Sevan Youth Club NGO

Sevan Youth Club NGO Ունենալ ուժեղ երիտասարդություն Ուժեղ Հայաստանի համար:
Building strong youth for a strong Armenia.

Sevan Youth Club NGO (SYC) is located in the center of Sevan town and is available to all area residents. SYC offers language clubs and art and often undertakes community projects / cultural,environmental, social etc/ to improve the quality of life of those living in Sevan. SYC prides itself on including all members of society and reaching out to those most in need of the NGO's services.

Սեւան Երիտասարդական ակումբ »ՀԿ (ՍԵԱ) գտնվում է Սեւան քաղաքի կենտրոնում եւ հասանելի է տարածքի բոլոր բնակիչներին. ՍԵԱ-ն առաջարկում է լեզուների ակումբներ , Արվեստի , եւ հաճախ իրականացնում է համայնքային ծրագրեր( մշակութային, բնապահպանական, սոցիալական և այլ )` համայքի բնակիչների կյանքի որակը բարելավելու նպատակով: ՍԵԱ-ն հպարտ է իր գործունեությամբ ներառյալ կազմակերպության բոլոր անդամներով եվ օգնում է նրանց,ովքեր ունեն հասարակական կազմակերպության ծառայությունների կարիքը:

Սիրելի երիտասարդներ Սևան համայնքից, հատկապես Ծովագյուղից, Սեպտեմբերի 19ին, 20ին և 21ին ունենք երիտասարդական ճամբար   Ծով...
09/09/2026

Սիրելի երիտասարդներ Սևան համայնքից, հատկապես Ծովագյուղից, Սեպտեմբերի 19ին, 20ին և 21ին ունենք երիտասարդական ճամբար Ծովեմ երիտասարդական կեմտրոնում։🌊 Ճամբարին կարող են մասնակցել բոլոր 15 տարեկանը լրացած երիտասարդները, ովքեր սիրում են արկածային, քայլարշավային տուրիզմը, բնությունը և ցանկանում են միասին բացահայտել Ծովագյուղի պոտեցիալը քայլարշավային տուրիզմի ոլորտում։Մասնակցությունն անվճար է
Լրացրու հարցաթերթիկը ու անպայման միացիր🩵
https://forms.gle/WxJX7cRbgYNdjLMd7

Ճամբարի 3 օրերի ընթացքում մեզ սպասում են դասընթացներ հետևյալ թեմաներով`

🗺 քարտեզագրության և տեղանքի ուսումնասիրության հիմունքներ,
🥾 արահետների պլանավորման և նշագծման մեթոդներ,
🛠 արահետաշինության և արահետի բարեկարգման գործնական հմտություններ,
🌱 բնության պահպանության և պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներ

Լուսանկարչություն՞🥰Սեպտեմբերի 9ին , ժամը 16։00ին  Նկուղում ունենք շատ հետաքրքիր դասընթաց լուսանկարչության մասին։ Եթե 12ի...
07/09/2026

Լուսանկարչություն՞🥰
Սեպտեմբերի 9ին , ժամը 16։00ին Նկուղում ունենք շատ հետաքրքիր դասընթաց լուսանկարչության մասին։ Եթե 12ից 15 տարեկան ես ու սիրում ես զբաղվել այս արվեստով ապա լրացրու հարցաթերթիկը և սեպտեմբերկ 9ին արի Սևանի մշակույթի տան Նկուղ հարթակ Մանեի և խաղաղության կորպուսի կամավոր Նատալի Ուիլլիսի նախաձեռնած դասընթացին🤗

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf0rJgpuyCR-EiNid9kGQrskt0vk6qiZJRLMqqWwnThT-HIpQ/viewform

02/09/2026

Ուրախ ենք կիսվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանի «Ինքնություն» պոդքաստ-ի հարցազրույցից մի հատվածով, որտեղ անդրադարձ է կատարվում նաև «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փաստագրմանն ուղղված ծրագրերին։
Տարիների ընթացքում մեզ համար հատկապես կարևոր է եղել ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանելն ու փաստագրելը, այլև այն համայնքի, հատկապես երիտասարդների մասնակցությամբ, կենդանի պահելը և փոխանցելը։
🙏 Շնորհակալություն ենք հայտնում տիկին Կիլիչյանին՝ մեր համատեղ աշխատանքի, վստահության և տարիների ընթացքում ունեցած և դեռ երկար շարունակելի հաճելի ու արդյունավետ համագործակցության համար։
Այսօր շարունակում ենք այդ աշխատանքը՝ արդեն «Սևանի հիշողությունը․ Ձկնորսական մշակույթ» ծրագրի շրջանակում։
🎣 Սևանի հիշողությունը․ Ձկնորսության մշակույթ . այս կարևոր բլոկին հետևելու համար հետևեք ծրագրի էջին, ծանոթացեք մեր պատմություններին, նյութերին ու փաստագրման ընթացքին և աջակցեք Սևանի ձկնորսական մշակույթի պահպանությանն ու փոխանցմանը։
Որովհետև հիշողությունը պահպանվում է, երբ այն պատմում ենք, փաստագրում և փոխանցում հաջորդ սերունդներին։
#ՍևանիՀիշողությունը #ՁկնորսականՄշակույթ #ՈՆՄԺ #ՈչՆյութականՄշակութայինԺառանգություն

Իսկ դու գիտես՞👀
25/08/2026

Իսկ դու գիտես՞👀

Սիրելի համայնք )) ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ:* Ժամանակն է բացահայտել, թե ինչ է ՀԻՇՈՒՄ ՍԵՎԱՆԸ
24/08/2026

Սիրելի համայնք )) ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ:*
Ժամանակն է բացահայտել, թե ինչ է ՀԻՇՈՒՄ ՍԵՎԱՆԸ

Դե ինչ "Սևանի հիշողությունը" ծրագրի մեկնարկը տրված է։💙 Այժմ մենք սկսում ենք հավաքգրել այն ամենը ինչ հնարավոր է գտնել մեր համայնքի ձկնորսության մշակույթի մասին։ Հատկացրու մի քանի րոպե ժամանակ եթե գիտես որևէ նման պատմություն, երգ , ավանդույթ, սովորություն կամ մեկին ով հնարավոր է արդեն պահպանում է դրանք և լրացրու հարց։
Օգնիր մեզ փնտրել Սևանի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ🌊
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScXMscDg-6Px9LPNu6kpnLQDcdCvaGr1Fd2pQ2-QRwGolu8JQ/viewform

Ուրախ ենք ներկայացնելու մեր նոր ծրագիրը` Սևանի հիշողությունը․ Ձկնորսության մշակույթ։🎣🌊 Սևանը միայն լիճ չէ․ այն պատմությո...
16/08/2026

Ուրախ ենք ներկայացնելու մեր նոր ծրագիրը` Սևանի հիշողությունը․ Ձկնորսության մշակույթ։🎣
🌊 Սևանը միայն լիճ չէ․ այն պատմություններ, հիշողություններ ու սերունդներից սերունդ փոխանցվող գիտելիք է։
Մեր նոր ծրագրի նպատակն է ուսումնասիրել և հավաքագրել Սևանա լճի ավազանի ձկնորսական համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ ավանդույթները, կենցաղային ու աշխատանքային պրակտիկաները, բանավոր պատմություններն ու տեղական գիտելիքները։ 🎣
Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում հավաքված պատմությունները կդառնան կարճ փաստավավերագրական ֆիլմի, հոլովակների և մասնագետների մասնակցությամբ վիդեո փոդքաստի հիմքը։
Մենք ուզում ենք պահպանել Սևանի մշակութային հիշողությունը և այն հասանելի դարձնել բոլորին՝ հատկապես նոր սերնդին։ 💙
Առաջիկա ամիսներին ձեզ հետ կկիսվենք մեր բացահայտած պատմություններով, մարդկանցով ու Սևանի այն կողմով, որը գուցե դեռ չեք ճանաչում։
Հետևեք մեզ՝ միասին բացահայտելու Սևանի պատմությունները։ 🌊🎣
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետսության ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ..

We’re excited to introduce our new project, “Sevan’s Memory: The Culture of Fishing.” 🎣
🌊 Sevan is more than just a lake; it is a collection of stories, memories, and knowledge passed down from generation to generation.
The aim of our new project is to study and document elements of the intangible cultural heritage of the fishing communities in the Sevan Lake basin, including traditions, everyday and work-related practices, oral histories, and local knowledge. 🎣
The stories and knowledge collected through field research will form the basis of a short documentary film, video materials, and a video podcast featuring experts.
We want to preserve Sevan’s cultural memory and make it accessible to everyone, especially the younger generation. 💙
Over the coming months, we’ll share the stories, people, and side of Sevan that you may not have discovered yet.
Follow us as we explore Sevan’s cultural heritage together. 🌊🎣
The project is implemented with the initiative of the “Sevan” Youth Club NGO and is financially supported by the Ministry of Education, Science, Culture and Sports of the R

12/08/2026

Սիրելի երիտասարդներ
Շնորհավոր երիտասարդության միջազգային օրը 🔥🔥
Միացեք տոնելու օրը մշակույթի կենտրոնի հարակից տարածքում ))
Մանրամասները 👇

Address

14 Sayat-Nova Street , #5
Sevan
1505

Opening Hours

Monday 14:00 - 17:00
Tuesday 14:00 - 17:00
Wednesday 14:00 - 17:00
Thursday 14:00 - 17:00
Friday 14:00 - 17:00

Telephone

+37455662119

Alerts

Be the first to know and let us send you an email when Sevan Youth Club NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Sevan Youth Club NGO:

Shortcuts

Share