Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան

  • Home
  • Armenia
  • Noyemberyan
  • Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան, Nonprofit Organization, Յու. Գագարինի 1շ, Noyemberyan.

Մեզ մոտ կարող եք գտնել ոչ միայն հարուստ գրականություն, այլև ջերմ միջավայր, հետաքրքիր քննարկումներ և նոր ընկերներ։🏛💡📚
✨ Մեր նպատակն է՝ դարձնել ընթերցանությունը կենսակերպ և համախմբել համայնքը գիտելիքի շուրջ։

📚 Գրադարանավարի օրը Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվա կապակցո...
08/10/2026

📚 Գրադարանավարի օրը Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում տեղի ունեցավ տոնական հանդիպում՝ նվիրված համայնքային գրադարանի աշխատակիցներին:
Նոյեմբերյանի համայնքապետարանի անունից գրադարանավարներին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը, ով համայնքապետարանի կողմից հանձնեց նաև նվերներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ տարում կատարված միջոցառումները, ձեռքբերումներն ու հետագա ծրագրերը: Գրադարանավարները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, քննարկվեցին դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Գրադարանավարներին իրենց գեղեցիկ անակնալ կատարումներով շնորհավորեցին կիթառահար Կարինե Ալեքսանյանը և իր տաղանդավոր սանը՝ մեր գրադարանի ընթերցող Գոռ Եգանյանը:
Շնորհակալություն ենք հայտնում ստացված բազմաթիվ շնորհավորանքների, ծաղիկների և նվերների համար:
Առանձնահատուկ շնորհակալություն Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանի՝ մշտապես մեր կողքին լինելու, բոլոր նախաձեռնություններում օգնելու և գրադարանային աշխատողների աշխատանքը գնահատելու համար:💚
#գրադարան #Նոյեմբերյան #մշակույթ

Շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար 💚
07/10/2026

Շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար 💚

Սիրով շնորհավորում ենք Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանի բոլոր գրադարանավարներին Գարդարանավարի օրվա առթիվ։

Մաղթում ենք, որ Ձեր ամեն օրը լցված լինի գրքերի բույրով, նոր գիտելիքներով, հետաքրքիր հանդիպումներով և ընթերցողների անկեղծ ժպիտներով։

Թող Ձեր գրադարանը միշտ լինի ջերմության, լույսի ու գիտելիքի մի անկյուն, իսկ Ձեր աշխատանքը՝ գնահատված ու սիրելի։

Մեր անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրության համար, որ ս...
07/10/2026

Մեր անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրության համար, որ ստացել ենք այս օրերին: Ձեր գնահատանքն է մեր լավագույն ոգեշնչումը:

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Սիրելի՛ գրադարանավարներ և գրադարանային ոլորտի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ։

Գրադարանը միայն գրքերի պահպանման և ընթերցանության վայր չէ։ Այն կրթության, գիտելիքի, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր կենտրոն է։ Հենց այս գիտակցմամբ էլ մեր համայնքում կարևորում ենք գրադարանների առանձնացումը, ինքնուրույն և անկախ կառույցների՝ ՀՈԱԿ-ների ձևավորումը, դրանց զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումն ու կրթական, մշակութային և համայնքային ծրագրերի խթանումը։

Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է գրադարանը տեսնել ոչ թե պարզապես որպես գրքերի պահպանման վայր, այլ որպես ժամանակակից կրթական, մշակութային և հասարակական հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են սովորել, ստեղծագործել, քննարկել, նոր գաղափարներ ձևավորել և զարգանալ։
Այս գործում անգնահատելի է գրադարանավարի դերը։ Ձեր ամենօրյա նվիրումով գիրքը դառնում է գիտելիք, գրադարանը՝ հանդիպման ու զարգացման վայր, իսկ ընթերցանությունը՝ մարդու մտածողությունն ու աշխարհընկալումը ձևավորող ուժ։

Մաղթում եմ ձեզ ուժ, ստեղծագործական եռանդ, նոր գաղափարներ և բազմաթիվ հաջողված ծրագրեր։ Թող մեր համայնքի գրադարանները մշտապես լինեն կենդանի, բաց և զարգացող կրթամշակութային կենտրոններ, իսկ ձեր աշխատանքը՝ արժևորված, պահանջված և շարունակաբար զարգացող։

Շնորհավոր Գրադարանավարի օրը։

Թող յուրաքանչյուր գիրք նոր հնարավորություն բացի, իսկ յուրաքանչյուր գրադարան՝ նոր ճանապարհ դեպի գիտելիք։

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն էԱյսօր մեր տոնն է՝ մարդկանց, ովքեր ամեն օր ապրում են գրքերի աշխարհում և այդ աշխարհի դռն...
07/10/2026

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Այսօր մեր տոնն է՝ մարդկանց, ովքեր ամեն օր ապրում են գրքերի աշխարհում և այդ աշխարհի դռները սիրով բացում յուրաքանչյուր ընթերցողի առջև։
​Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի բոլոր գրադարանավարներին, և առանձնահատուկ ջերմությամբ՝ մեր համայնքային գրադարանի սիրելի գրադարանավարներին։ Շնորհակալություն ձեր անխոնջ աշխատանքի, նվիրումի, մեր մշակութային ժառանգությունը պահպանելու և ընթերցանության հանդեպ սեր սերմանելու համար։ 🏛💚📚
Թող մեր գրադարանը միշտ լինի ջերմության, գիտելիքի և ներշնչման լուսավոր կենտրոն։📚

«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ» մշակութային ժառանգության ակումբՈչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդա...
05/10/2026

«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ» մշակութային ժառանգության ակումբ
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ հրավիրում ենք միասին բացահայտելու, արժևորելու և պահպանելու մեր հայկական ավանդական մշակույթի անգնահատելի գանձերը:
📌 Առաջին հանդիպման թեման՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները»
Կխոսենք հայկական ավանդույթների, բարբառների, արհեստների ու ծեսերի պահպանման և այն մարտահրավերների մասին, որոնց բախվում ենք այսօր:
Հետագա հանդիպումներին անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին՝
• Տարազ ու զարդանախշեր,
• Անհետացող արհեստներ,
• Տոներ ու ծեսեր,
• Հավատալիքներ:
Ակումբը բաց է բոլորի համար՝ աշակերտներից ու մշակութասեր ունկնդիրներից մինչև ավանդական արհեստներով զբաղվող վարպետներ, ուսուցիչներ ու կրթամշակութային ոլորտի մասնագետներ: Միացե՛ք մեզ՝ միասին քննարկելու, փորձով կիսվելու և մեր ժառանգությունը կենդանի պահելու համար:
📅 Հոկտեմբերի 13 | ⏰ 16:00
📍 Նոյեմբերյանի համայնքային գրադարան
Մուտքն ազատ է
#Նոյեմբերյան #ՀայկականՄշակույթ #ՄշակութայինԺառանգություն #գրադարան #մշակույթ

📖 Գիտության և լույսի տարածողներին...​Ամեն մի մեծ պատմություն սկսվում է առաջին տառից, իսկ այդ տառը սիրով ու համբերությամբ...
05/10/2026

📖 Գիտության և լույսի տարածողներին...
​Ամեն մի մեծ պատմություն սկսվում է առաջին տառից, իսկ այդ տառը սիրով ու համբերությամբ սովորեցնողը Ուսուցիչն է։
​Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ։ Շնորհակալ ենք սերունդների ճանապարհը կրթությամբ ու գրքով լուսավորելու համար։
​Սիրելի՛ մանկավարժներ, մեր գրադարանի ողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում ենք ձեզ անսպառ էներգիա, ստեղծագործական թռիչքներ և երախտագետ աշակերտներ։
#ուսուցիչ #դպրոց #գիտելիք #գրադարան #գիրք

Աշնան մի փոքր ակնթարթ  Սարգիս Զուրաբյան վարժարան մանկական զարգացման կենտրոն _ի  փոքրիկների մասնակցությամբ 🍂🍁
01/10/2026

Աշնան մի փոքր ակնթարթ Սարգիս Զուրաբյան վարժարան մանկական զարգացման կենտրոն _ի փոքրիկների մասնակցությամբ 🍂🍁

Ամփոփեցինք մեր գրադարանի «Հմուտ ձեռքեր» կրթամշակութային ծրագիրը՝ լուսավոր ու ջերմ մթնոլորտում կազմակերպելով մասնակիցների...
29/09/2026

Ամփոփեցինք մեր գրադարանի «Հմուտ ձեռքեր» կրթամշակութային ծրագիրը՝ լուսավոր ու ջերմ մթնոլորտում կազմակերպելով մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը։
​Հրավիրում ենք վայելելու մեր ցուցահանդեսի լավագույն ակնթարթները photo-շարքի միջոցով 📸👇
​ #ՀմուտՁեռքեր #ԱՄՔՈՐՀայաստան #Գրադարան #ԿրթամշակութայինԾրագիր #Ցուցահանդես #ստեղծագործմիտք

​Ամփոփեցինք մեր գրադարանի «Հմուտ ձեռքեր» կրթամշակութային ծրագիրը՝ լուսավոր ու ջերմ մթնոլորտում կազմակերպելով մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սերն ու ստեղծագործական միտքը կարող են նոր կյանք պարգևել յուրաքանչյուր նյութի։
​Խորին շնորհակալություն ենք հայտնում․
​«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի կողքին լինելու, աջակցության և այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։
​Վարպետաց դասեր վարող մասնագետներին՝ իրենց փորձը, սերն ու վարպետությունը սիրով փոխանցելու և յուրաքանչյուր մասնակցի մեջ ստեղծագործական կայծն արթնացնելու համար։
​Մեր սիրելի մասնակիցներին՝ իրենց ջանասիրության, անսպառ ֆանտազիայի և յուրաքանչյուր աշխատանքի մեջ հոգի դնելու համար։
​Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գրադարանավար, ծրագրի ղեկավար Արմինե Նավասարդյանին՝ անխոնջ աշխատանքի, կազմակերպչական բարձր պատրաստվածության, նվիրումի և ծրագիրը լավագույնս առաջ տանելու համար։
​Հրավիրում ենք վայելելու մեր ցուցահանդեսի լավագույն ակնթարթները photo-շարքի միջոցով 📸👇

Խորին շնորհակալություն ենք հայտնում ​«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի կողքին լինելու, աջակցության և այս...
29/09/2026

Խորին շնորհակալություն ենք հայտնում ​«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի կողքին լինելու, աջակցության և այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։
​ #ՀմուտՁեռքեր #ԱՄՔՈՐՀայաստան #Գրադարան #ԿրթամշակութայինԾրագիր #Ցուցահանդես #ստեղծագործմիտք

Address

Յու. Գագարինի 1շ
Noyemberyan
4101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share