22/09/2026
English text below ⬇️
✅Սեպտեմբերի 11–12-ը «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը Քիշնևում մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ծրագրի մասնակիցների ցանցային հանդիպմանը։
☑️ Երկօրյա միջոցառումը համախմբել է Արևելյան գործընկերության տարբեր երկրների և տարբեր տարիների ծրագրի մասնակիցների։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների աշխատանքը, կիսվել փորձով, քննարկել իրենց համայնքների խնդիրներն ու ձեռքբերումները և բացահայտել հետագա համագործակցության հնարավորություններ։
☑️ Միջոցառման կարևոր արդյունքներից մեկը Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ ձևավորված նոր կապերն են։ Արդեն կան ընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության գաղափարներ, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են՝ համատեղ փոքր նախաձեռնություն մշակելու նպատակով։
☑️ Նման հանդիպումները ցույց են տալիս, որ տարբեր երկրներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաճախ բախվում են նմանատիպ խնդիրների։ Փորձի, գիտելիքի և գաղափարների միավորումը կարող է նոր լուծումների և երկարաժամկետ համագործակցության հիմք դառնալ։
☑️ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կովկասի ծրագրերի համակարգող Նենսի Մկրտչյանին, կարողությունների զարգացման փորձագետ Սայմոն Ֆորեսթերին, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության աջակցման ծրագրի» թիմի ղեկավար Օլգա Քենելիին և կազմակերպչական ամբողջ թիմին՝ միջոցառման արդյունավետ կազմակերպման, ջերմ ընդունելության և յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։
☑️Քիշնևյան հանդիպումից վերադարձել ենք նոր գաղափարներով, արժեքավոր կապերով և ապագա համագործակցությունները զարգացնելու մեծ պատրաստակամությամբ։
*******************************
✅On 11–12 September, Hasmik Azibekyan, President of the Community Center for Development Territorial Cooperation NGO, participated in the Eastern Partnership Civil Society Forum Fellows Networking Event in Chisinau.
☑️The two-day event brought together Fellows from different Eastern Partnership countries and program years. Participants presented the work of their organizations, shared their experience, discussed the challenges and achievements of their communities, and explored opportunities for future cooperation.
☑️One of the most valuable outcomes of the event was the new connections established with partners from Moldova, Georgia and Ukraine. We have already identified common interests and ideas and will continue our discussions with the aim of developing a small joint initiative.
☑️Events like this show that civil society organizations working in different countries often face similar challenges. By bringing together our experience, knowledge and ideas, we can find new solutions and build long-term partnerships.
☑️We would like to express our special thanks to Nensi Mkrtchyan, Caucasus Program Coordinator; Simon Forrester, Capacity Building Expert; Olga Kennelly, Team Leader of the EU-funded Eastern Partnership Civil Society Facility project; and the entire organizing team for the excellent organization of the event, the warm welcome, and the care and attention shown to every participant.
☑️We returned from Chisinau with new ideas, valuable connections and strong motivation to develop future cooperation.