ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center

ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center, Nonprofit Organization, Տիգրան Մեծ 16, Vanadzor.

ՍՕԱՐ Բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված զարգացման խանգարումներ ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոն:
Social Rehabilitation Center for Children with Special Needs Created by the SOAR Charitable Foundation.

SOAR Armenia - ի «Ես կարող եմ» 2026 համապետական սպորտային փառատոնին Ադա կենտրոնի մասնակցության նախապատրաստական աշխատանքն...
30/07/2026

SOAR Armenia - ի «Ես կարող եմ» 2026 համապետական սպորտային փառատոնին Ադա կենտրոնի մասնակցության նախապատրաստական աշխատանքներում անգնահատելի ներդրում ունեցան մեր նվիրված կամավորները և «Օրրան» ԲՀԿ-ի ֆինանսական համակարգող Մարինե Հակոբյանը։

🌟🌟🌟Նրանց պատասխանատու, բարեխիղճ և անձնվեր աշխատանքի գնահատման համար «Լուսաստղ» ՀԿ-ի կողմից հանձնվել են շնորհակալագրեր։

☘️☘️☘️Կրկին սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, ուժն ու հոգատարությունը ներդրեցին, որպեսզի մեր երեխաների մասնակցությունը փառատոնին լինի հնարավորինս կազմակերպված, անվտանգ և հիշարժան։ Ձեր աջակցությունն ու նվիրումը մեր հաջողությունների կարևոր մասն են, և մենք խորապես գնահատում ենք ձեր ներդրումը։

🌟🌟🌟Ուրախությամբ տեղեկացնում ենք,  որ Հայաստանի բոչիայի ազգային ասոցիացիայի հրավերով «Ադա» կենտրոնի բոչիայի մարզիչ Էրիկ Ա...
27/07/2026

🌟🌟🌟Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի բոչիայի ազգային ասոցիացիայի հրավերով «Ադա» կենտրոնի բոչիայի մարզիչ Էրիկ Ասուլյանը մասնակցեց նախադեպը չունեցող Բոչիայի մարզիչների 1-ին մակարդակի (Level 1 Coach Certification Course) երկօրյա միջազգային վերապատրաստման դասընթացին։
🎯Սա բացառիկ հնարավորություն էր Հայաստանում մասնակցելու Բոչիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մշակված և հավատարմագրված պաշտոնական մարզչական վերապատրաստման դասընթացին։
Բոչիայի համաշխարհային ֆեդերացիայի միջազգային որակավորման վկայական ստացան այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ հանձնեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննությունները՝ համաձայն սահմանված պահանջների, Էրիկը նրանց շարքում էր❤️❤️❤️։
🧩Դասընթացն իրականացվել է «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի» աջակցությամբ՝ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում։

26/07/2026

🎉 Այսօր մեր հրաշք կամավոր Սևանի ծննդյան օրն է։ 🎂

Սևան ջան, սիրով շնորհավորում ենք քեզ ծննդյանդ կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, անսպառ ժպիտներ, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք։ Թող կյանքդ լցված լինի սիրով, ջերմությամբ ու հաջողություններով։ 💙

Արդեն մեկ ամիս է, ինչ Սևանը միացել է մեր թիմին և իր հոգատարությամբ, պատրաստակամությամբ ու նվիրումով աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Մենք շատ ենք գնահատում նրա աշխատանքն ու բարությունը և ուրախ ենք, որ նա մեր թիմի անդամն է։

Հատուկ շնորհակալություն "Դեպի Հայք" -ին Սևանին մեզ հետ ծանոթացնելու և մեր թիմին միացնելու համար։ Համոզված ենք, որ միասին դեռ շատ լավ գործեր ենք իրականացնելու։

Սևան ջան, կրկին շնորհավոր ծնունդդ։ 💐✨

07/07/2026
07/07/2026

Մեր էքսկուրսիան նաև նկարներով 😘❤️❤️❤️

05/07/2026

🎉✨ 3 տարի՝ հանուն ներառման, հավասարության և յուրաքանչյուր երեխայի լիարժեք կյանքի իրավունքի․ «Ադա» կենտրոնը նշում է իր հոբելյանը

Այսօր «Ադա Քեշիշյանց» երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի համար առանձնահատուկ օր է․ լրանում է մեր գործունեության 3-ամյակը։

Այս երեք տարիները եղել են ոչ միայն կայուն զարգացման, այլ նաև բազմաթիվ ընտանիքների կողքին լինելու, հույս, վստահություն և աջակցություն պարգևելու ճանապարհ։

Մենք սկսել ենք մեր գործունեությունը վարձակալված տարածքում, իսկ այսօր, շնորհիվ ՍՕԱՐ ԲՀ-ի աջակցության և մեծ նվիրումի, կենտրոնն արդեն ունի սեփական շենք, որտեղ ընթանում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ։

🏠 Մեր ձեռքբերումներն ու տեսլականը
• Այսօր շուրջ 90 երեխա ստանում է տարբեր թերապևտիկ ծառայություններ՝ ուղղված զարգացմանն ու կյանքի որակի բարելավմանը
• Վերանորոգման ավարտից հետո նախատեսում ենք ընդլայնել գործունեությունը՝ տարեկան մինչև 150 երեխայի ընդգրկմամբ

🤝 Օգնենք կահավորել մեր նոր տունը
Մեր նոր շենքը լիարժեք գործարկելու համար անհրաժեշտ է մասնագիտական և հարմարավետ գույք ու կահավորում։ Յուրաքանչյուր աջակցություն կնպաստի, որ երեխաների համար ստեղծվի ավելի անվտանգ, հարմարավետ և արդյունավետ միջավայր։

✨ Այս 3 տարիները ապացուցեցին՝ հնարավոր է ստեղծել ներառական, հավասար հնարավորություններով ու սիրով լի միջավայր։ Շնորհակալ ենք SOAR Armenia։

🎈 Շնորհավո՜ր 3-ամյակ, «Ադա» կենտրոն։

🎉✨ 3 years on a journey for inclusion, equality, and every child’s right to a full life: the “Ada” Center is celebrating its anniversary

Today is a special day for the “Ada Keshishyan” Children’s Social-Rehabilitation Center, as we mark the 3rd anniversary of our work.

These three years have been a journey not only of steady development but also of standing beside many families, offering hope, trust, and support.

We started our work in a rented space, and today, thanks to the support and great dedication of SOAR Foundation, the Center already has its own building, where active renovation works are currently underway.

🏠 Our achievements and vision
• Today, around 90 children receive various therapeutic services aimed at improving their development and quality of life
• After the renovation is completed, we plan to expand our activities, supporting up to 150 children annually

🤝 Let’s help furnish our new home
To fully equip our new building, we need professional and comfortable furniture and equipment. Every form of support will help create a safer, more comfortable, and more effective environment for the children.

✨ These 3 years have proven that it is possible to create an inclusive environment full of equality, opportunity, and care. We are deeply grateful to everyone who stands with us.

🎈 Happy 3rd anniversary, “Ada” Center!


13/06/2026

«Ադա» կենտրոնի 5 երեխաներ հրավիրվել էին Փոքրիկ իշխան կենտրոն՝ միասին նշելու Երեխաների պաշտպանության օրը։ 💛

Շնորհակալություն մեր երեխաների օրը տոն դարձնելու, ջերմություն, ուրախություն ու գեղեցիկ հիշողություններ պարգևելու համար։ 🌸

Սրտանց շնորհավորում ենք ՍՕԱՐ Հայաստանի գրասենյակի ղեկավար Հռիփսիմե Մուրադյանի ծննդյան տարեդարձը։ 🎉🌷Ձեր բարությունն, անսա...
08/06/2026

Սրտանց շնորհավորում ենք ՍՕԱՐ Հայաստանի գրասենյակի ղեկավար Հռիփսիմե Մուրադյանի ծննդյան տարեդարձը։ 🎉🌷

Ձեր բարությունն, անսահման նվիրումն ու հոգատար աշխատանքը շատերի կյանքի մեջ լույս և աջակցություն են բերել։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր ոչ միայն ղեկավարում են, այլ նաև ոգեշնչում, համախմբում և հավատ ներշնչում։

Մաղթում ենք առողջություն, երջանկություն, անսպառ էներգիա, նոր հաջողություններ ու բազմաթիվ գեղեցիկ պահեր։ Թող Ձեր բոլոր նախաձեռնությունները շարունակեն մեծ փոփոխություններ բերել մարդկանց կյանքում, իսկ Ձեր կողքին միշտ լինեն սեր, գնահատանք և ջերմ մարդիկ։ 💐✨

04/06/2026

Անմոռանալի 3 օրեր ❤️❤️❤️

Address

Տիգրան Մեծ 16
Vanadzor
2009

Telephone

+37455707191

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՍՕԱՐ-ի Ադա Քեշիշյանց կենտրոն /SOAR's Ada Keshishyants Center:

Shortcuts

Share