Հայաստանի կույրերի միավորում - Armenian association of the blind

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի կույրերի միավորում - Armenian association of the blind

Հայաստանի կույրերի միավորում - Armenian association of the blind Պաշտպանել տեսողությունից 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների շահերը և իրավունքները։

03/08/2026

♟️🏆 Հարգելի հետևորդներ
📅 2026թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ՀԿՄ «Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն» ՍՊ-ընկերությունում անցկացվեց ♟️ շախմատի տղամարդկանց ՀԿՄ կիսաեզրափակիչ առաջնությունը։

🎉 Ներկայացնում ենք շախմատի տղամարդկանց ՀԿՄ եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք ստացած չորս շախմատիստներին.

🥇 1-ին տեղ – Էդիկ Միրզոյան
📍 /ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/

🥈 2-րդ տեղ – Վիլեն Պառավյան
📍 /ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/

🥉 3-րդ տեղ – Գևորգ Հայրապետյան
📍 /ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/

🏅 4-րդ տեղ – Արմեն Մանուկյան
📍 /ՀԿՄ «Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն» ՍՊԸ-ից/

📢 Հարգելի՛ հետևորդներ📅 2026 թ․ հուլիսի 29-ին ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊ-ընկերությունում կայացավ Թո...
30/07/2026

📢 Հարգելի՛ հետևորդներ
📅 2026 թ․ հուլիսի 29-ին ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊ-ընկերությունում կայացավ Թույլ օղակ» 🧠 ինտելեկտուալ խաղի՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված տարբերակը։
👥 Խաղը, որին մասնակցում էին տեսողության խնդիրներ ունեցող 8 հոգի և որն արդեն թվով երրորդն էր այս տարվա ընթացքում, կայացավ ՀԿՄ կենտրոնական վարչության նախագահի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ։
🏆 Երկարատև և դժվարին ինտելեկտուալ ճանապարհն անցնելով՝ խաղի հաղթող դարձավ ՀԿՄ անդամ Աստղիկ Վարդանյանը Ում հղում ենք մեր ջերմ շնորհավորանքները։ 👏

🎯 Խաղի կազմակերպիչը դարձյալ ՀԿՄ անդամ Վահրամ Քոչինյանն էր։
📸 Ներկայացվում է խաղի ընթացքի լուսաբանման որոշ նկարներ։

20/07/2026

🏆♟️ Հարգելի հետեւորդներ

📅 2026թ. հուլիսի 11-ից 19-ը ՀԿՄ ՛՛Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն՛՛ ՍՊ-ընկերությունում անցկացվեց 64 վանդականոց շաշկու տղամարդկանց եզրափակիչ անհատական առաջնությունը, որին մասնակցում էին տեսողությունից 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող տաս շաշիստներ:

Ներկայացվում է հաղթողների անունները.

🥇 1-ին տեղ – Էդիկ Միրզոյան /ՀԿՄ ՛՛Էջմիածնի ՈՒԱՁ՛՛ ՍՊԸ-ից/

🥈🥉 2-րդ եւ 3-րդ տեղերը հավասար միավորներով եւ լրացուցիչ ցուցանիշներով բաժանեցին Նաիրի Ավագյան եւ Աղվան Խաչատրյանը: Վիճակահանության արդյունքում 2-րդ տեղը գրավեց Նաիրի Ավագյանը /ՀԿՄ ՛՛Երեւանի թիվ 2 ՈՒԱՁ՛՛ ՍՊԸ-ից/ եւ 3-րդ տեղը՝ Աղվան Խաչատրյանը /ՀԿՄ ՛՛Էջմիածնի ՈՒԱՁ՛՛ ՍՊԸ-ից/:

🏅 Առաջնությունում 1-ին տեղ գրաված շաշիստը պարգեւատրվեց 1-ին կարգի հավաստագրով, ոսկե մեդալով եւ դրամական մրցանակով:

🎖️ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած շաշիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ կարգի հավաստագրերով, արծաթե ու բրոնզե մեդալներով եւ դրամական մրցանակներով։

13/07/2026

📚 **Հարգելի գրքասեր հետեւորդներ,**

Ներկայացվում է Ձեզ **2026 թվականի 2-րդ եռամսյակում** տպագրված բրայլյան տառատեսակով գեղարվեստական գրքերի եւ ձայնագրված **«Խոսող»** գրքերի ցանկը.

📖 **Բրայլյան գեղարվեստական գրքեր**

1. Էլինոր Փորթեր - «Փոլլիաննան մեծանում է»,
2. Էդմոնդո Դե Ամիչիս - «Սիրտը»,
3. Լուսի Մոդ Մոնթգոմերի - «Աննան խշշացող բարդիներում»,
4. Ծովինար Բարխուդարյան - «Վերջին կարմիր շրթներկը»,
5. Վիլիամ Գոլդինգ - «Ճարպիկ Մարթենը»,

🎧 **«Խոսող» գրքեր**

1. Դեն Բրաուն -- «Հրեշտակներ և դևեր»,
2. Դեն Բրաուն -- «Դա Վինչիի ծածկագիրը»,
3. Սուսաննա Հարությունյան -- «Անդրանիկի վերջին ձին»,

💿 **Խտասկվառակների վրա վերաձայնագրված «Խոսող» գրքեր**

**1-ին խտասկավառակ**

1. Ռոժե Մարտեն Դյու Գար -- «Թիբոները», գիրք 1-ին,
2. Ռոժե Մարտեն Դյու Գար -- «Թիբոները», գիրք 2-րդ,

**2-րդ խտասկավառակ**

1. Իվան Ստադնյուկ -- «Պատերազմ»,
2. Յոզեֆ Տոման, Միրոսլավա Տոմանովա -- «Սոկրատես»,
3. Մոր Յոկայի -- «Ոսկի մարդը»։

29/06/2026

🏁♟️ Հարգելի հետեւորդներ,
📅 2026թ. հունիսի 23-ից 29-ը
🏛️ ՀԿՄ «Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն» ՍՊ-ընկերությունում անցկացվեց 64 վանդականոց շաշկու տղամարդկանց կիսաեզրափակիչ առաջնությունը, որին մասնակցում էին տեսողությունից 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ութ շաշիստներ։ ♟️
🏆 Ներկայացնում ենք 64 վանդականոց շաշկու տղամարդկանց եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք ստացած չորս շաշիստների անունները.
🥇 1-ին տեղ – Սոս Սումբուլյան
📍 /ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/
🥈 2-րդ տեղ – Գեւորգ Հայրապետյան
📍 /ՀԿՄ «Երեւանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/
🥉 3-րդ տեղ – Դավիթ Այվազյան
📍 /ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/
🏅 4-րդ տեղ – Գեւորգ Սաքանյան
📍 /ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ-ից/

📢 Հարգելի հետևորդներ,📅 Հունիսի 26-ին,🤝 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցությամբ իրականացվող🔹 «Տեսող...
27/06/2026

📢 Հարգելի հետևորդներ,
📅 Հունիսի 26-ին,
🤝 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցությամբ իրականացվող
🔹 «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի շրջանակում
մեր շահառուների համար իրականացվեց
«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տարածական կողմնորոշումը առցանց հավելվածների միջոցով» թեմայով սեմինար-քննարկում։
💻 Դասընթացը կազմակերպվեց ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ձևաչափերով՝ ապահովելով լայն ներգրավվածություն և ակտիվ մասնակցություն։

📢Հարգելի հետեւորդներ Ձեզ է ներկայացվում 📆2026 թ․ մայիսի 23-ին 📍ՀԿՄ ՛՛Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն՛՛ ՍՊ-ընկեր...
25/06/2026

📢
Հարգելի հետեւորդներ
Ձեզ է ներկայացվում
📆
2026 թ․ մայիսի 23-ին
📍
ՀԿՄ ՛՛Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն՛՛ ՍՊ-ընկերությունում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի
📽
տեսագրությունը:
👇

23.05.2026« Հայաստանի կույրերի միավորում» ՀՀԿ «Ի՞նչ: որտե՞ղ: ե՞րբ» ...

📢 Հարգելի հետևորդներ📅 2026թ. հունիսի 19-ին🕛 ժամը 12:00-ին📍 ք. Երևան, Ավ. Իսահակյան 18 վարչական շենքումտեղի ունեցավ «Հայա...
24/06/2026

📢 Հարգելի հետևորդներ

📅 2026թ. հունիսի 19-ին
🕛 ժամը 12:00-ին
📍 ք. Երևան, Ավ. Իսահակյան 18 վարչական շենքում

տեղի ունեցավ «Հայաստանի Կույրերի Միավորում» ՀԿ Կենտրոնական վարչության 3-րդ նիստը՝ հետևյալ օրակարգով․

✅ 1. «Հայաստանի Կույրերի Միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման մասին 2025թ. հաշվետվություն։

✅ 2. «Հայաստանի Կույրերի Միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամներին և աշխատողներին դրամական միանվագ օգնություն տրամադրելու և ամենամսյա նպաստներ նշանակելու մասին նոր հրահանգի հաստատում։

✅ 3. ՀՀ բուհերում սովորող 👨‍🎓👩‍🎓 տեսողությունից 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց որպես աջակցություն 💰 ամենամսյա նպաստ նշանակելու մասին նոր կարգի հաստատում։

📎 Կից ներկայացվում են «Հայաստանի Կույրերի Միավորում» ՀԿ Կենտրոնական վարչության 3-րդ նիստի որոշումները։

աջակցելու համար։

🎼Հարգելի հետեւորդներ📅 2026 թվականի հունիսի 30-ին ժամը 18:00-ին Հայաստանի Կույրերի Միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան Մ...
22/06/2026

🎼

Հարգելի հետեւորդներ

📅 2026 թվականի հունիսի 30-ին ժամը 18:00-ին Հայաստանի Կույրերի Միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան Մշակույթի տուն» ՍՊ-ընկերության դահլիճում (📍 քաղաք Երեւան, Ն. Տիգրանյան 15) տեղի կունենա Հայաստանի Կույրերի Միավորման «Երաժշտական կոլեկտիվներ» ՍՊ-ընկերության միջազգային մրցույթների դափնեկիր երգչախմբի և Ժող. գործիքների նվագախմբի «Երաժշտության կանչ» խորագրով համերգը՝ նվիրված Երաժշտության համաշխարհային օրվան։
Համերգը ֆինանսավորվել է «Հայաստանի Կույրերի Միավորում» ՀՀԿ կողմից:

🤝 Սիրով հրավիրում ենք ցանկացողներին:

🆓 Մուտքը ազատ է:

📣Հարգելի հետևորդներ 📆 2026թ. հունիսի 18-ին🤝 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցությամբ իրականացվող🔹 «...
20/06/2026

📣Հարգելի հետևորդներ 📆 2026թ. հունիսի 18-ին
🤝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցությամբ իրականացվող
🔹 «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի շրջանակում
մեր շահառուները մասնակցեցին Wheelchair Basketball Federation of Armenia -ի կողմից կազմակերպված «Ադապտիվ սպորտի դասակարգման ազգային մեթոդաբանության ներդրում Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեց ադապտիվ սպորտաձևերի տեսական և գործնական պարապմունքներ։

Address

Իսահակյան 18
Yerevan
0010

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+37410561973

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի կույրերի միավորում - Armenian association of the blind posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի կույրերի միավորում - Armenian association of the blind:

Shortcuts

Share