12/10/2024
Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի 3-րդ " բ" դասարանի դասվար Էդիտա Նիկողոսյանի նախաձեռնությամբ աշկերտներն այցելեցին "Արգինա" մշակութային ՀԿ: Այցի նպատակը մշակութային արժեքների ձևավորումն էր աշակերտների մոտ, որը կարևորել էր Է. Նիկողոսյանը:
Մշակութային կենտրոնում աշակերտների համար կազմակերպեցին տիկնիկագործության, կարպետագործության և կավագործության վարպետաց դասեր։ Աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին վարպետաց դասերին և փորձեցին պատրաստել փոքրիկ հուշանվերներ։ ✨️