«Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO

  • Home
  • «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO

«Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO, Nonprofit Organization, .

«Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին Գյումրիում։
Կազմակերպության նպատակն է հետազոտել համայնքային և պետական քաղաքականություններն ըստ ոլորտների և դրանց հիման վրա ներկայացնել առկա հիմնախնդիրների վիզուալացված և վերլուծական տվյալներ։

«Ականատես»-ը հրավիրում է դիտորդների 👇🏻
27/04/2026

«Ականատես»-ը հրավիրում է դիտորդների 👇🏻

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Հ....

Այսօր մենք հիշում ենք🕯🕊1915 թվականի իրադարձությունները մնում են մեր պատմության ամենացավոտ էջերից մեկը։Հիշողությունը պարզ...
24/04/2026

Այսօր մենք հիշում ենք🕯🕊

1915 թվականի իրադարձությունները մնում են մեր պատմության ամենացավոտ էջերից մեկը։

Հիշողությունը պարզապես անցյալի մասին չէ, այն նաև պատասխանատվություն է ապագայի նկատմամբ։

Երբ հիշում ենք, նաև սովորում ենք, գիտակցում և փոխանցում։ «Ցեղասպանություն» տերմինը հորինել է հրեական ծագում ունեցող լեհ քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին։ Հրեական Հոլոքոստը վերապրած Լեմկինը փորձել է նկարագրել նացիստական ​​համակարգված սպանությունների, բռնությունների, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված վայրագությունների քաղաքականությունը։ «Ցեղասպանություն» բառը ստեղծվել է հունարեն «geno» բառի՝ ռասայի կամ ցեղի, և լատիներեն «cide» բառի՝ սպանության համադրությամբ։

Այսօր արդեն աշխարհի ավելի քան երեք տասնյակ պետություններ ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն (ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը ընդունել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը)։

📈📉2000-2025թթ. ՀՀ-ում ծնելիությունն ու մահացությունը պարզապես թվեր չեն․ դրանք պատմում են երկրի սոցիալական, տնտեսական ու ...
31/03/2026

📈📉2000-2025թթ. ՀՀ-ում ծնելիությունն ու մահացությունը պարզապես թվեր չեն․ դրանք պատմում են երկրի սոցիալական, տնտեսական ու նույնիսկ հոգեբանական վիճակի մասին։

📊Վերջին 25 տարիների ժողովրդագրական դինամիկան ցույց է տալիս ոչ միայն բնական աճի փոփոխությունները, այլ նաև արտաքին շոկերի և ներքին գործընթացների ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա։

Երբ ծնելիությունը նվազում է, իսկ մահացությունը՝ աճում, արդեն ոչ միայն ժողովրդագրություն է, այլ ազդակ ապագայի մասին։

Այս վիզուալը փորձ է մեկ հարթությունում ներկայացնելու այդ բարդ պատկերը։

🤔Հարցը պարզ է՝ սա ժամանակավոր տատանում է, թե երկարաժամկետ միտում

💂‍♀️🥷2023 թվականին ՆԱՏՕ անդամ երկրների զինված ուժերում կանանց մասնակցությունը միջինում կազմել է 13.4%։2024 թվականին կազմ...
09/03/2026

💂‍♀️🥷2023 թվականին ՆԱՏՕ անդամ երկրների զինված ուժերում կանանց մասնակցությունը միջինում կազմել է 13.4%։
2024 թվականին կազմել է 13.9%։ Սա ցույց է տալիս, որ դաշնակիցների զինված ուժերում կանանց միջին տոկոսը 2023 թվականի համեմատ աճել է 0.5%-ով, ինչը վկայում է ռազմական կառույցներում գենդերային ներառականության աստիճանական ընդլայնման մասին:
2024 թվականին Շվեդիան ներառվել է տվյալներում որպես անդամ երկիր:
Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
🔍 Այս ֆոնին հետաքրքիր է դիտարկել նաև, թե ինչպիսին է կանանց մասնակցության մակարդակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Արդյո՞ք Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ երկրներում ձևավորվող միջին ցուցանիշներին։
💬 Քաղաքականությունների և ինստիտուցիոնալ քայլերի ինչպիսի՞ իրականացումը կարող է նպաստել ՀՀ ԶՈւ-ում կանանց մասնակցության մակարդակի աճին։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ, Organization of the Petroleum Exporting Countries/ՕՊԵԿ) նավթարդյունաբեր...
07/03/2026

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ, Organization of the Petroleum Exporting Countries/ՕՊԵԿ) նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է անդամ պետությունների նավթային քաղաքականությունների համակարգումը և համաշխարհային նավթի շուկայում գների կայունության ապահովումը։
Վիզուալիզացիան ներկայացնում է ՕՊԵԿ անդամ երկրների կողմից նավթի արտահանման արժեքները (մլն ԱՄՆ դոլար/2024 թ.)։ Տվյալները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիան կազմակերպության շրջանակներում հում նավթի արտահանման արժեքի ամենախոշոր գեներատորներից մեկն է՝ ունենալով էական ազդեցություն համաշխարհային նավթի շուկայի վրա։
Առանձին վերլուծության շրջանակում ներկայացված են Իրանի նավթի արտահանման արժեքները (մլն ԱՄՆ դոլար/ 2000-2024 թթ.)։ 2000-2024 թվականներին Իրանի արտահանման արժեքների զգալի տատանումները պայմանավորված են ինչպես համաշխարհային նավթի գների փոփոխություններով, այնպես էլ միջազգային քաղաքական գործոններով, մասնավորապես՝ Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներով, որոնք էականորեն ազդել են երկրի արտահանման ծավալների և եկամուտների վրա։

Address


Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 11:00 - 17:00

Telephone

+37444320606

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ / Hartak Research Center NGO:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed Non Profit Organization?

Share