Սպիտակի Հելսինկյան խումբ Spitak Helsinki Group

  • Home
  • Armenia
  • Spitak
  • Սպիտակի Հելսինկյան խումբ Spitak Helsinki Group

Սպիտակի Հելսինկյան խումբ Spitak Helsinki Group «Սպիտակի Հելսինկյան խումբ»-ը իրավապաշտպան ՀԿ է:
Spitak Helsinki Group is a Human Rights NGO.

«Սպիտակի Հելսինկյան խումբ»-ը իրավապաշտպան ՀԿ է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողականության և մարդու իրավունքները, որպես արժեքներ, հիմնարար սկզբունքներ պաշտպանող անձանց:

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի առաքելությունն է տեղական, տարածաշրջանային և հանրապետական մակարդակներում իրավապաշտպանական գործունեության հզորացումը:
ՀԿ-ն աշխատում է հե

տևյալ ուղղություններով` մարդու իրավունքներ, քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն:
Կազմակերպության ռազմավարական և օպերատիվ նպատակներն են.
• աջակցել ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը,
• մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
• իրավական գիտելիքների տարածումը,
• նպաստել հասարակության մեջ հանդուրժողության սկզբունքների ձևավորմանը,
• աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին, նպաստել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ քաղաքացիական երկխոսությունների մեխանիզմների ձևավորմանը և կատարելագործմանը,
• նպաստել օրենսդրության կատարելագործմանը,
• աջակցել դատաիրավական համակարգի զարգացմանը:

Ներկայումս կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է կազմակերպությանն աջակցող կամավորների և ակտիվ երիտասարդների աջակցությամբ:

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ-ն աշխատում է հետևայլ թիրախ խմբերի հետ:
Սոցիալապես անապահով մարդիկ
Երիտասարդություն
Կանայք
Խոցելի այլ խմբեր
"Spitak Helsinki Group" human rights NGO unites people who protect democracy, tolerance and human rights as fundamental principles. The mission of “Spitak Helsinki Group” human rights NGO is the strengthening of human rights work in local, regional and national levels. “Spitak Helsinki Group” human rights NGO is working in the following areas: human rights, civil initiatives, and protection of interests.

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն օգոստոսի 13-ին, ժամը 13։00-14...
07/08/2026

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն օգոստոսի 13-ին, ժամը 13։00-14։00-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու կանանց և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն հանդիպմանը, որը տեղի կունենա Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում։
✅Հանդիպումը նրանց համար է, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ դերակատարում ունենալ համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման համակարգը, և ինչպես կարող են իրենց
գաղափարներն ու ձայնը լսելի դառնալ Սպիտակ համայնքում։
✅Մասնակցել կարող են Սպիտակ բազմաբնակավայր համայնքում բնակվող բոլոր շահագրգիռ 18-ից բարձր տարիքի կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ)։
Մասնակցության համար գրանցվեք ստորև հղումով👇
Սիրով սպասում ենք։

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ցանկանո՞ւմ եք ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման ....

Ուրախ ենք տեղեկացնել, որ Սպիտակի Հելսինկյան Խումբ իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը  Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաին...
06/08/2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ Սպիտակի Հելսինկյան Խումբ իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 12 ներկայացուցիչների հետ միասին գտնվում էր Քիշնևում՝ «Advocacy for CSOs in Times of Uncertainty» տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպված Շահերի պաշտպանության դպրոցի ուսումնական այցի ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է «Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնի», «ՀԿ Կենտրոն»
-ի և «RPR կոալիցիայի» կողմից` Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի (EaP CSF) աջակցությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան մտահոգությամբ են ...
03/08/2026

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան մտահոգությամբ են արձանագրում, որ հոդվածում տեղ գտած հոգեբան Միհրդատ Մադաթյանի Mihrdat R Madatyan (Մադաթյան Հոգեբանական Կենտրոն) մի շարք գնահատականներ և «մասնագիտական» դիրքերից ներկայացված պնդումներ ոչ միայն չեն նպաստում առողջ հանրային քննարկմանը, այլև կարող են նպաստել բռնության ենթարկված անձանց նկատմամբ անվստահության խորացմանը և խնդրի արժեզրկմանը։

📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Oragir.News լրատվական կայքում հայտնվել է «Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան» վերնագրով մի հոդված (https://surl.li/qcjbdk), որի հեղինակն է Հասմիկ Մովսիսյանը։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան մտահոգությամբ են արձանագրում, որ հոդվածում տեղ գտած հոգեբան Միհրդատ Մադաթյանի Mihrdat R Madatyan (Մադաթյան Հոգեբանական Կենտրոն) մի շարք գնահատականներ և «մասնագիտական» դիրքերից ներկայացված պնդումներ ոչ միայն չեն նպաստում առողջ հանրային քննարկմանը, այլև կարող են նպաստել բռնության ենթարկված անձանց նկատմամբ անվստահության խորացմանը և խնդրի արժեզրկմանը։

Բռնության մասին խոսելիս յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն կարող է ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր արդեն իսկ դժվարությամբ են դիմում օգնության։ Երբ հանրային հարթակներում հնչում են պնդումներ, թե բռնության դեպքերը հորինված են կամ զանգվածային կերպով չափազանցված, դա կարող է լռության, վախի և ինքնամեղադրանքի մեջ պահել բռնության ենթարկված բազմաթիվ մարդկանց՝ խոչընդոտելով նրանց օգնություն ստանալու հնարավորությանը։
Տարիների ընթացքում հարյուրավոր կանայք դիմել են մասնագիտացված կազմակերպություններին օգնության համար, հազարավոր դեպքեր են արձանագրվել պետական մարմինների կողմից, և այս խնդրի գոյությունը հաստատվել է նաև միջազգային ու տեղական բազմաթիվ հետազոտություններով։

Հոգեբանի մասնագիտությունը ենթադրում է բարձր էթիկական պատասխանատվություն, իսկ նրա հանրային խոսքը պետք է զերծ լինի չհիմնավորված ընդհանրացումներից, խտրական կամ արժանապատվությունը նսեմացնող ձևակերպումներից, ինչպես նաև այնպիսի պնդումներից, որոնք առանց գիտական կամ փաստական հիմքերի կասկածի տակ են դնում բռնության տարածվածությունը կամ վերապրած անձանց փորձառությունը։ Նման պնդումները ոչ միայն հակասում են փաստերին, այլև կարող են խորացնել լռության մշակույթը, ստիպել վերապրածներին չդիմել օգնության և ամրապնդել հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող անվստահությունը զոհերի նկատմամբ։
Երբ մասնագետը հրապարակայնորեն նսեմացնում կամ ժխտում է բռնության խնդիրը, դրա հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան սովորական անձնական կարծիքի դեպքում։

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցներին, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր հանրային գործունեություն են ծավալում՝ առաջնորդվել մասնագիտական էթիկայի, փաստահեն մոտեցումների և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքներով։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեման չպետք է դառնա քաղաքական, անձնական կամ հանրային վարկանիշային պայքարի գործիք, քանի որ դրա ամենամեծ գինը վճարում են բռնությունից տուժած մարդիկ։

Անկախ նրանից, թե ով է բարձրաձայնում որևէ սոցիալական խնդիր, այդ խնդրի գոյությունը, դրա մասշտաբը և դրա շուրջ տարվող մասնագիտական քննարկումները չպետք է պայմանավորվեն տվյալ անձի նկատմամբ վերաբերմունքով։

Հոդվածում հնչում է նաև այն թյուր կարծիքը, թե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են նրանք, ովքեր այլ ոլորտներում կայանալու հնարավորություն չեն ունեցել։ Իրականությունն այլ է. կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են այն պատճառով, որ կանայք շարունակում են բախվել բռնության, խտրականության և անհավասարության բազմաթիվ դրսևորումների։

Մենք ուրախ կլինենք, եթե նույն հետևողականությամբ և մասնագիտական պատասխանատվությամբ հանրային խոսքում անդրադարձ կատարվի նաև այն երևույթներին և վարքագծին, որոնք վնասում, վերահսկում, հոգեբանական ծանր հետևանքների են հանգեցնում կամ նույնիսկ խլում են կանանց կյանքերը։ Քանի դեռ այս բոլոր խնդիրները շարունակում են գոյություն ունենալ մեզանում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը դառնում է հասարակական անհրաժեշտություն։

Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում են խոսել կանանց իրավունքների, անվտանգության և ընտանեկան բռնության մասին։ Յուրաքանչյուր պատասխանատու ձայն, որը նպաստում է բռնության կանխարգելմանը և կանանց աջակցությանը, կարևոր է և արժանի է հարգանքի, ոչ թե վարկաբեկման։

Մենք միասին պետք է նպաստենք հանրային այնպիսի խոսույթի ձևավորմանը, որը հիմնված է մարդու իրավունքների, մասնագիտական պատասխանատվության և բռնության կանխարգելման սկզբունքների վրա։

📢ANNOUNCEMENT

Today, the news website Oragir.news published an article titled "Anna Hakobyan's New Image: Why Has She Become a Defender of Women's Rights?", authored by Hasmik Movsisyan.

We note with deep concern that several assessments and statements presented as "professional opinions" by psychologist Mihrdat Madatyan in the article not only fail to contribute to a healthy public discussion, but may also reinforce distrust toward survivors of violence and diminish the seriousness of the issue.

Every public statement about violence has the potential to affect people who are already struggling to seek help. When public platforms promote claims that cases of violence are fabricated or widely exaggerated, they risk keeping countless survivors trapped in silence, fear, and self-blame, further preventing them from accessing the support they need.

Over the years, hundreds of women have turned to specialised organisations for assistance, state authorities have recorded thousands of cases, and numerous local and international studies have confirmed the existence and severity of this issue.
The profession of psychology carries a high ethical responsibility, and public statements made by psychologists should be free from unfounded generalisations, discriminatory or degrading language, and assertions that, without scientific or factual basis, cast doubt on the prevalence of violence or the experiences of survivors.

Such statements not only contradict the evidence but also reinforce the culture of silence, discourage survivors from seeking help, and deepen the public's distrust of victims.
When a professional publicly downplays or denies the reality of violence, the consequences can be far more harmful than those of an ordinary personal opinion.

We call upon media outlets, members of the professional community, and everyone engaged in public discourse to be guided by professional ethics, evidence-based approaches, and respect for human dignity. Violence against women and domestic violence must never become instruments of political, personal, or public image battles, because those who ultimately pay the highest price are the people affected by violence.

Regardless of who raises a particular social issue, the existence of that issue, its scale, and the professional discussions surrounding it should never depend on public attitudes toward that individual.

The article also promotes the mistaken notion that those who advocate for women's rights do so because they have been unable to succeed in other fields. The reality is quite different: people work to protect women's rights because women continue to face violence, discrimination, and multiple forms of inequality.

We would welcome the same level of consistency and professional responsibility in addressing the behaviours and patterns that harm, control, traumatise, and, in some cases, even take women's lives. As long as these realities continue to exist in our society, advocating for women's rights remains a social necessity.

We are grateful to everyone who has the courage to speak out about women's rights, safety, and domestic violence. Every responsible voice that contributes to preventing violence and supporting women is important and deserves respect, not disparagement.

Together, we must foster a public discourse grounded in human rights, professional responsibility, and the principles of preventing violence.

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է European Union in Armenia-ի աջակցությամբ՝ Ժ...
03/08/2026

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է European Union in Armenia-ի աջակցությամբ՝ Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation-ի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Coalition to Stop Violence against Women-ի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

«Դուք ձեր ընտանիքին առողջ եք պետք»․ խորհուրդներ բժշկից՝ կանանց

✅2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախոր...
24/07/2026

✅2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։

✅2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։

✅Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «SAFE YOU» հավելվածը։

Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության մասին ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագր....

Սիրելի լոռեցի կանայք,🩺հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ գրասենյակում/ ք․ Սպիտակ, Շա...
23/07/2026

Սիրելի լոռեցի կանայք,

🩺հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ գրասենյակում/ ք․ Սպիտակ, Շահումյան 5/7, տեղի կունենա հանդիպում Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտ Արմինե Սարգսյանի հետ։

🩺կքննարկվեն կանանց առողջական խնդիրներին վերաբերող հարցեր,
🩺ո՞ր տարիքից պետք է կանայք առանձնակի ուշադիր լինեն ու հետևեն իրենց առողջությանը,
չզբաղվեն ինքնաբուժությամբ և ժամանակին դիմեն բժշկի։

🩺ինչպե՞ս են կլիմայական փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ է պետք իմանալ՝ դիմակայելու հնարավոր ազդեցություններին։

Հանդիպումն անցկացվելու է ոչ ֆորմալ, մտերմիկ միջավայրում։ Կարող եք Ձեզ հուզող հարցերը հղել բժշկուհի Սարգսյանին։

Սիրով կսպասենք
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 091164915, 099396170 հեռախոսահամարներով։

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հուլիսի 30-ին, ժամը 13։00-14։...
22/07/2026

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հուլիսի 30-ին, ժամը 13։00-14։00-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու կանանց և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն հանդիպմանը, որը տեղի կունենա Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում։

✅Հանդիպումը նրանց համար է, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ դերակատարում ունենալ համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման համակարգը, և ինչպես կարող են իրենց
գաղափարներն ու ձայնը լսելի դառնալ Սպիտակ համայնքում։

✅Մասնակցել կարող են Սպիտակ բազմաբնակավայր համայնքում բնակվող բոլոր շահագրգիռ 18-ից բարձր տարիքի կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ)։

Մասնակցության համար գրանցվեք ստորև հղումով👇

Սիրով սպասում ենք։

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ցանկանո՞ւմ եք ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման ....

16/07/2026

✅«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում անցկացվեց հերթական դասընթացը։
✅Դասընթացը վարում էր բիզնես-փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը։
✅Դասընթացին ծրագրի շահառու կանայք ծանոթացան ռիսկերի կառավարմանը, բիզնես կանխատեսումներին, տեղեկացան ինչպես են պատրաստվում ու կայացվում խելացի բիզնես որոշումները։
✅Ծրագիրն իրականացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։

*********************************************************************************

✅Another training course was held within the framework of the “Empowering Women for a Sustainable And Resilient Future” program.
✅The course was conducted by business expert Hripsime Kocharyan.
✅During the course, the women beneficiaries of the program were introduced to risk management, business forecasts, and learned how smart business decisions are prepared and made.
✅The program is implemented by the “Spitak Helsinki Group” human rights organization with the support of the Swedish organization Kvinna till Kvinna.

Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,❤️💙🧡«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը ջերմորեն շնորհավորում է Ս...
15/07/2026

Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,

❤️💙🧡«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը ջերմորեն շնորհավորում է Սպիտակի օրվա առթիվ։
✅Ամեն տարի այս օրը քաղաքը շնչում էր տոնական ջերմությամբ ամեն անկյունում երգ ու ծիծաղ էր, մանուկների ժպտուն դեմքեր ու խինդ։
✅ Ոչի՛նչ, որ այսօր տոնական շնորհավորանքներ չլսեցիր, սիրելի՛ համայնք, շարունակի՛ր մնալ այն ջերմ ու գրկաբաց տունը, ուր ապրող յուրաքանչյուր քաղաքացի հպարտ է, որ քոնն է։ Մաղթում ենք շարունակական առաջընթաց ու զարգացում։ Համայնքը՝ մարդիկ են։
✅Թող որ բնակիչներդ շենացնեն սիրելի համայնքի ամեն անկյունը, մեր հին ու նոր Սպիտակը դարձնեն ընդօրինակելի համայնք՝ երջանիկ բնակիչներով, որտեղ պաշտպանված են յուրաքանչյուրի իրավունքները։

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու կ...
07/07/2026

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

✅«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու կանանց և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն հանդիպմանը։
✅Հանդիպումը նրանց համար է, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ դերակատարում ունենալ համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման համակարգը, և ինչպես կարող են իրենց գաղափարներն ու ձայնը լսելի դառնալ Սպիտակ համայնքում։
✅Մասնակցել կարող են Սպիտակ բազմաբնակավայր համայնքում բնակվող բոլոր շահագրգիռ 18-ից բարձր տարիքի կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ)։

Հանդիպման օրը և ժամը՝ հուլիսի 9-ին, ժամը 12:00-14:00
Վայրը՝ Սպիտակի համայնքապետարան
Տևողությունը՝ 2 ժամ

Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ցանկանո՞ւմ եք ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման ....

Address

Շահումյան 5/7
Spitak
1802

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37425522017

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակի Հելսինկյան խումբ Spitak Helsinki Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սպիտակի Հելսինկյան խումբ Spitak Helsinki Group:

Shortcuts

Share