Bari Mama

Bari Mama Bari Mama is a charitable NGO. Our main goal is to give happiness and love to children of Armenia

Մեզ բարեկամ դարձած հրաշալի գործընկեր Adobe Armenia թիմի հետ մի բարի ավանդույթ ունենք` ճամբարի տարածքը մաքրել երեխաների գ...
09/07/2026

Մեզ բարեկամ դարձած հրաշալի գործընկեր Adobe Armenia թիմի հետ մի բարի ավանդույթ ունենք` ճամբարի տարածքը մաքրել երեխաների գալուց առաջ ❤️
Շնորհակալ ենք միշտ մեր կողքին լինելու համար։
Այսօր երեխաները խաղում և նկարում են այն տարածքում, որը մաքրել ենք միասին ❤️

ԹՈւՄՈՆ հրաշալի հնարավորություն է ընձեռնել, դիմեք պարտադիր։https://www.facebook.com/photo/?fbid=1326713112927055&set=a.57...
05/07/2026

ԹՈւՄՈՆ հրաշալի հնարավորություն է ընձեռնել, դիմեք պարտադիր։

https://www.facebook.com/photo/?fbid=1326713112927055&set=a.571826668415707

Քեզ մի քանի քայլ է բաժանում բարձրորակ տեխնոլոգիական կրթություն ստանալուց 📚

42 Երևանը ընդունում է հայտեր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 25-ը կայանալիք Փորձնական Ավազանին մասնակցելու համար։ Սա մեկամսյա ինտենսիվ փորձաշրջան է, որի ընթացքում կծանոթանաս 42-ի կրթական ծրագրին և կհասկանաս՝ արդյոք tech-ոլորտն ու 42-ի ուսուցման մոդելը քեզ հետաքրքիր են։

42 Երևանը կարևորում է հավասար հասանելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել տեխնոլոգիական կրթության ոլորտ։ Այսօր կանայք մեր ուսանողական համայնքի շուրջ 48%-ն են, ովքեր հետագայում աշխատանք են գտնում տեղական ու միջազգային առաջատար tech-ընկերություններում։ Այս տարի մենք հատուկ խրախուսում ենք 25 տարեկանից բարձր, աշխատանք չունեցող կանանց մասնակցությունը Փորձնական Ավազանին։ Եթե մտածում ես աշխատաշուկա վերադառնալու կամ տեխնոլոգիական ոլորտում քո առաջին քայլերն անելու մասին, ապա սա հիանալի հնարավորություն է փորձելու քո ուժերն արագ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող ոլորտում։ Ուսումը մեզ մոտ անվճար է, իսկ իր յուրահատուկ ծրագրի շնորհիվ 42 ցանցը 2 տարի անընդմեջ երրորդն է WURI նորարարության համաշխարհային վարկանիշում։

Միացի՛ր Փորձնական Ավազանին հղումով՝ https://tumo.org/sh/5yfxr

Սույն նախաձեռնությունն իրականացվում է 42 Երևանի կողմից՝ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացման» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից։

Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 🇪🇺



You are just a few steps away from getting high-quality tech education – completely free 📚

42 Yerevan is now accepting applications for the Discovery Piscine taking place from August 31 to September 25. This is a one-month intensive experience during which you will get familiar with the 42 learning model and discover whether the tech industry and 42’s approach are the right fit for you.
42 Yerevan values equal access to technology education for everyone. Today, women make up around 48% of our student community, and they find employment at leading local and international tech companies. This year, we especially encourage unemployed women aged 25 and above to participate in the Discovery Piscine. If you are thinking about returning to the workforce or taking your first steps in technology, this is a great opportunity to explore your potential in a fast-growing and highly demanded field. Education at 42 Yerevan is free and available to everyone aged 18 and above. Thanks to its unique educational model, the 42 network has been ranked 3rd in the WURI Global Innovation Rankings for two consecutive years.

Join the Discovery Piscine here: https://tumo.org/sh/5yfxr

This initiative is carried out by 42 Yerevan in the framework of the UNDP “Platform #5: Accelerating Economic Opportunities for Women in Armenia” project, with the financial support from the International Partnerships Austria.

TUMO Labs is powered by the European Union in Armenia 🇪🇺

Մեր ճամբարները մեկնարկել են ❤️
04/07/2026

Մեր ճամբարները մեկնարկել են ❤️

30/05/2026

Եւս մեկ հրաշալի օր Բարի Տնակում բարի մարդկանց շնորհիվ❤️
Շնորհակալ ենք ❤️

Այսօր ևս մեկ կարի խումբ հաջողությամբ ավարտեց իր դասընթացը. Բարի Կար/ Bari Karում ✨Մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքն...
29/05/2026

Այսօր ևս մեկ կարի խումբ հաջողությամբ ավարտեց իր դասընթացը. Բարի Կար/ Bari Karում ✨

Մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն աշխատել, ստեղծագործել և ունենալ եկամտի նոր հնարավորություն։ 🧵🪡

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նոր հմտություն նոր ուժ ու վստահություն է տալիս կնոջը՝ փոխելու իր և իր ընտանիքի կյանքը։

Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մաղթում հաջող ու ստեղծագործ ճանապարհ 💛

Շնորհակալություն աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին, ում համերգի շնորհիվ կարողացանք կյանքեր փոխել ❤️

Բարի Տնակում հավաքվել էինք նկարելու հրաշալի ու տաղանդավոր Кристине Согомонян -ի հետ շատ ջերմ միջավայրում։Շնորհակալ ենք Ք...
24/05/2026

Բարի Տնակում հավաքվել էինք նկարելու հրաշալի ու տաղանդավոր Кристине Согомонян -ի հետ շատ ջերմ միջավայրում։
Շնորհակալ ենք Քրիստինեին իր տաղանդի և տարիներ շարունակ մեր կողքին լինելու համար։
Միջոցառման կազմակերպման համար հատուկ շնորհակալություն Haykuhi Hayrapetyan ջանին ❤️
Եւ շնորհակալություն մեր հյուրերին, ձեր շնորհիվ կարողացանք հավաքել ևս 7 երեխայի գումար մեր ամառային ճամբարի համար❤️

Փնտրում ենք բարի մաքրուհի և բարի խոհարարի օգնական մեր սիրելի ճամբարում` Բարիքեմփ / BariCampում աշխատելու համար։Կապ չունի...
02/05/2026

Փնտրում ենք բարի մաքրուհի և բարի խոհարարի օգնական մեր սիրելի ճամբարում` Բարիքեմփ / BariCampում աշխատելու համար։

Կապ չունի Հայաստանի որ կետում եք բնակվում, քանի որ կեցության և սննդի հարցերը կհոգանք մենք։

Աշխատանքը` հունիսի 25֊ից֊օգոստոսի 10

Եթե մեզ նման սիրում եք երեխաների և պատրաստ եք համալրել մեր թիմը, կարող եք զանգահարել 055257900 կամ գրել մեր էջին ❤️

Թարմացում` խոհարարի օգնականի հաստիքը զբաղված է, միայն մաքրուհի է անհրաժեշտ

Մեր սիրելի գործընկեր Shen - Effect Group CJSC-ը կնվիրաբերի 7 երեխայի ճամբարի գումար։Շնորհակալ ենք և լիահույս, որ այս օրի...
29/04/2026

Մեր սիրելի գործընկեր Shen - Effect Group CJSC-ը կնվիրաբերի 7 երեխայի ճամբարի գումար։

Շնորհակալ ենք և լիահույս, որ այս օրինակը վարակիչ կլինի❤️

Միասնական սոցիալական ծառայության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ ֆորում-քննարկում, որտեղ ...
29/04/2026

Միասնական սոցիալական ծառայության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ ֆորում-քննարկում, որտեղ խոսեցինք մեր կազմակերպության ծրագրերի, համագործակցության, փորձի ու ապագա ծրագրերի մասին։
Շատ կարևոր է, որ նման հանդիպումները դառնում են գաղափարների, փորձի ու աջակցության փոխանակման հարթակ ։

ԳՐԱՆՑՎԻ'Ր ՈՒ  #ՑԱՏԿ ԿԱՏԱՐԻ'Ր ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱԵթե ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի կամ Սյունիքի մարզում և ցանկանում...
29/04/2026

ԳՐԱՆՑՎԻ'Ր ՈՒ #ՑԱՏԿ ԿԱՏԱՐԻ'Ր ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ

Եթե ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի կամ Սյունիքի մարզում և ցանկանում ես զարգացնել քո հմտություններն ու մուտք գործել աշխատաշուկա՝ INNOBIZ-ի այս ծրագիրը հենց քեզ համար է։

ՑԱՏԿ ծրագիրը 19-40 տարեկան կանանց տալիս է հնարավորություն՝

Անցնելու անվճար առցանց դասընթացներ և վերապատրաստում
Ունենալ անհատական մենթորություն
Կապ ստեղծել գործատուների հետ
Մասնակցություն ունենալ աշխատանքի տոնավաճառներին

Այս ծրագիրը չի իրականացվում "Բարի մամա" ՀԿ կողմից, սակայն մենք միշտ պատրաստ ենք կիսվել այն բոլոր լավ ու բարի ծրագրերով, որոնք կարող են օգնել մեր շահառուներին։ Եւ հարցերի դեպքում կարող եք գրել հենց Innobiz ՀԿ-ի էջին։

Գրանցվիր և ՑԱՏԿ կատարիր դեպի աշխատաշուկա https://forms.gle/LfQ7aUS4SKAdW39v9

Address

Jrvezh

Alerts

Be the first to know and let us send you an email when Bari Mama posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Bari Mama:

Shortcuts

Share