Bridge of Hope/Հույսի կամուրջ

  • Home
  • Bridge of Hope/Հույսի կամուրջ

Bridge of Hope/Հույսի կամուրջ “Bridge of Hope” is an NGO for the protection of right of children and youth with disability

"Bridge of Hope" NGO was established in 1996 to help children and youth with disabilities and their parents to overcome their isolation, and participate in community life on an equal basis with others. Although initially our programs where aimed at integrating children with disabilities with their non-disabled peers, today the focus is on inclusion. This means not only allowing children with disabilities to be in close proximity to their peers, but also maximizing their full participation in the program. Our programs are directed to create equal opportunities and improve the conditions for children with disabilities so that they can achieve their own goals free from physical and attitudinal barriers.

📌2026 թվականի հունվարից մեկնարկած «Ապրել միասին, սովորել միասին. աջակցություն այսօր ապահով և կայուն ապագայի համար» ծրագր...
02/10/2026

📌2026 թվականի հունվարից մեկնարկած «Ապրել միասին, սովորել միասին. աջակցություն այսօր ապահով և կայուն ապագայի համար» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ հոգեբանների համար նախատեսված դասընթաց՝ «Զգայական մշակման դժվարությունների ճանաչում, գնահատում և գործնական աջակցություն կրթական միջավայրում» թեմայով։

📚Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
• ծանոթացան զգայական մշակման հիմնական համակարգերին,
• տարբերակեցին հնարավոր գերզգայունության, թերզգայունության և զգայական որոնման դրսևորումները,
• քննարկեցին դիտարկվող վարքի և դրա հնարավոր պատճառների տարբերակման կարևորությունը,
• իրականացրին կառուցվածքային դիտարկման վարժություններ,
• ծանոթացան զգայական հարցաշարերին՝ որպես սկրինինգային/տեղեկատվական գործիքների, ոչ թե ախտորոշիչ միջոցների,
• վերլուծեցին երեխայի վարքը՝ հաշվի առնելով միջավայրն ու առաջադրանքը,
• քննարկեցին պարզ, անվտանգ և իրատեսական միջավայրային հարմարեցումների կիրառումը,
• անդրադարձան միջամտությունից հետո փոփոխությունների գնահատմանը և համապատասխան մասնագետների ներգրավման անհրաժեշտությանը։

📄Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարեցին նաև գործնական առաջադրանքներ և ստացան զգայական մշակման դժվարությունները հասկանալու և դրանց բնույթը գնահատելու համար նախատեսված հարցաշարեր։

🔹Դասընթացը վարեց ՀՊՄՀ դասախոս, «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի հանրային կապերի և իրազեկման գծով ղեկավար Ինեսսա Հարությունյանը։

📚«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղը շարունակում է «Ողջ տարին գրքի հետ» միջոցառումների շարքը։💁‍♀️Հերթական հանդիպում...
30/09/2026

📚«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղը շարունակում է «Ողջ տարին գրքի հետ» միջոցառումների շարքը։

💁‍♀️Հերթական հանդիպումը՝ «Խոսում է ընթերցողը» խորագրով, նվիրված էր հայկական ժողովրդական էպոսի սյուժեին և դրա պատկերապատմանը։

📌Միջոցառումն իրականացվեց Իջևան համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը մասնակցեցին Լուսաձորի հիմնական, Իջևանի Մ․ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, ինչպես նաև Բերքաբերի և Խաշթառակի միջնակարգ դպրոցների աշակերտները։

📖 Մասնակիցները ծանոթացան էպոսի սյուժեին, քննարկեցին հերոսներին ու հիմնական գաղափարները, այնուհետև իրենց ընկալումներն արտահայտեցին ստեղծագործական աշխատանքների, այդ թվում՝ արտթերապիայի և պատկերապատման միջոցով։
———————————-
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

🔹Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացվեց «Բարության դաս»՝ նվիրված անկախության գաղափարին, խաղաղությանն ո...
23/09/2026

🔹Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացվեց «Բարության դաս»՝ նվիրված անկախության գաղափարին, խաղաղությանն ու միասնությանը։

📌Նախաձեռնությունն իրականացրեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի սոցիալական մանկավարժ Արփինե Պողոսյանը։
---------------------------------
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22/09/2026
🇦🇲 Տոնդ շնորհավո՛ր, անկախ Հայաստան։Անկախությունը մեր պատմությունն է, մեր ընտրությունն ու մեր պատասխանատվությունը։Այն սեր...
21/09/2026

🇦🇲 Տոնդ շնորհավո՛ր, անկախ Հայաստան։

Անկախությունը մեր պատմությունն է, մեր ընտրությունն ու մեր պատասխանատվությունը։
Այն սերունդների երազանքն է, որ դարձել է մեր ապրելու, արարելու և ապագա կառուցելու իրավունքը։

Թող մեր երկիրը լինի խաղաղ ու ամուր, մեր հասարակությունը՝ համերաշխ ու արդար, իսկ յուրաքանչյուր մարդ՝ իր հայրենիքում արժևորված ու պաշտպանված։

Թող մեր երեխաները մեծանան ազատ Հայաստանում՝ հավատով իրենց ուժերի, իրենց երկրի և վաղվա օրվա հանդեպ։

Եվ թող անկախությունը մեզ համար միշտ լինի ոչ միայն ձեռքբերում, այլև ամեն օր ավելի լավ Հայաստան կառուցելու հանձնառություն։

📚 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ան կողմից 2026-2027 ուսումնական տարին հայտարարվել է ընթերցա...
20/09/2026

📚 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ան կողմից 2026-2027 ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի,որի շրջանակում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղը, հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ համատեղ, մեկնարկել է «Ողջ տարին գրքի հետ»
միջոցառումների շարքը։

📌Սեպտեմբերի 18-ին LOFT Ijevan երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Խոսում է ընթերցողը» խորագրով առաջին միջոցառումը, որն ընդգրկում էր ժողովրդական առասպելաբանությանն ու էպոսին առնչվող թեմաներ։

💁‍♀️Հանդիպմանը ներկա էին Իջևան համայնքի թիվ 1, 3, 4, 5 հիմնական, ինչպես նաև Գետահովիտի և Գանձաքարի միջնակարգ դպրոցների 5-7-րդ դասարանների աշակերտները։

🔹Սույն թվականի սեպտեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Նոյեմբերյանի տար...
16/09/2026

🔹Սույն թվականի սեպտեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Նոյեմբերյանի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։

📌Հանդիպման ընթացքում նախանշվեցին 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող աշխատանքները, համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև դպրոցներում ներառական կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլերը։
-------------------------------
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

🔹 «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղում տեղի ունեցավ վերապատրաստում՝ Դիլիջան համայնքի նախադպրոցական հաստատություն...
15/09/2026

🔹 «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղում տեղի ունեցավ վերապատրաստում՝ Դիլիջան համայնքի նախադպրոցական հաստատությունների մեթոդիստների, հոգեբանների և ծնողների համար՝ «Սահմաններ և սեր․ դրական կարգապահություն նախադպրոցական տարիքում» թեմայով։

📌Վերապատրաստումը վարեց ՀՄԿ մասնագետ Արմինե Ավագյանը։
----------------------------------
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՄԿ - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Address


Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 10 560143

Alerts

Be the first to know and let us send you an email when Bridge of Hope/Հույսի կամուրջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Bridge of Hope/Հույսի կամուրջ:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share