Eco-Activism Center

Eco-Activism Center Կանաչ գաղափարներ՝ մաքուր աշխարհի համար 🌿
Green ideas for a clean world 💚

📣 Կամավորների հավաքագրումՕգոստոսի 25–26-ին Արարատի մարզում կայանալիք համաժողովի համար փնտրում ենք 5 կամավոր (2՝ կազմակեր...
18/08/2026

📣 Կամավորների հավաքագրում

Օգոստոսի 25–26-ին Արարատի մարզում կայանալիք համաժողովի համար փնտրում ենք 5 կամավոր (2՝ կազմակերպչական, 3՝ մեդիա թիմին աջակցելու համար)։

Կամավորները կստանան՝

🏅 Կամավորության հավաստագիր
💼 Գործնական փորձ միջոցառումների կազմակերպման և մեդիայի ոլորտում
📰 Հնարավորություն հրապարակել հեղինակային նյութ մեդիայում

⏰ Հայտերի վերջնաժամկետ՝ օգոստոսի 22։

Գրանցվելու և մանրամասների համար անցեք էջի բիոյում տեղադրված հղումով:

27/07/2026

Սիրով հյուրընկալեցինք «Քննադատական մտածողություն» դասընթացը՝ լի հետաքրքիր քննարկումներով, նոր գաղափարներով և կարևոր գիտելիքներով։ 🧠✨

Շնորհակալություն մեր դասընթացավարներին և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության ու ստեղծած ջերմ միջավայրի համար։

Հուսով ենք՝ այս հանդիպումը նոր մտքերի ու նախաձեռնությունների սկիզբ կլինի։ Սիրով կսպասենք ձեզ նաև հաջորդ անգամ։ 💛

🧠 Սովորի՛ր տարբերակել փաստերը մանիպուլյացիաներից և զարգացրու քո քննադատական մտածողությունը։Եթե ցանկանում ես ավելի վստահ ...
10/07/2026

🧠 Սովորի՛ր տարբերակել փաստերը մանիպուլյացիաներից և զարգացրու քո քննադատական մտածողությունը։

Եթե ցանկանում ես ավելի վստահ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, ճանաչել ապատեղեկատվությունը և ծանոթանալ փաստերի ստուգման գործիքներին, միացի՛ր մեր անվճար երկօրյա դասընթացին։

📅 Հուլիսի 24-25, 2026
📍 Էջմիածին
👥 Մասնակիցների քանակը՝ 20
🎓 Դասընթացի ավարտին կշնորհվեն վկայագրեր։

🚗 Էջմիածնի հարակից համայնքներից մասնակցողների ճանապարհածախսը կհոգա ԵՀՀ-ն։

📌 Ծրագրի մանրամասներին ծանոթացեք գրանցման թերթիկի նկարագրության բաժնում։

📩 Գրանցվելու համար լրացրու էջի բիոյում տեղադրված գրանցման հայտը։ Տեղերը սահմանափակ են։

📝 Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 18, ժամը 23:59։

♻️ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ճանապարհ է անցնում մեկ շիշ հյութը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը։Միացիր մեր ինտերակտիվ...
07/07/2026

♻️ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ճանապարհ է անցնում մեկ շիշ հյութը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը։

Միացիր մեր ինտերակտիվ հանդիպմանը և բացահայտիր, թե ինչպես են կառավարվում թափոնները Հայաստանում, ինչ է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը և ինչ դեր կարող ենք ունենալ մենք՝ որպես պատասխանատու սպառողներ։

📅 Հուլիսի 13
🕐 13:00
📍 ք. Վաղարշապատ, Տերյան 24/1
👥 14+ | 📜 Մասնակցությունն անվճար է

Հանդիպման ընթացքում սպասվում են քննարկումներ, ինտերակտիվ վարժություններ, գործնական ուղեցույց և «Թափոնագետ» կոչում ստանալու հնարավորություն։

📝 Գրանցումը՝ լրացրու բիոյում տեղադրված գրանցման թերթիկը։

Սպասում ենք քեզ💚

♻️ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ճանապարհ է անցնում մեկ շիշ հյութը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը։Միացիր մեր ինտերակտիվ...
07/07/2026

♻️ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ճանապարհ է անցնում մեկ շիշ հյութը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը։

Միացիր մեր ինտերակտիվ հանդիպմանը և բացահայտիր, թե ինչպես են կառավարվում թափոնները Հայաստանում, ինչ է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը և ինչ դեր կարող ենք ունենալ մենք՝ որպես պատասխանատու սպառողներ։

📅 Հուլիսի 13
🕐 13:00
📍 ք. Վաղարշապատ, Տերյան 24/1
👥 14+ | 📜 Մասնակցությունն անվճար է

Հանդիպման ընթացքում սպադվում են քննարկումներ, ինտերակտիվ վարժություններ, գործնական ուղեցույց և «Թափոնագետ» կոչում ստանալու հնարավորություն։

📝 Գրանցումը՝ լրացրու բիոյում տեղադրված գրանցման թերթիկը։

Սպասում ենք քեզ💚

29/04/2026
29/04/2026

«Մաքուր»-ի թիմով այցելեցինք Արմավիրի մարզի Շենավան գյուղի միջնակարգ դպրոց 🌿

Աշակերտների հետ խոսեցինք բնապահպանության կարևորության մասին, ներկայացրեցինք «Մաքուր»-ի գործունեությունը և միասին քննարկեցինք Շենավանի բնապահպանական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները ♻️

Ինտերակտիվ աշխատանքի ընթացքում աշակերտները բաժանվեցին խմբերի, ներկայացրեցին իրենց համայնքի խնդիրները և առաջարկեցին իրենց պատկերացրած լուծումները 💡

Շնորհակալ ենք դպրոցի տնօրինությանը և սիրելի աշակերտներին ջերմ ընդունելության, ակտիվ մասնակցության և ոգեշնչող գաղափարների համար 💚

#բնապահպանություն #մաքուրհայաստան #շենավան #արմավիրիմարզ

05/03/2026

🌿 «Թունաքիմիկատների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»

Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Թունաքիմիկատների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով, որը կազմակերպվել էր «Մաքուր» էկո ակտիվիզմ կենտրոնի հետ համատեղ:

Հանդիպմանը մասնակցում էին ֆրանսիահայ բժիշկ Gérard Hovakimian-ը՝ HayMed ընկերության փոխնախագահը, Վրույր Հղլաթյանը, որը սովորում է Panthéon-Sorbonne University (Université Paris 1 Panthéon-Sorbonne) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում, ինչպես նաև «Մաքուր» էկո ակտիվիզմ կենտրոնի տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը 🤝🏻

Քննարկման ընթացքում անդրադարձանք թունաքիմիկատների կիրառման հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրներին, դրանց ազդեցությանը էկոհամակարգի և մարդու առողջության վրա, ինչպես նաև հնարավոր լուծումներին և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերին 🌍

Հանդիպումը նպատակ ուներ բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և նպաստել բնապահպանական պատասխանատու մտածելակերպի ձևավորմանը 🌱

27/01/2026

Ունեցանք շատ ջերմ հանդիպում Լիաննա Պուլուզյանի ( ) հետ՝ բլոգեր, ով խոսում է իրեն հուզող ու կարևոր թեմաների մասին և կիսվում է իր անձնական փորձով 🤍

Քննարկեցինք կենդանիների պաշտպանության թեման՝ ինչու է կարևոր հոգ տանել նրանց մասին ու ավելի պատասխանատու լինել 🐾

Խոսեցինք նաև գրքերի ու ընթերցանության մասին։ Յուրաքանչյուրը ներկայացրեց իր գրքային ճաշակը, իսկ Լիաննան սիրով օգնեց կողմնորոշվել՝ ինչ կարդալ հաջորդը 📖

Զրույցը բազմաժանր էր, հետաքրքիր ու շատ անկեղծ՝ լի հարցերով, կարծիքներով ու նոր մտքերով 📚

Շնորհակալ ենք բոլոր ներկաներին և, իհարկե, Լիաննային՝ այս ջերմ մթնոլորտի համար ✨

Address

Vazgen First 5/53
Vagharshapat

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Eco-Activism Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share