08/06/2026
Սիրելի՛ ընկերներ, մեր նպատակից մեզ բաժանում է ընդամենը 600.000 դրամ 💙
60 անձ × 10.000 դրամ, և դու կարող ես լինել այդ մարդկանցից մեկը 🙏
Այս տեսահոլովակում «Գասպարյան» կրթական հիմնադրամի տնօրեն Վարուժան Գասպարյանը ներկայացնում է այն տարածքը, որտեղ շատ շուտով կառուցվելու է նոր ուսումնական լաբորատորիան։
Մոտ 30 քմ տարածքը վերածվելու է ժամանակակից կրթական միջավայրի՝ նոր սարքավորումներով, գույքով և իրական պրակտիկայի հնարավորություններով, որպեսզի մեր ուսանողները ոչ միայն սովորեն, այլ ստանան այնպիսի կրթություն, որը կփոխի իրենց ապագան։
🤩 Բայց սա պարզապես լաբորատորիա չէ։ Սա լինելու է նաև հնարավորություն՝ աշխատելու, զարգանալու և սեփական համայնքում ապագա կառուցելու համար։
Յուրաքանչյուր ամենափոքր աջակցությունը մեկ քայլ է դեպի իրական կրթություն և նոր հնարավորություններ Վարդենիսի երիտասարդների համար 🙌
💳 ACBA — 220383350208000
«Գասպարյան» կրթական հիմնադրամ
#ՎԲՀՔ