Vayk Youth Club NGO / Վայքի Երիտասարդական Ակումբ

  • Home
  • Armenia
  • Vayk'
  • Vayk Youth Club NGO / Վայքի Երիտասարդական Ակումբ

Vayk Youth Club NGO / Վայքի Երիտասարդական Ակումբ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vayk Youth Club NGO / Վայքի Երիտասարդական Ակումբ, Non-Governmental Organization (NGO), 15/1 Alaverdyan Street, Vayk'.

19/08/2026

🎉 Ուշադրությու՛ն սիրելի երիտասարդներ։
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Վայքի Երիտասարդական Ակումբ» ՀԿ-ն մեկնարկում է իր «Երիտասարդները հանուն Վայք համայնքի» նոր ծրագիրը, և մեզ բոլորիս առաջիկայում սպասվում է հետաքրքիր աշխատանքներ։ 🚀
Այս ծրագրով մենք նպատակ ունենք՝
🌱 զարգացնել մեր կազմակերպության կարողությունները, որպեսզի կարողանանք էլ ավելի արդյունավետ աշխատել և ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր համայնքներում,
🤝 ձևավորել ակտիվ երիտասարդական խմբեր գյուղական համայնքներում,
💡 աջակցել երիտասարդներին, որպեսզի իրենց գաղափարները վերածեն իրական նախաձեռնությունների և կյանքի կոչեն իրենց համայնքներում։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր համայնքում երիտասարդները պատրաստ են նախաձեռնել փոփոխություններ։ Երբ նրանք ստանում են ճիշտ աջակցություն, գիտելիք և համագործակցության հնարավորություն, նույնիսկ փոքր գաղափարները կարող են մեծ ազդեցություն ունենալ։
Առաջիկայում կպատմենք ծրագրի ընթացքի, հանդիպումների, ձեռքբերումների և նոր հնարավորությունների մասին։
💙 Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի մի մասն եք։ Հետևե՛ք մեր էջին և բաց մի՛ թողեք ծրագրի նորությունները։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից իրականացվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակներում։

24/04/2026

ՄԻԱՑԻ՛Ր ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՐԾԵԼԻՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

📣 Եթե 16-35 տարեկան ես և ցանկանում ես ակտիվ դեր ունենալ քո համայնքում ու Հայաստանում ընթացող գործընթացներում, ապա ա՛յս հնարավորությունը հենց քե՛զ համար է։

Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս» ծրագիրը հրավիրում է մասնակցելու Ամենամյա Երիտասարդական ֆորում 2026-ին և ծրագրի եզրափակիչ համաժողովին։

📍 Վայրը՝ Դիլիջան
📅 Ամսաթիվը՝ Մայիսի 14-15, 2026

Ֆորումը կհամախմբի ավելի քան 200 մասնակիցների՝ երիտասարդների, ՔՀԿ ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային գործընկերների, փորձագետների և մեդիայի ներկայացուցիչների։

Ինչ է քեզ սպասվում․

▪️Բաց քննարկումներ ազդեցիկ խոսնակների հետ
▪️Պանելային քննարկումներ արդիական թեմաների շուրջ
▪️Ինտերակտիվ աշխատարաններ, որոնց արդյունքները կդառնան քաղաքականություն մշակողներին ուղղված իրական առաջարկներ

Ֆորումի նպատակն է՝

▪️ Խթանել երկխոսությունը երիտասարդների և որոշում կայացնողների միջև
▪️Ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտների դերակատարների միջև
▪️Զարգացնել երիտասարդական քաղաքականություններին ուղղված առաջարկներ

Ինչու՞ մասնակցել

Կստանաս նոր գիտելիքներ, կապեր և հնարավորություն՝ անմիջապես ներգրավվելու քաղաքականությունների ձևավորման գործընթացում։

✅ Մասնակցությունն անվճար է
✅Կեցության, սննդի և տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները
✅Տրվում է մասնակցության վկայական

📝 Դիմելու համար լրացրու հայտադիմումը՝

https://forms.gle/Z61vhYJkKVMBMPnD9

⏰ Վերջնաժամկետ՝ ԱՊՐԻԼ 29, 2026թ․

Մի՛ բաց թող քո ձայնը լսելի դարձնելու և ազդեցություն ունենալու հնարավորությունը։

------------------------------------------------------------------------

Երիտասարդական ֆորումը և «Երիտասարդները գործելիս» ծրագրի ամփոփիչ համաժողովը կազմակերպվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

European Union in Armenia
Konrad-Adenauer-Stiftung Armenia
World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

#ԵրիտասարդականՖորում2026 #ԵրիտասարդներիԱռաջնորդություն

20/03/2026

🎓 Վայոց ձոր մարզի երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները հաջողությամբ ավարտվեցին։
Մեծ ուրախությամբ ամփոփում ենք «Վայքի Երիտասարդական Ակումբ» ՀԿ-ի կողմից երիտասարդների համար կազմակերպված դասընթացների շարքը։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, զարգացրին կարևոր հմտություններ և ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին ու գործնական աշխատանքներին։ 💡
Դասընթացներն անցան շատ հետաքրքիր և արդյունավետ մթնոլորտում, իսկ երիտասարդների ակտիվությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է նման կրթական նախաձեռնությունների իրականացումը համայնքում։ 🤝
📜 Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրեր՝ որպես իրենց ակտիվ մասնակցության և ձեռք բերած գիտելիքների գնահատում։
Շնորհակալություն մեր բոլոր երիտասարդներին ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար։
📸 Շուտով կկիսվենք նաև դասընթացներից լուսանկարներով։
Վայքի Երիտասարդական Ակումբ ՀԿ անդամների կարողությունների հզորացում ծրագիրը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
, , , , #ԵրիտասարդներիԱռաջնորդություն

Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

18/02/2026

🎉 Փետրվարի 1-ը մեզ համար դարձավ կրկնակի տոն 🎉
Երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված մեր հերթական դասընթացի օրը համընկավ մի շատ կարևոր իրադարձության՝
Վայքի Երիտասարդական Ակումբ ՀԿ-ի 2-ամյակի հետ
Այս օրը մենք իրականացրինք ոչ միայն գիտելիքով ու ակտիվ քննարկումներով լի հանդիպում, այլ նաև ներկայացրինք երիտասարդներին մեր կազմակերպության անցած ճանապարհը և առաջիկա նպատակներն ու պլանները։
Տաք մթնոլորտ, ժպիտներ, միասնականություն և ոգևորություն․
այսպես էլ պատկերացնում էինք մեր տարեդարձը ✨
Շնորհակալ ենք բոլոր երիտասարդներին, ովքեր այս 2 տարիների ընթացքում եղել են մեր կողքին, մասնակցել, ստեղծել, սովորել և մեզ հետ մեծացել են։
Առջևում դեռ շատ ծրագրեր, գաղափարներ ու հանդիպումներ կան 💫
Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի մի մասն եք 🤍
#ՎայքիԵրիտասարդականԱկումբ #Վայք #Երիտասարդներ #ԱկտիվԵրիտասարդներ

Վայքի Երիտասարդական Ակումբ ՀԿ անդամների կարողությունների հզորացում ծրագիրը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
, , , , #ԵրիտասարդներիԱռաջնորդություն
https://www.facebook.com/EmpoweringArmenianYouth

Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

31/01/2026

🔊Վայքում մեկնարկեց ՎԱՅՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ՀԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդների առաջնորդական և փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների շարքը ✨
Ջերմ մթնոլորտ, ակտիվ քննարկումներ, տեսական ու գործնական աշխատանք, թիմային համագործակցություն ու լիքը գաղափարներ 🤝💬
Երիտասարդները ոչ միայն լսեցին, այլև ակտիվ մասնակցեցին, արտահայտեցին իրենց կարծիքը և ներկայացրին առաջարկներ՝ ձևավորելով հետաքրքիր քննարկում 🌱
📸 Կիսվում ենք օրվա գեղեցիկ լուսանկարներով
🎥 Դիտեք նաև մեր թիմի պատրաստած ռիլը
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվության համար 💛

#ՎայքիԵրիտասարդականԱկումբ #Վայք #Երիտասարդներ #ԱկտիվԵրիտասարդներ

Վայքի Երիտասարդական Ակումբ ՀԿ անդամների կարողությունների հզորացում ծրագիրը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
, , , , #ԵրիտասարդներիԱռաջնորդություն
Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

🌟 ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 🌟👥 16-35 տարեկա՞ն ես և ապրու՞մ ես Վայոց ձորում💡 Ուզո՞ւմ ես դառնալ ավելի վստահ,...
13/01/2026

🌟 ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 🌟

👥 16-35 տարեկա՞ն ես և ապրու՞մ ես Վայոց ձորում
💡 Ուզո՞ւմ ես դառնալ ավելի վստահ, նախաձեռնող և առաջնորդող
📚 Ուզո՞ւմ ես զարգացնել հմտություններ, որոնք պետք են թե՛ ուսման մեջ, թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում

🏛 ՎԱՅՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ՀԿ-ն մեկնարկում է 12 դասընթացից բաղկացած ծրագիր, որն ուղղված է երիտասարդների առաջնորդական և փափուկ հմտությունների զարգացմանը։

📌 Դասընթացների թեմաները ներառում են՝
⭐ առաջնորդություն
🗣 հաղորդակցման հմտություններ
🤝 թիմային աշխատանք
💪 ինքնավստահություն
⚖ կոնֆլիկտների կառավարում
⏰ ժամանակի կառավարում
🧠 քննադատական և ստեղծարար մտածողություն
🎤 հանրային խոսք
❤️ էմոցիոնալ ինտելեկտ և այլն։

📖 Դասընթացները կլինեն՝
🎯 ինտերակտիվ
🛠 գործնական առաջադրանքներով լի
💬 քննարկումներով և թիմային աշխատանքով

📜 դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր
Դասընթացները կանցկացվեն Վայք քաղաքում, Ջերմուկի խճուղի 10 ա հասցեում

📝 Մասնակցելու համար գրանցվիր հետևյալ հղումով՝ https://forms.gle/NMkB1BTtYFHRckFN9

📅 Դասընթացների մեկնարկը կտրվի տեղեկատվական հանդիպմամբ, որը կկայանա
🕛 2026 թվականի հունվարի 25-ին, ժամը 12։00-ին։

📩 Հավելյալ տեղեկությունների համար գրել հետևյալ էլէկտրոնային հասցեին՝
✉️ [email protected]
📞 կամ զանգահարել՝ +37477404287 հեռախոսահամարին

Վայքի Երիտասարդական Ակումբ ՀԿ անդամների կարողությունների հզորացում ծրագիրը իրականացվել է
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը
Եվրոպական միության և
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է
Վորլդ Վիժն Հայաստանի,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։

#ԵրիտասարդներիԱռաջնորդություն

🔗 https://www.facebook.com/EmpoweringArmenianYouth

in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

🌟 ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 🌟👥 16-35 տարեկա՞ն ես և ապրու՞մ ես Վայոց ձորում💡 Ուզո՞ւմ ես դառնալ ավելի վստահ,...
12/01/2026

Address

15/1 Alaverdyan Street
Vayk'
3801

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vayk Youth Club NGO / Վայքի Երիտասարդական Ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share