Fund "Masis development of information technologies"

Fund "Masis development of information technologies" 🔹Masis IT Development Foundation-shaping the digital futute.
🔹Մասիս ՏՏ զարգացման հիմնադրամ.Ձևավորելով թվային ապագան։

The Fund “Masis Development of Information Technologies” is an innovative non-profit organization dedicated to supporting and advancing the field of information technologies. Its primary focus is on promoting IT education, fostering digital transformation, and creating opportunities for startups and tech professionals.

🌍 Օգոստոսի 17-24-ը Մասիս համայնքի բնակավայրերում կիրականացվեն անվճար բնապահպանական կրթական սեմինարներ՝ էկոգիտակից սերնդի...
04/08/2026

🌍 Օգոստոսի 17-24-ը Մասիս համայնքի բնակավայրերում կիրականացվեն անվճար բնապահպանական կրթական սեմինարներ՝ էկոգիտակից սերնդի ձևավորման և բնապահպանական գիտելիքների զարգացման նպատակով։

Սեմինարները կազմակերպվում են «Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի աջակցությամբ՝ APY-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում, և նախատեսված են երեխաների և երիտասարդների համար։

📍 Սեմինարների անցկացման վայրերը՝

Օգոստոսի 17՝ Ղուկասավան, Նիզամի
Օգոստոսի 18՝ Նորաբաց, Նոր Խարբերդ
Օգոստոսի 19՝ Ջրահովիտ, Մարմարաշեն
Օգոստոսի 20՝ Արբաթ, Դարբնիկ
Օգոստոսի 21՝ Սայաթ-Նովա, Ռանչպար
Օգոստոսի 22՝ Խաչփար, Այնթափ
Օգոստոսի 24՝ Մասիս քաղաք

🕙 10:00 – 1-4-րդ դասարանների երեխաների համար՝ ինտերակտիվ խաղային սեմինար

🕛 12:00 – 5-9-րդ դասարանների երեխաների համար՝ գործնական և ինտերակտիվ սեմինար

🕑 14:00 – 10-12-րդ դասարանների աշակերտների և մինչև 40 տարեկան անձանց համար՝ խորացված թեմատիկ սեմինար։

🎓 Բոլոր մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։

📝 Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով առցանց հայտը։
Գրանցման հղումը՝ [https://forms.gle/7wESGCVXCjPApLTf9]

01/08/2026

ԶՈՐԵՂ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնակիչների և ծնողների կողմից բարձրացված առաջարկներին ու մտահոգություններին ականջալուր լինելով՝ այսօր «Մասիսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի տնօրեն Արմինե Մարգարյանը և Հայաստանի Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը քննարկեցին «Զորեղ» ներառական սպորտային հրապարակի շահագործման հետ կապված հարցերը։

Արդյունքում որոշվեց ժամանակավորապես իջեցնել մարզասարքերի բարձրությունը, քանի որ երեխաները դեռ ամբողջությամբ չեն տիրապետում դրանց անվտանգ և ճիշտ օգտագործման հմտություններին։

Հրապարակում տեղադրված է նաև անվտանգության կանոնների և մարզասարքերից օգտվելու կանոնների ցուցափեղկ։

Այս փոփոխությունն իրականացվում է բացառապես երեխաների անվտանգության և առավել հարմարավետ մարզումների ապահովման նպատակով։

Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բնակչի կարծիքը և շարունակելու ենք լսել համայնքի առաջարկները՝ ստեղծելով անվտանգ, հասանելի և որակյալ սպորտային միջավայր բոլորի համար։💙
Մասիսի համայնքապետարան

📍 Մասիսի համայնքապետարանի Aix-en-Provence դահլիճում տեղի ունեցավ Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականա...
30/07/2026

📍 Մասիսի համայնքապետարանի Aix-en-Provence դահլիճում տեղի ունեցավ Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի հանդիպումը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև նրանց համար հասանելի ծառայությունների և հնարավորությունների ներկայացմանը։

Մասիսի ՏՏ զարգացման հիմնադրամը հանդես է եկել որպես համագործակցության և համակարգման կապող օղակ՝ աջակցելով ծրագրի իրականացմանը Մասիս համայնքում և նպաստելով նախաձեռնության արդյունավետ կազմակերպմանը։

Ուրախ ենք աջակցել այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք նպաստում են համայնքային համագործակցությանը, իրազեկվածության բարձրացմանն ու մարդկանց հզորացմանը։☺️

Այսօր առանձնահատուկ օր է մեր թիմի համար։ 🎉Սրտանց շնորհավորում ենք մեր հիմնադրամի ՏՏ դպրոցների կոորդինատոր Վեներա Ավետիսյ...
27/07/2026

Այսօր առանձնահատուկ օր է մեր թիմի համար։ 🎉
Սրտանց շնորհավորում ենք մեր հիմնադրամի ՏՏ դպրոցների կոորդինատոր Վեներա Ավետիսյանին ծննդյան օրվա առթիվ։

Շնորհակալ ենք քո աշխատասիրության, նվիրվածության և պատասխանատու մոտեցման համար։ Քո հետևողական աշխատանքն ու դրական վերաբերմունքը կարևոր արժեք են մեր թիմի համար և նպաստում են մեր ընդհանուր հաջողություններին։

Մաղթում ենք քեզ առողջություն, երջանկություն և բազում հաջողություններ։ Թող միշտ ուղեկցեն քեզ լավ տրամադրությունը, ժպիտներն ու նոր ձեռքբերումները։💙

📌 Միջհամայնքային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատաժողով ԴիլիջանումՀունիսի 18-19-ին Դիլիջանում կայացել է երկօրյ...
26/07/2026

📌 Միջհամայնքային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատաժողով Դիլիջանում

Հունիսի 18-19-ին Դիլիջանում կայացել է երկօրյա աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում միջհամայնքային համագործակցության զարգացմանը, դրա օրենսդրական հիմքերի կատարելագործմանը և տեղական ու միջազգային փորձի ուսումնասիրմանը։

Միջոցառումը համախմբել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի համայնքների միության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ապակենտրոնացման օրակարգի առաջընթացը, ինչպես նաև ոլորտում առկա հնարավորություններն ու մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցել են նաև Մասիս ՏՏ զարգացման հիմնադրամի տնօրեն Արմինե Մարգարյանը և ծրագրերի համակարգող Անահիտ Թումասյանը, որոնք ներկայացրել են հիմնադրամի փորձը համայնքային զարգացման, թվային լուծումների և համագործակցային ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Աշխատաժողովը կազմակերպվել էր՝ խթանելու տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը և նպաստելու Հայաստանում ավելի արդյունավետ ու համագործակցային տեղական կառավարման համակարգի ձևավորմանը։

16/07/2026

📢 Մասիսի ՏՏ զարգացման հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետ Էլեն Մարտիրոսյանը մասնակցել է «CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստմանը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական գործընթացների, ընտրական կրթության և համայնքային ներգրավվածության ոլորտներում՝ ձեռք բերելով նոր գործնական հմտություններ և փորձի փոխանակման հնարավորություն։

Մասիսի ՏՏ զարգացման հիմնադրամը կարևորում է իր թիմի շարունակական կրթությունն ու զարգացումը՝ նպաստելով ավելի արդյունավետ և նորարարական լուծումների ստեղծմանը համայնքի և հասարակության համար։💙

11/07/2026

Վարդավառի տոնական տրամադրությունն արդեն Մասիսում է։ 💙
Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի միասին ստեղծենք գեղեցիկ հիշողություններ և տոնենք Վարդավառը՝ հայկական ավանդույթներին համաձայն։
Սիրով սպասում ենք բոլորիդ։

🎉 Սիրելի՛ մասիսցիներ,Եկե՛ք միասին ստեղծենք Մասիսը խորհրդանշող յուրահատուկ խճանկար՝ կազմված մեր համայնքի մարդկանց լուսանկ...
09/07/2026

🎉 Սիրելի՛ մասիսցիներ,

Եկե՛ք միասին ստեղծենք Մասիսը խորհրդանշող յուրահատուկ խճանկար՝ կազմված մեր համայնքի մարդկանց լուսանկարներից։

Եթե ցանկանում եք դառնալ այս գեղեցիկ նախաձեռնության մի մասը, լրացրե՛ք ստորև ներկայացված Google Form-ը և նշե՛ք ձեր Facebook-ի հրապարակային էջի հղումը։
Մենք կընտրենք ձեր լուսանկարը և այն կներառենք միասնական խճանկարում։

Մասիսի տոնի ընթացքում մեր բոլորի լուսանկարները կմիավորվեն մեկ մեծ խճանկարի մեջ, որը կցուցադրվի մեծ էկրանով։💙

Յուրաքանչյուր մարդ այս խճանկարի կարևոր մասնիկն է, քանի որ Մասիսը մենք ենք։

🔗 Լրացրե՛ք Google Form-ը՝ ⬇️
https://forms.gle/LHjz1NqVAMbA9bm86

08/07/2026

Ամեն օր մեր կատարած նույնիսկ ամենափոքր գործողությունները կարող են ազդեցություն ունենալ շրջակա աշխարհի վրա։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և շրջակա միջավայրի աղտոտումը ոչ միայն օրենքով պատժելի են, այլև մեր հասարակության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի դրսևորում։
Իրական փոփոխությունը սկսվում է յուրաքանչյուրիցս։
Եկե՛ք ընտրենք հոգատարությունը, պատասխանատվությունն ու հարգանքը՝ բնության, կենդանիների և միմյանց հանդեպ։
Որովհետև ամենամեծ պատասխանատվությունը մեր խիղճն է։ 💚

Address

Armenia, Ararat, Central Square 4, 5th Floor, 501 Room
Masis
0801

Alerts

Be the first to know and let us send you an email when Fund "Masis development of information technologies" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share