13/05/2026
ԿԱՅԱՑԵԼ Է ՍԵՐՅՈԺԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
—————————————————————
Սույն թվականի մայիսի 11-ին, «Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Սերյոժա Առաքելյանի անվան հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սերյոժա Առաքելյանի որդիները, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները, մի շարք սպորտասեր սիսիանցիներ։
Բացման խոսքով է հանդես եկել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով ներկայացրել է Սերյոժա Առաքելյանի անցած ուղին, նրա ներդրումն ու նշանակալի ավանդը մարզական կյանքում։
Մրցակցությունն ընթանում է 7 թիմերի միջև՝ «Սիսական», «Մարզադպրոց-1», «Մարզադպրոց-2», «Բռնակոթ», «Շաքի», «Ծղուկ» «Զորամաս»:
Մրցաշարի ավարտին հաղթող թիմերը՝ ըստ զբաղեցրած տեղերի, Առաքելյաններ ընտանիքի կողմից կպարգևատրվեն դրամական պարգևներով, մեդալներով և գավաթով։
Հուշամրցաշարի բացման արարողության երաժշտական հատվածն ապահովել են «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները՝ իրենց հիասքանչ պարային համարներով։