ՍխալվելուԻրավունք

Նկար՝ Pexels-ից

🔔 Ժամանակակից ընտանիք՝ սիրո, վստահության ու համատեղ աճի միջավայր🔎 Ինչպիսի՞ն պետք է լինեն ժամանակակից ընտանիքներն այսօր։1...
03/08/2025

🔔 Ժամանակակից ընտանիք՝ սիրո, վստահության ու համատեղ աճի միջավայր

🔎 Ինչպիսի՞ն պետք է լինեն ժամանակակից ընտանիքներն այսօր։

17 ոլորտային փորձագետներ՝ գիտությունից, բիզնեսից, սոցիոլոգիայից և կրթությունից, միավորել էին ուժերը՝ վերարժևորելու ընտանիքի դերը 21-րդ դարում։

👨‍👩‍👧‍👦 Ի՞նչ փոփոխություններ են պետք մեր ընտանիքներում՝ համերաշխ և բարգավաճ Հայաստան կառուցելու համար։

📌 Որոշ կետեր, որոնք քննարկվեցին կլոր սեղանի շուրջ՝

▪ Զույգերի նվիրվածությունն ու համատեղ աճի կարևորությունը
▪ Երիտասարդների սոցիալական անկախության անհրաժեշտությունը
▪ Տատիկ-պապիկների դրական դերը՝ սիրով, առանց ծայրահեղ վերահսկողության
▪ Որակյալ հաղորդակցություն և միմյանց լսելու կարողություն
▪ Մեր կյանքի նպատակը հոգևոր, մտավոր և ֆիզիկական կերպով աճելն է և հասարակությանը զարգացման նպաստելը ։ Ընտանիքն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք զարգացնել այս ուժերը և արդյունավետ կերպով մասամբ այն վերադարձնել հասարակությանը ։
✨ Ընտանիքը պարզապես կառույց չէ, այն սրտի դպրոց է, որտեղ սովորում ենք սիրել, հարգել և լսել։

➡ Այսօր, երբ փոխվում են ժամանակներն ու դերը, ընտանիքները ևս կարիք ունեն թարմ շնչի՝ հիմնված վստահության, աջակցության ու համատեղ պատասխանատվության վրա։

💬 Ի՞նչն է ձեր ընտանիքում դարձրել կյանքը ավելի ջերմ ու իմաստալից։ Կիսվե՛ք մեկնաբանություններում։

#Ընտանիք #ՀավասարԳործընկերներ #ՍոցիալականՓոփոխություն #ՀամատեղԱճ #ԸնտանեկանԱրժեքներ

Նկար՝ Pixabay-ից

Հայաստանում ընթացող սոցիալական վերափոխումը պահանջում է բոլորիս մասնակցությունը։Այս փոփոխական ու վերազինվող իրականության ...
17/07/2025

Հայաստանում ընթացող սոցիալական վերափոխումը պահանջում է բոլորիս մասնակցությունը։

Այս փոփոխական ու վերազինվող իրականության մեջ անհրաժեշտ է, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ հանդես գան որպես հավասար գործընկերներ,՝ մասնակցելով ավելի արդար և բարգավաճ հասարակության կառուցմանը։

⚖ Իսկական հավասարությունը միայն մարդու իրավունքների հարց չէ։ Դա մեր մարդկային էության ու արժանապատիվ համակեցության արտահայտությունն է։

Երբ կանայք և տղամարդիկ ունեն ներդրում կատարելու, առաջնորդելու և նորարարությամբ զբաղվելու հավասար հնարավորություններ՝
հասարակությունը ստանում է՝
✅ ավելի մեծ սոցիալական ներդաշնակություն,
✅ տնտեսական աճ
✅ կայուն զարգացում

🤝 Եկե՛ք կառուցենք մեր վաղվա օրը՝ հիմնված հավասարության, հարգանքի և համատեղ առաջընթացի վրա։

#ԿանայքԵվՏղամարդիկ
#ՍոցիալականՎերափոխում
#ՄարդուԻրավունքներ
#ՀավասարԳործընկերություն
#Հասարակություն

Նկարը՝ Freepik-ից
(www.freepik.am)

Address

1 Azatutyan Street, Office 69
Yerevan
0037

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սոցիալական դիսկուրսի գրասենյակ․ ՀՀ բահայի համայնք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սոցիալական դիսկուրսի գրասենյակ․ ՀՀ բահայի համայնք:

Share