National park ''Sevan''

National park ''Sevan'' Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from National park ''Sevan'', Nonprofit Organization, Կարմիր Բանակ 56, Sevan.

11/10/2026

Ապամոնտաժում Սևանի երկայնքով. ո՞ւմ են պատկանում ապօրինի կառուցված լճի ափամերձ թանկարժեք առանձնատները

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան #Լուրեր

11/10/2026

Նորաշենի արգելոցը՝ հայտնի նաև որպես Որորների կղզի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ամենակարևոր արգելոցային գոտիներից է: Այստեղ բնության հմայքը և ջրաճահճային թռչունների բազմազանությունը կհիացնեն ձեզ։

✅Ինչու այցելել Նորաշենի արգելոց:

🌱Բացառիկ հնարավորություն դիտելու որորների, վայրի բադերի և այլ ջրաճահճային թռչունների բնադրման գործընթացը։

🌱Ճանաչեք եզակի բուսատեսակներ և սովորեք այդ տարածքի էկոլոգիական կարևորության մասին։

🌱Հրաշալի լանդշաֆտներ և վայրի բնություն՝ ձեր ֆոտոխցիկի համար։

📌«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ- ի Նորաշեն արգելոց և արգելավայր քաղաքացիների մուտքը թույլատրվում է հատուկ կարգով ՝

✅ՀՀ քաղաքացիների համար – 1500 ՀՀ դրամ
✅Օտարերկրյա քաղաքացիների համար – 3000 ՀՀ դրամ

♻️Եկեք բացահայտելու և գնահատելու Հայաստանի բնության չնաշխարհիկ անկյուններից մեկը։

09/10/2026

Սևանի ալիքներն ու բնության անկրկնելի ուժը։

#ՍևանԱզգայինՊարկ

08/10/2026

Օրվա յուրաքանչյուր պահը Սևանա լճում բացահայտում է բնության գունային անզուգական երանգներ։

Լճի էկոհամակարգը և լանդշաֆտային առանձնահատկությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես գեղագիտական, այնպես էլ էկոլոգիական տեսանկյունից՝ ընդգծելով Սևանի բացառիկ արժեքը։

#ՍևանԱզգայինՊարկ
#ԲնությանՀետ
#ՉքնաղՍևան

Պահպանելով լճի եզակի միջավայրը՝ մենք պահպանում ենք մեր ազգային հարստությունը։ #Սևան  #ԲնությանՊահպանություն  #ՀայաստանիԳ...
07/10/2026

Պահպանելով լճի եզակի միջավայրը՝ մենք պահպանում ենք մեր ազգային հարստությունը։

#Սևան #ԲնությանՊահպանություն #ՀայաստանիԳոհար

📌  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հե...
07/10/2026

📌 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել եմ։

Նիստի ընթացքում ընդգծել եմ բնապահպանության և բնական ժառանգության պահպանության ոլորտների փոխկապակցվածությունը, ինչպես նաև այս ուղղություններով միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը։

Ընդգծել եմ, որ COP17-ի հյուրընկալումը նոր հնարավորություններ է ստեղծում բնական ժառանգության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում միջազգային համագործակցությունը խորացնելու համար։ Մեր նպատակն է համադրել բնության պահպանության, գիտության, կրթության և կայուն զարգացման ուղղությամբ ջանքերը՝ նպաստելով նաև Հայաստանի բնական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

06/10/2026

Սևանա լիճը ոչ միայն ջրային հարուստ համակարգ է, այլև մեր ազգային ինքնության, հոգևոր և էկոլոգիական արժեքների խորհրդանիշը։

Պահենք, պահպանենք ու սրտանց սիրենք Սևանը՝ մեր Հայոց բնաշխարհի թագուհին՝ իր բնական վեհությամբ։

#ՍևանԱզգայինՊարկ
#ՊահպանենքՍևանը

📌  Ընդունվում են ևս 720 տոննա Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերՀիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավար...
06/10/2026

📌 Ընդունվում են ևս 720 տոննա Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտեր

Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավել քանակություն սահմանել լրացուցիչ 720 տոննա։

‼️ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

📅 Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb

📆 Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

❌ Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 011 818 555 (5301) հեռախոսահամարին։

EXCLUSIVE📌 Շրջակա միջավայրի նախարար, COP17 նախագահ Համբարձում Մաթևոսյանի  բացառիկ հարցազրույցը Financial Times-ի մասնագի...
05/10/2026

EXCLUSIVE
📌 Շրջակա միջավայրի նախարար, COP17 նախագահ Համբարձում Մաթևոսյանի բացառիկ հարցազրույցը Financial Times-ի մասնագիտացված լրատվական ծառայությանը՝ Sustainable Views-ին։
COP17-ում Հայաստանի նախագահության, մեր երկրի առաջնահերթությունների, ինչպես նաև բնապահպանական մի շարք հարցերի մասին։

Armenian environment minister Hambardzum Matevosyan on his hopes for this month’s UN biodiversity meeting The UN biodiversity summit COP17 has not even started and its president is already exhausted. Hambardzum Matevosyan, the young Armenian environment minister, was not long back from trips to Ch...

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի մաս...
04/10/2026

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՈԱԿ-ի զարգացման (կառավարման) պլանը, վարչական շենքի վերանորոգումը, նոր տեխնիկայի ձեռքբերումն ու տեխնիկական վերազինումը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Քննարկման արդյունքում հստակեցվեցին առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետ և ժամանակին իրականացման համար։

Address

Կարմիր Բանակ 56
Sevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 261 2 40 44

Alerts

Be the first to know and let us send you an email when National park ''Sevan'' posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to National park ''Sevan'':

Shortcuts

Share