Petak NGO

Petak NGO The vision of "Petak" is to create a society of active citizens responsible for their own community

«Փեթակի» տեսլականն է շրջանի յուրաքանչյուր քաղաքացու՝ կազմակերպության հասարակական, կրթական, տնտեսական և մշակութային տարբեր ծրագրերի մեջ ներգրավվելու միջոցով ձևավորել սեփական համայնքի համար պատասխանատու գործունյա քաղաքացիների կայուն զարգացող համայնք:

29/12/2025

Հարգելի համաքաղաքացիներ, երբ գործը արժանանում է հարգանքի, այն կրում է շարունակական բնույթ։
Ցավոք այսօրվա միջոցառումը ոչ թե այլ միջոցառումների ծնունդ էր, այլ հիասթափությունների։
Հրաշալի կլիներ երբ այսօրվա պատկերն այլ լիներ և մենք մեծ ոգևորությամբ շարունակեինք մեր գործը։
Շնորհակալություն ենք հայտնում անհատապես բոլորիդ ձեր բարձր գնահատանքի համար։
Մեր թիմը մեծ պատասխանտվությամբ ու ոգևորությամբ պատրաստ էր գունավորել ձեր երեխաների օրը, որն այդքան էլ ձեր ցանկությամբ չէր։

Սիրելի փոքրիկներ Սպասեք մեզ վաղը 🎄💫🎊
28/12/2025

Սիրելի փոքրիկներ
Սպասեք մեզ վաղը 🎄💫🎊

27/12/2025

🥳 Փեթակն ու Ձմեռ պապը ծրագրի հարգելի մասնակիցներ
Հաշվի առնելով նամակների բազմաքանակ լինելը և տեխնիկական մի քանի խնդիրներ ուշացավ և որոշակի փոփոխվեց նվերների հանձնման օրն ու ձևաչափը ։
🥰 Սիրով տեղեկացնում ենք որ թվով 1300 մասնակից կստանան նվերներ Ամերիկայի Միացյալ նահանգներից և Շվեյցարիայից ստացված ֆինանսական օգնության շնորհիվ :
🤩 Եվ այսպես մեր բալիկները նվերները կստանան դեկտեմբերի 29 ին ։
Ժամի և վայրի մասին կծանուցվեք հեռախոսազանգով ։
🫶🏻 Սիրով ՀԿ թիմ

Խնդրում ենք գրի այն մարդը , ով ունի 6 ամսականից բարձր տարիք ունեցող բալիկ , ով ունի մանկական  քայլակի կարիք։Կփոխանցենք ա...
16/12/2025

Խնդրում ենք գրի այն մարդը , ով ունի 6 ամսականից բարձր տարիք ունեցող բալիկ , ով ունի մանկական քայլակի կարիք։
Կփոխանցենք առաջին մեկնաբանություն գրողին ` ծննդյան վկայականի առկայության դեպքում։

07/12/2025

Սպիտակ Համայնքի սիրելի’ բնակիչներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ստացած բազում նամակների մեջ կային անթիվ ու անհամար խախտումներ, որոնց պատճառով ցավոք ձեր նամակների մեծ մասը համարվում են անվավեր, եթե չեն համապատասխանում տարիքին , և մեր նշված կանոններին ։
Ցանկանում ենք նշել ամենատարածված սխալներից մի քանիսը՝
❗️Անթիվ նամակներ առանց որևէ հասցեի կամ հեռախոսահամարի, ինչի պատճառով չենք կարողացել կապ հաստատել հասցեատիրոջ հետ։
❗️Երեխաների տարիքների հետ կապված սխալներ(ավելի մեծ կամ փոքր)( խնդրում ենք վերացրեք սուտն ու կեղծիքը ,հարգեք մեր կամավորների աշխատանքը և թույլ մի տվեք մեզ մտածելու ,որ մեր չարչարանքը իզուր է) :
Եթե Ձեզ համար Ձեր երեխան կարևոր է ,ապա հավատացնում եմ ,որ բոլորի համար իրենց երեխան ամենակարևորն է, և բոլորն են ուզում իրենց երեխան նվեր ստանա։
❗️Տրամադրված հեռախոսահամարները չեն գործում ,ուշադիր եղեք ձեր հեռախոսահամարներին,եթե բաց թողնված զանգեր ունեք ,հետադարձ կապ հաստատեք։
❗️ Բարձրարժեք նվերներ ՝ այդ թվում հեռախոսներ, հեծանիվներ ։ Հարգելինե'ր հրապարակման մեջ նշված էր ,որ նվերների արժեքները տրամաբանության սահմաններում լինեն ։
Հարգելի’ համաքաղաքացիներ , ցավոք տեղեկացնում ենք, որ չենք կարող զիջել գեթ մեկ երեխայի, մեր ստացած նամակները թվով 500-ից ավել են, որոնց մեջ կան բազմաթիվ սխալներ, զիջել մեկին նշանակում է զիջել բոլորին։

⁉️ Այն, մարդիկ, ովքեր չեն նշել հեռախոսահամար, փորձեք կապվել մեզ հետ մինչև 17:00, հակառակ դեպքում ցավոք դուրս կմնաք ծրագրից։

‼️ Խնդրում և հորդորում ենք, այլևս չգրել նոր նամակներ , քանի որ սահմանված ժամանակը ավարտվել է։

Ծրագրի նպատակը եղել է , որպեսզի տառաճանաչ երեխաները իրենք գրեն նամակ, սովորեն ինչպես գրել նամակներ `գեղեցիկ , գունավոր , հետաքրքիր։ Իրենք իրենց ձեռքով տանեն և ուղարկեն ձմեռ պապիկին ։Եվ որ Ձմեռ պապիկը անակնկալ այցելի և ուրախացնի երեխաներին ` ոչ ծնողներին ։ Իսկ փոքրիկների փոխարեն կարող էին ծնողները գրել։
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և հարգել մեր կամավորների աշխատանքը։

Հարգելի բնակիչներ Ուզում ենք տեղեկացնել , որ խախտվել է մեր " Փեթակն ու Ձմեռ պապը" ծրագրի կանոնների մի քանի կետեր, որը շա...
06/12/2025

Հարգելի բնակիչներ
Ուզում ենք տեղեկացնել , որ խախտվել է մեր " Փեթակն ու Ձմեռ պապը" ծրագրի կանոնների մի քանի կետեր, որը շատ ցավալի է ։
Այս գրառումով անդրադառնում եմ մեկ խնդրի.
1. Խնդրում ենք մինչև կիրակի օրը նրանք ովքեր չենք գրել հասցե և հեռախոսահամար , գրել , որպեսզի կարողանանք կապ հաստատել ։ Եթե ոչ, չենք կարողանա նվերները փոխանցել ։

Սիրելի կամավորներ Ձեր շնորհիվ աշխարհը ավելի բարի է դառնում , ձեր շնորհիվ մարդկանց դեմքին ժպիտներ են հայտնվում , ձեր շնոր...
05/12/2025

Սիրելի կամավորներ
Ձեր շնորհիվ աշխարհը ավելի բարի է դառնում , ձեր շնորհիվ մարդկանց դեմքին ժպիտներ են հայտնվում , ձեր շնորհիվ մանկան լացը ժպիտ է դառնում։
Թող ձեր բարի գործը վարակիչ լինի , թող ձեր բարությունը հազարապատկվի և վերադառնա ձեզ ։
Շնորհակալություն ձեր անձնվիրաբար աշխատանքի , ձեր փոխանցած ջերմության համար ։
Շնորհավոր ձեր տոնը ։
Սիրով " Փեթակ" բարեգործական ՀԿ

Դե ինչ , մոտեցավ ավարտին " Փեթակն ու Ձմեռ Պապը " ծրագրի նամակների փուլը ։Ստացել ենք մեծաթիվ նամակներ ։ Հարգելի բնակիչներ...
03/12/2025

Դե ինչ , մոտեցավ ավարտին " Փեթակն ու Ձմեռ Պապը " ծրագրի նամակների փուլը ։
Ստացել ենք մեծաթիվ նամակներ ։
Հարգելի բնակիչներ նամակներն ընթերցելիս Ձմեռ Պապիկը նկատել է բազմաթիվ տարիքային շեմը խախտած նամակներ,բազմաթիվ արժեքավոր նվերներով նամակներ ,որոնք հակասում են մեր կանոններին ։
խնդրում ենք նկատի ունենալ ։
Իսկ փոքրիկի կոնֆետը անպայման կփոխանցենք Ձմեռ Պապիկին։ Իսկապես նրան շատ մեծ ուժ է պետք , որպեսզի կարողանա իրականացնի 300 ից ավելի բալիկների ցանկություններ ։
Դե , իսկ մենք կհանդիպենք Ամանորի նախաշեմին ։ 🎊🎄

🇦🇲Սիրելի Սպիտակ խոշորացված համայնքի փոքրիկներ💫Փեթակ բարեգործական ՀԿ- ն կրկին անակնկալ ունի, բոլոր նրանց համար , ովքեր հա...
20/11/2025

🇦🇲Սիրելի Սպիտակ խոշորացված համայնքի փոքրիկներ

💫Փեթակ բարեգործական ՀԿ- ն կրկին անակնկալ ունի, բոլոր նրանց համար , ովքեր հավատում են Ձմեռ Պապիկին , հավատում ու սպասում են Նոր տարվա հրաշքներին և հավատում են,որ իրենց երազանքները անպայման պիտի իրականանան։

Դե ինչ մեկնարկում ենք նամակների փուլը
📢Վերջնաժամկետ դեկտեմբերի 5

🎊☃️Փեթակ բարեգործական հասարակական կազմակերպությունն ու ձեր բոլորի սիրած Ձմեռ պապը կրկին պատրաստ են հրաշքների և ձեր երազանքները իրականություն դարձնելու։

Սպիտակ խոշորացված համայնքի 3_10 տարեկան բալիկները, ովքեր հավատում են Ձմեռ Պապիկին գրում են նամակ իրենց ցանկության մասին , իսկ Ձմեռ պապիկը իրականացնում է այն Փեթակ բարեգործական ՀԿ- ի միջոցով ։

❌Նվերների ընտրությունը չեն անում ծնողները
❌Նվերները պետք է լինեն տրամաբանության սահմաններում ։

Նամակները ուղարկելու եք քաղաքային փոստով` նշելով ք. Սպիտակ , Թորոսյան 18/2 ա "Փեթակ" բարեգործական ՀԿ։

Սիրով ձեր " Փեթակ ' բարեգործական ՀԿ ❤️

Մեր գրասենյակում առկա է Նորածնային տակդիր` 0 համար ։ Սիրով կտրամադրենք այն բալիկին , ով ունի տակդիրի կարիք ։ Մեկնաբանութ...
20/11/2025

Մեր գրասենյակում առկա է Նորածնային տակդիր` 0 համար ։
Սիրով կտրամադրենք այն բալիկին , ով ունի տակդիրի կարիք ։
Մեկնաբանության դաշտում գրեք երեխային անուն ազգանունը և կտրամադրենք առաջին գրողին։

Address

Թորոսյան փողոց շ. 18ա, բն. 2
Spitak
1804

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 00:00 - 17:00
Friday 00:00 - 17:00
Saturday 00:00 - 17:00
Sunday 12:00 - 17:00

Telephone

+37443093673

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Petak NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Petak NGO:

Share