Սպիտակ Ձեռնափայտ / White Cane

Սպիտակ Ձեռնափայտ / White Cane Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող, ներառական և երիտասարդական կազմակերպություն։

📣Մասնակցության բաց կանչ «Սպիտակ Ձեռնափայտ» ՀԿ-ն «Online Safety, Media Literacy and Digital Skills for Persons with Visua...
07/08/2026

📣Մասնակցության բաց կանչ

«Սպիտակ Ձեռնափայտ» ՀԿ-ն «Online Safety, Media Literacy and Digital Skills for Persons with Visual Impairments» ծրագրի շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 27–28-ը կազմակերպում է երկօրյա դասընթաց։
Դասընթացի նպատակն է զարգացնել տեսողության խնդիրներ ունեցող անձանց թվային հմտությունները, բարձրացնել նրանց գիտելիքները կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության, արհեստական բանականության գործիքների արդյունավետ և անվտանգ կիրառման, ինչպես նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու տեսական և գործնական գիտելիքներ՝
• կիբեռանվտանգության հիմունքների,
• անձնական տվյալների պաշտպանության և թվային միջավայրում անվտանգ վարքագծի,
• արհեստական բանականության (AI) գործիքների հնարավորությունների և դրանց կիրառման,
• թվային գործիքների և հասանելիության տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։
Դասընթացը կանցկացվի Ծաղկաձոր քաղաքում։
«Սպիտակ Ձեռնափայտ» ՀԿ-ն հոգում է՝
✅ մասնակիցների տեղափոխումը Երևան–Ծաղկաձոր–Երևան ուղղությամբ,
✅ մասնակիցների կեցությունն ու սնունդը դասընթացի ընթացքում։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Մասնակցության համար կարող են գրանցվել տեսողության խնդիրներ ունեցող անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց թվային հմտությունները և ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Ընտրությունը կիրականացվի ներկայացված հայտերի հիման վրա։
Խնդրում ենք մասնակցության հայտը լրացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը (ներառյալ)՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվությունը։

Սպիտակ Ձեռնափայտ» ՀԿ-ն «Online Safety, Media Literacy and Digital Skills for Persons with Visual Impairments» ծրագրի շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 27–28-ը կազմակերպում է երկօրյա դասընթաց։ Դասընթացի ...

📢Ուրախությամբ հայտնում ենք, որ «Սպիտակ Ձեռնափայտ» կազմակերպությունը՝ Միջազգային հեռահաղորդակցության միության ITU աջակցու...
28/07/2026

📢Ուրախությամբ հայտնում ենք, որ «Սպիտակ Ձեռնափայտ» կազմակերպությունը՝ Միջազգային հեռահաղորդակցության միության ITU աջակցությամբ, մեկնարկում է «Online Safety, Media Literacy and Digital Skills for Persons with Visual Impairments» ծրագիրը։

📌Ծրագրի նպատակն է աջակցել տեսողության խնդիրներ ունեցող անձանց՝ ձեռք բերելու ժամանակակից թվային հմտություններ և բարձրացնելու նրանց անվտանգ ու ինքնուրույն մասնակցությունը թվային միջավայրում։

💁Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝

🔹 անձնական տվյալների պաշտպանության և անվտանգ կառավարման,
🔹 կիբեռանվտանգության և առցանց սպառնալիքների կանխարգելման,
🔹 մեդիագրագիտության և տեղեկատվության անվտանգ օգտագործման,
🔹 արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման,
🔹 ժամանակակից թվային գործիքների օգտագործման վերաբերյալ։

👉Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, այլև գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները՝ ավելի ինքնուրույն և վստահ օգտվելու թվային հնարավորություններից։

15/07/2026

🎥 Կիսվում ենք կարճ տեսանյութով, որտեղ «Սպիտակ Ձեռնափայտ» ՀԿ-ի նախագահը մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ան նախարարին կից Հասարակական խորհրդի նիստին։

📌Նիստի ընթացքում բարձրացվեց կարևոր հարց՝ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի, դրա պատճառների և այս ոլորտում իրականացվող պետական քաղաքականության վերաբերյալ։

🛹Հարգելի հետևորդներ,Վերջին տարիներին Երևանում արագ տարածում են գտել էլեկտրական սամակատները, որոնք շատերի համար դարձել են...
08/07/2026

🛹Հարգելի հետևորդներ,
Վերջին տարիներին Երևանում արագ տարածում են գտել էլեկտրական սամակատները, որոնք շատերի համար դարձել են հարմար և արագ տեղաշարժվելու միջոց։Սակայն դրանց անկանոն օգտագործումը և հատկապես մայթերի վրա թողնելը ստեղծում է լուրջ խնդիրներ՝ հատկապես չտեսնող անձանց համար։

👩‍🦯Չտեսնող և թույլ տեսողություն ունեցող անձանց համար մայթը «անվտանգ ճանապարհ» է, որը պետք է լինի ազատ և կանխատեսելի։Սակայն այսօր հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ սամակատները թողնված են հենց քայլուղու մեջ, ինչը կարող է առաջացնել վտանգավոր հետևանքներ։

⚠️Հիմնական վտանգները՝
▪️ Մայթերի վրա ընկած կամ թողնված սամակատները դառնում են անտեսանելի խոչընդոտ չտեսնող անձանց համար
▪️ Բարձր արագությամբ շարժվելը մայթերի կամ մարդաշատ տարածքներում մեծացնում է բախումների ռիսկը
▪️ Անկանոն կայանումը խանգարում է նաև տարեցներին, երեխաներին և շարժունակության խնդիր ունեցող անձանց
▪️ Գիշերային ժամերին կամ վատ լուսավորության պայմաններում վտանգը ավելի է մեծանում

🌍 Զարգացած երկրներում այս խնդիրը կարգավորվում է հստակ կանոններով՝
✔️ սամակատների կայանումը թույլատրվում է միայն հատուկ նշված վայրերում
✔️ մայթերի վրա թողնելը ենթակա է տուգանքի
✔️ քաղաքները կիրառում են GPS վերահսկում և գեոֆենսինգ համակարգեր
✔️ սահմանվում են անվտանգ արագության և շարժման գոտիներ

📣 Այս իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն իրազեկում, այլ նաև հստակ կանոնակարգում։

Մենք կոչ ենք անում Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ին՝
▪️ ներդնել սամակատների անվտանգության հստակ կանոններ
▪️ սահմանել պարտադիր կայանման գոտիներ
▪️ խստացնել վերահսկողությունը մայթերի վրա թողնված սամակատների նկատմամբ
▪️ ապահովել, որ քաղաքային միջավայրը լինի անվտանգ և մատչելի բոլորի համար։

📌Ժամանակակից տեխնոլոգիաները պետք է հեշտացնեն բոլորիս կյանքը, այլ ոչ թե սահմանափակեն մեկմեկու իրավունքները։ Երևանը բոլորի՛ քաղաքն է։

🦯 Տակտիլ ուղորդող սալիկներ՝ մատչելի միջավայրի կարևոր բաղադրիչ🏢📸 Նկարում պատկերված են չտեսնող և թույլ տեսնող անձանց համար...
19/06/2026

🦯 Տակտիլ ուղորդող սալիկներ՝ մատչելի միջավայրի կարևոր բաղադրիչ🏢

📸 Նկարում պատկերված են չտեսնող և թույլ տեսնող անձանց համար նախատեսված տակտիլ ուղորդող և զգուշացնող սալիկներ, որոնք նպաստում են անվտանգ և ինքնուրույն տեղաշարժին փակ տարածքներում։

➡️ Երկար ակոսներով տակտիլ ուղին ծառայում է որպես ուղղորդող գիծ՝ օգնելով սպիտակ ձեռնափայտի կամ ոտքերի միջոցով հետևել նախանշված երթուղուն։

➡️ Կետիկավոր տակտիլ մակերեսը զգուշացնող նշանակություն ունի և տեղեկացնում է ուղղության փոփոխության, խաչմերուկի, մուտքի կամ այլ կարևոր կետի մասին։

🌍 Այսպիսի լուծումները վաղուց կիրառվում են բազմաթիվ երկրներում և համարվում են մատչելիմիջավայրի անբաժանելի մաս։

📍 Լուսանկարն արվել է վերջերս իրականացված արտագնա փորձի փոխանակման այցիընթացքում, որտեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալու ներառական միջավայրի կազմակերպման հաջողված փորձին և գործնական լուծումներին։

⚠️ Ցավոք, մեր երկրում այսօր նման համակարգեր գրեթե չեն հանդիպում, և նույնիսկ օրինակելի կամ ցուցադրական ձևաչափով նման լուծումներ շատ դժվար է գտնել։ Մինչդեռ դրանք կարող են էականորեն բարձրացնել չտեսնող և թույլ տեսնող անձանց ինքնուրույն տեղաշարժի հնարավորությունները։

💡 Կարծում ենք՝ ժամանակն է լրջորեն մտածել նման լուծումների ներդրման մասին՝ սկսելով գոնե առանձին հանրային շենքերից, կրթական հաստատություններից և պետական կառույցներից։

🚨 Իրական վտանգ՝ չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար📍 Կոմիտասի շուկայի կանգառի հատվածում տեղադրված տեղեկա...
12/06/2026

🚨 Իրական վտանգ՝ չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
📍 Կոմիտասի շուկայի կանգառի հատվածում տեղադրված տեղեկատվական վահանակը կանգնած է հենց մայթի անցուղու մեջ՝ դառնալով լուրջ խոչընդոտ։
⚠️ Այն հնարավոր չէ հայտնաբերել սպիտակ ձեռնափայտի միջոցով, ինչի հետևանքով արդեն եղել են բախման դեպքեր։
🚫 Սա իրական վտանգ է՝ գլխի և մարմնի վնասվածքների բարձր ռիսկով։
📢 Կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին անհապաղ վերացնել խոչընդոտը և բացառել նման տեղադրումները հետիոտնային գոտիներում։
♿ Քաղաքը պետք է լինի անվտանգ և մատչելի բոլորի համար։
📣 Տարածումը խրախուսվում է

💁Սիրով տեղեկացնում ենք, որ Erasmus+ ծրագրին մեր մասնակցությունից հետո կայացավ տեղեկատվական հանդիպում և փորձի փոխանակման ...
18/05/2026

💁Սիրով տեղեկացնում ենք, որ Erasmus+ ծրագրին մեր մասնակցությունից հետո կայացավ տեղեկատվական հանդիպում և փորձի փոխանակման միջոցառում։

🏫Միջոցառումը տեղի ունեցավ Ն. Տիգրանյանի անվան ՏԽՈՒԵ թիվ 14 հատուկ դպրոց-ում, որտեղ ներկայացվեցին ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը, գիտելիքները, միջազգային համագործակցության հնարավորություններն ու երիտասարդների համար բացվող նոր հեռանկարները։

🎯Միջոցառմանը մասնակցում էին տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

🤝Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Սոնա Դավթյանին՝ ջերմ ընդունելության, համագործակցության և միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար։
_______________

This post is part of the project Vision, an Erasmus+ Training Course co-funded by the European Union,
implemented by ACS Forza Junior Costuleni (Romania) in cooperation with partners from Moldova, Serbia,
Czech Republic, Armenia, and Georgia.


08/05/2026

💁Erasmus+ ծրագրին մեր մասնակցությունից հետո սիրով իրականացնում ենք տեղական տեղեկատվական հանդիպում և փորձի փոխանակման միջոցառում։

Միջոցառման ընթացքում կներկայացնենք՝
🔹 Erasmus+ ծրագրի շրջանակում ստացած գիտելիքներն ու փորձը
🔹 Միջազգային համագործակցության և մասնակցության հնարավորությունները
🔹 Երիտասարդների և երիտասարդական աշխատողների համար բացվող նոր հեռանկարները
🔹 Ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտություններն ու լավագույն փորձը։

📌 Հանդիպմանը հատկապես հրավիրում ենք մասնակցելու՝
🧑‍🦯Տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդներին
👥 Երիտասարդական աշխատողներին
🧑‍⚕️Հարբժշկական մասնագետներին:

📅 Միջոցառումը տեղի կունենա մայիսի 13-ին։
📍 Միջոցառումը կայանալու է Երևանում։Տեղի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

🤝 Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք գրել նամակով։

⚠️ Տեղերը սահմանափակ են։

📌Մեր կազմակերպության հինգ երիտասարդական աշխատողներ ապրիլի 15-ից 23-ը Ռումինիայում մասնակցել են Erasmus+ ծրագրի շրջանակնե...
28/04/2026

📌Մեր կազմակերպության հինգ երիտասարդական աշխատողներ ապրիլի 15-ից 23-ը Ռումինիայում մասնակցել են Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացված փորձի փոխանակման միջազգային դասընթացին։

🌎Ծրագրին մասնակցում էին վեց երկրներ՝Հայաստան,Ռումինիա, Չեխիա,Սերբիա,Մոլդովա և Վրաստան, ինչը ձևավորել էր բազմամշակութային հետաքրքիր միջավայր՝ նոր գաղափարների և փորձի արդյունավետ փոխանակման համար։

👩‍🦯Մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ, զարգացրել իրենց մասնագիտական հմտությունները և ծանոթացել տարբեր երկրների հաջողված փորձին։ Այս ծրագիրը կարևոր հնարավորություն էր միջազգային համագործակցության ամրապնդման և նոր նախաձեռնությունների ձևավորման համար։

🤝Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մեր գործընկերներին այս արժեքավոր փորձի համար։

💁Շուտով մեր մասնակիցները կկիսվեն իրենց ձեռք բերած գիտելիքներով և փորձով մեր համայնքում՝ կազմակերպելով փոքր հանդիպումներ և տարածելով ձեռք բերված արդյունքները։

📢 Չարենցավա՛ն, քո ձայնը կարևոր է։Միացի՛ր ընտրական իրավունքի մասին դասընթացին։📅 Ապրիլի 28, 11:00📍 Չարենցավանի համայնքապետ...
24/04/2026

📢 Չարենցավա՛ն, քո ձայնը կարևոր է։
Միացի՛ր ընտրական իրավունքի մասին դասընթացին։
📅 Ապրիլի 28, 11:00
📍 Չարենցավանի համայնքապետարան
🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ https://forms.gle/VgKRgjMHxjMML76g7

Քո ձայնը կարևոր է — եկե՛ք պատրաստվենք ընտրություններին միասին

📢Առաջիկայում ինտերակտիվ դասընթացներ ենք ունենալու բոլոր մարզերում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որի ընթացքում միասին քննարկելու ենք՝
🗳 ընտրական կարգը, մատչելի տեղամասերում ընտրելու հնարավորությունները և ապատեղեկատվության ճանաչման մեթոդները։
🛡Դասընթացները ապաքաղաքական են և հիմնված միայն իրավական ակտերի և փաստերի ստուգման գործիքների վրա։

📍 Մոտակա դասընթացները
📅 Ապրիլի 27, ⏰ 12:00 — Արմավիրի զարգացման կենտրոն
📅 Ապրիլի 28 ,⏰ 11:00 —Չարենցավանի համայնքապետարան
📅 Ապրիլի 30, ⏰ 13:00 Արտաշատի համայնքապետարան

📝 Մասնակցության համար գրանցվի՛ր հիմա
https://forms.gle/VgKRgjMHxjMML76g7
🔹Մասնակիցներին տրամադրվելու է տրանսպորտային փոխհատուցում
🔹Աջակցող անձի ծառայություններ
🔹 Ժեստերի լեզվի թարգմանություն
🔹 Հեշտ ընթերցվող ուղեցույցներ

⚡ Սովորի՛ր պաշտպանել քո ընտրության իրավունքը և տարբերել իրականը ապատեղեկատվությունից։
---
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

Address

Lusavan
2502

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակ Ձեռնափայտ / White Cane posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սպիտակ Ձեռնափայտ / White Cane:

Shortcuts

Share