14/08/2025
Սօսի ջան, շատ դժվար է հավատալ... Չեմ կարողանում առերեսվել իրականությանը, արտահայտել զգացածս, մտքերս...
2009թ-ին երջանիկ պատահականությամբ հանդիպեցինք և միասին երկար ճանապարհ անցանք։
Հայրենասեր, բարի, ազնիվ, մարդասեր, նպատակասլաց...Քո անցած ուղին Կյանքը սիրելու, վայելելու, նվիրելու ու նվիրվելու, ժպտալու ու մարդկանց ժպտալ ստիպելու մասին է...
Կփորձեմ զարգացնել այն, ինչ միասին ստեղծել ենք. 2023թ֊ի վերջին հիմնեցինք > հասարակական կազմակերպությունը` միասին կյանքի կոչելու մեր սոցիալական ծրագրերը։ Ոչինչ անավարտ չի մնա, սիրելի Սօսի։ Վստահաբար դու էլ մեզ կհետևես քո խաղաղ անհասանելի բարձունքից։
Հանգչիր խաղաղությամբ🙏🙏🙏