26/02/2026
English text below
Բարեկամներ,
ուրախ ենք հայտարարել Մոբիուս Բարեգործական Հիմնադրամի (ՄԲՀ) պաշտոնական մեկնարկի մասին։
Մոբիուսը հայկական առաջին բարեգործական նախաձեռնությունն է, որը հանդիսանում է որպես հույսի կամուրջ բուժման հրատապ կարիք ունեցող հայ երեխաների և կյանքից հեռացած լուսահոգի սիրելիների հիշատակի միջև:
Մեր առաքելությունն է աջակցել հայ երեխաներին՝ կյանքից հեռացած սիրելիների հիշատակին անվանական նվիրաբերությունների միջոցով։
Մենք ստեղծել ենք ոչ թե պարզապես վեբ կայք է, այլև թափանցիկ, հաշվետու և վստահելի հարթակ, որը թույլ է տալիս ավելի արժանապատիվ և իմաստալից հարգանքի տուրք մատուցել կյանքից հեռացած սիրելիների հիշատակին՝ բարեգործությամբ և մարդասիրությամբ մեծարելով նրանց և մխիթարելով նրանց ընտանիքներին (www.mobius.am)։
Մեր առաջարկն ու խորհուրդն է՝ հոգեհանգստի ծաղիկների և ծաղկեպսակների համար նախատեսված միջոցները ծառայեցնել ավելի իմաստալից, արժեքավոր, բարի և մարդասիրական նպատակի, այն է՝ նվիրաբերել Մոբիուսին ի հիշատակ կյանքից հեռացած սիրելիների և աջակցել ծանր առողջական խնդիրներ ունեցող Հայ երեխաներին, որոնք այսօր ամենաշատն ունեն դրա կարիքը։
Իսկ ծաղիկների և ծաղկեպսակների փոխարեն, որպես անմոռաց հարգանքի տուրք հանգուցյալի հիշատակին, նրա հարազատներին կարող եք փոխանցել ի հիշատակ հանգուցյալի Ձեր նվիրաբերության հավաստագիրը, որը կստանաք Մոբիուս Բարեգործական Հիմնադրամի պաշտոնական կայքի միջոցով նվիրաբերություն կատարելուց անմիջապես հետո։
Սա պարզապես ավելի արժանապատիվ և իմաստալից այլընտրանք է, և Ձեր ցանկացած որոշում լիովին հարգված է՝ անկախ ընտրությունից։
Մոբիուսը հարթակ է՝ յուրահատուկ հիշատակելու կյանքից հեռացած սիրելիներին՝ նրանց հոգիները կենդանի պահելով երեխաների սրտերում։
Քո Մոբիուս 💚♾️
_________________________________
We are excited to announce the official launch of Mobius Charitable Foundation (MCF).
Mobius is the first Armenian charitable initiative that serves as a bridge of hope between Armenian children in urgent need of treatment and the memory of loved ones who have passed away.
Our mission is to support Armenian children through the organization of memorial donations in memory of loved ones who have passed away, in Armenia and abroad.
We have created not just a website, but a transparent, accountable, and trustworthy platform that allows paying more dignified and meaningful tribute in memory of loved ones who have passed away, honoring them with charity and humanity.
Our suggestion is to use the funds, intended for flowers and wreaths at the memorial ceremonies, for a more meaningful, valuable and humanitarian purpose by donating to the Mobius in memory of loved ones who have passed away and supporting Armenian children with serious health problems.
And instead of flowers and wreaths, give a certificate of your donation to the relatives of loved ones who have passed away, which you will receive immediately after making an online donation through the official website of the Mobius Charitable Foundation (www.mobius.am).
Mobius is your place to remember all the special people in your life by keeping their souls alive in the hearts of children.
Your Mobius 💚♾️