LOFT Noyemberyan

LOFT Noyemberyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from LOFT Noyemberyan, Community Center, Մայիսյան 2/2, Noyemberyan.

«ԼՈՖԹ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» երիտասարդական կենտրոն
ոչ ֆորմալ կրթության, կարողությունների զարգացման երիտասարդական բաց միջավայր։
📍` ք.Նոյեմբերյան,Մայիսյան 2/2
⏰ 12:00-19:00
📞 +374 41 542549
Կիրակի ` 🔐
Հետեւի՜ր մեզ, եղի՜ր ակտիվ մասնակիցը։

07/10/2026
Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի անմիջական կարգադրությամբ LOFT-ի երիտասարդների համար տրամադրվել է երթուղային միկրոավտոբ...
04/10/2026

Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի անմիջական կարգադրությամբ LOFT-ի երիտասարդների համար տրամադրվել է երթուղային միկրոավտոբուս, որը հնարավորություն կտա համայնքի տարբեր բնակավայրերից երիտասարդներին մասնակցել -ի կրթական, մշակութային, ժամանցային և երիտասարդական ծրագրերին։

Սա պարզապես տրանսպորտ չէ։
Սա հնարավորություն է՝ հասնելու այնտեղ, որտեղ գաղափարներ են ծնվում, նոր ընկերություններ են ձևավորվում, գիտելիք ու փորձ են փոխանակվում։

Երիտասարդների առաջարկը լսելը և այն գործնական լուծման վերածելը համայնք-երիտասարդ համագործակցության լավագույն օրինակներից է։

LOFT-ը երիտասարդների հետ է, երիտասարդների համար, իսկ ճանապարհը դեպի LOFT այսօր ավելի հասանելի է։ 🚌 💜

Շնորհակալություն Պարոն Աղաբաբյանին մշտապես երիտասարդների կողքին լինելու համար։ 🫱🏽‍🫲🏾

01/10/2026

Սեպտեմբերի 30-ին -ում Տարեցների միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ ջերմ ու բովանդակալից հանդիպում՝ «Տարիների իմաստնություն, երիտասարդության ուժ» խորագրով։
Միջոցառման առանցքում երկու սերունդների երկխոսությունն էր․ ի՞նչ կարող ենք սովորել միմյանցից, ի՞նչ խորհուրդ կարող են փոխանցել տարիների փորձն ու կյանքի ճանապարհը, և ի՞նչ կարող են երիտասարդներն առաջարկել իրենց նոր գաղափարներով, եռանդով ու ժամանակակից մտածողությամբ։
Հանդիպման ընթացքում տարեցներն ու երիտասարդները կիսվեցին իրենց մտքերով, փորձով, խորհուրդներով ու մաղթանքներով՝ ընդգծելով, որ սերունդների միջև երկխոսությունը ոչ միայն փորձի փոխանցում է, այլև միմյանց հասկանալու, լսելու և միասին առաջ շարժվելու հնարավորություն։
Հանդիպումն ուղեկցվեց մշակութային գեղեցիկ համարներով։ Երիտասարդ երգիչ Դավիթ Ղազարյանը և կամավոր Կարեն Անանյանը իրենց կատարումներով ստեղծեցին ջերմ ու տոնական տրամադրություն։
Օրը ևս մեկ առիթ էր՝ արժևորելու մեր մեծերին, լսելու նրանց պատմություններն ու խորհուրդները և ընդգծելու երիտասարդների դերը համայնքի վաղվա օրվա կերտման գործում։
Թող սերունդների միջև այս երկխոսությունը շարունակական լինի՝ տարիների իմաստությունը փոխանցելով երիտասարդության ուժին, իսկ երիտասարդության ուժը՝ նոր շունչ հաղ�

25/09/2026

Սեպտեմբերի 25-ին՝ Գիտության շաբաթվա շրջանակում -ում տեղի ունեցավ Հայաստանի ՀևՄ նորարարական նախագծերի մասին ֆիլմի ցուցադրությունը։

Տեսաֆիլմի դիտմանը և քննարկմանը մասնակցեցին 13-15 տարեկան 30 երիտասարդներ։

🚀 Համայնքի սիրելի երիտասարդներ, ուշադրությու՜ն🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩 շտապե՜ք դիմել (մանր...
23/09/2026

🚀 Համայնքի սիրելի երիտասարդներ, ուշադրությու՜ն🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩 շտապե՜ք դիմել (մանրամասները՝ ստորեւ):

🥁Հայաստանում քաղաքացիական կրթության ամենախաղայնացված ծրագիրը' ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0-ը, հայտարարում է նոր շրջափուլի մեկնարկի մասին:

Եթե սիրում ես քո համայնքը՝ իր բոլոր յուրահատկություններով, և պատրաստ ես ներդնելու քո ժամանակն ու էներգիան այն ավելի լավը դարձնելու համար, ապա հրավիրում ենք միանալու այս արկածային ճամփորդությանը, որի ընթացքում՝
⭐ կմասնակցես երկու 4-օրյա դասընթացների Գյումրիում՝ ունենալով օգտակար և անմոռանալի ժամանց քո հասակակիցների հետ,
⭐ կստանաս հետաքրքիր առաջադրանքներ և կվաստակես միավորներ, որոնք կկարողանաս փոխանակել տարբեր նվերներով,
⭐ կստանաս դրամաշնորհ քո համայնքային ծրագիրն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների և տարբեր դերակատարների հետ,
⭐ իսկ ճամփորդության ավարտին կդառնաս «ԿԱԶԱ» հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ, կստանաս հավաստագիր և այլ ծրագրերի մասնակցելու նոր հնարավորություններ։

Հետաքրքրե՞ց, կարող ես դիմել, եթե.
✅14 - 25 տարեկան ես,
✅ ունես 2 ընկեր, որոնց հետ պատրաստ ես 3 հոգանոց թիմ ձևավորել,
✅պատրաստ ես ակտիվորեն մասնակցել ամբողջ 8-ամսյա փորձառությանը,
✅պատասխանատու ես, ստեղծարար, իսկ խնդիրների լուծմանն էլ մոտենում ես նորարար ձևով։

Դե ի՜նչ, ծանոթացիր ծրագրի մանրամասներին այստեղ`
🔗https://inovarium-8-0-09b159s.gamma.site/
և ուղարկիր հայտը մինչև
📌հոկտեմբերի 4-ը ժամը 23:59։
🔗https://forms.gle/VugswBn29vDCv6JL6

___________
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ:

Ուրախ էինք հյուրընկալել Konrad-Adenauer-Stiftung Armenia-ի այս իրադարձությունը  #ԼոֆթՆոյեմբերյան երիտասարդական կենտրոնու...
23/09/2026

Ուրախ էինք հյուրընկալել Konrad-Adenauer-Stiftung Armenia-ի այս իրադարձությունը #ԼոֆթՆոյեմբերյան երիտասարդական կենտրոնում։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը | Happy 35th Independence Day, Armenia 🇦🇲
21/09/2026

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը | Happy 35th Independence Day, Armenia 🇦🇲

Գիտությունը՝ մեծ էկրանին 🎬🔬📍 ԼՈՖԹ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ երիտկենտրոն🗓️ Սեպտեմբերի 25-ին՝ 13:00Գիտության շաբաթ/Science week-ի շրջանա...
17/09/2026

Գիտությունը՝ մեծ էկրանին 🎬🔬

📍 ԼՈՖԹ-ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ երիտկենտրոն
🗓️ Սեպտեմբերի 25-ին՝ 13:00

Գիտության շաբաթ/Science week-ի շրջանակում Հայաստանի ՀևՄ նորարարական նախգծերի մասին ֆիլմի բացառիկ ցուցադրությունները գալիս են երիտասարդական կենտրոններ ու մեծ էկրաններ։

Հանդիպում ենք էկրանի շուրջ՝ միասին դիտելու, զարմանալու և գիտությունը նոր տեսանկյունից բացահայտելու համար։
Մուտքն ազատ է․ վերցրո՛ւ ընկերներիդ ու միացի՛ր։

—————-
«Գիտության Շաբաթ. Հայաստան»-ը կազմակերպվում է Գիտուժ / Gituzh -ի կողմից։

Գլխավոր աջակիցներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (National Academy of Sciences of the Republic of Armenia )

Տեխնոլոգիական գործընկեր՝ Team Telecom Armenia

Գիտաինտելեկտուալ գործընկեր՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն

🔗 Ծրագրի մանրամասները՝ https://armsciweek.am/films (հղումը՝ bio-ում)

Address

Մայիսյան 2/2
Noyemberyan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when LOFT Noyemberyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share