ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO

ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO, Nonprofit Organization, Ijevanyan 5, Ijevan.

«Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ն հիմնադրվել է 2020 թ-ին։ Գործունեություն է իրականացնում Տավուշի մարզում։ Կազմակերպության ծրագրերի շրջանակներում է գործում նաև «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը https://www.facebook.com/arevik.edu

01/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢
🌿Տավուշի մարզում բնակվող անձանց համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Տավուշի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

🌿Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
🌿Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
🌿Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
🌿Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
🌿Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

👩🏻‍🏫👨🏻‍🏫Ծրագրի իրականացման արդյունքում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

📚🖊Դասընթացները կմեկնարկվեն սեպտեմբերին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
🏘ք․ Իջևան, Տահույս սոցիալ-կրթական կենտրոն։

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,
✔️տնայցի եզրակացություն,
✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

✅️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

❓️ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Տավուշի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․

➡️գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
➡️միայնակ մայրեր,
➡️2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
➡️2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ⬇️ ներկայացված պահանջներից առնվազն մեկին․
✔️ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)

✅️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

❓️ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 📩

Հայտադիմումներն ընդունվում են մինչև
⏰️ս․թ․ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 23:00,
հետևյալ հղումով՝ https://forms.gle/R6m4XLC4CTKQRF2MA


Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով․⬇️

🖊թիրախային խմբին պատկանելիություն,
🖊բիզնես գաղափարի կենսունակություն,
🖊դիմողի կամ թիմի մոտիվացիա,
🖊ներկայացված տվյալների ամբողջականություն։

Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

Ծրագրային թիմը կապ ☎️կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։

10/08/2026

Օգոստոսի 5-7-ը Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից՝ «Տահույս» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, իրականացվեց ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց։

📚 Երեք օրերի ընթացքում մասնակից պատանիները ձեռք բերեցին ֆինանսական գիտելիքներ ու գործնական հմտություններ՝ ծանոթանալով ֆինասնական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին, զեղծարարության տեսակներին և սպառողների իրավունքներին։

🎯 Դասընթացներն անցկացվեցին ինտերակտիվ և գործնական մեթոդներով՝ հնարավորություն տալով պատանիներին ոչ միայն ստանալ նոր գիտելիքներ, այլև կիրառել դրանք առօրյա իրավիճակներում։

Շնորհակալություն Ֆինանսական համակարգի հաշտարար/Financial System Mediator գրասենյակին համագործակցության և պատանիների ֆինանսական գիտելիքների զարգացմանն ուղղված նախաձեռնության համար։ 🤝

08/08/2026
🎨 Այսօր մեր նկարչության արվեստանոցի հյուրերը մեր սիրելի սաների մայրիկներն էին։ 💛Մայրիկներն առաջին անգամ փորձեցին նկարել ...
08/08/2026

🎨 Այսօր մեր նկարչության արվեստանոցի հյուրերը մեր սիրելի սաների մայրիկներն էին։ 💛

Մայրիկներն առաջին անգամ փորձեցին նկարել կտավի վրա՝ իրենց երեխաների օգնությամբ։ Իսկ մեր փոքրիկ նկարիչները, ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ, այս անգամ իրենք դարձան իրենց մայրիկների փոքրիկ ուսուցիչներն ու փորձեցին ուղղորդել նրանց ստեղծագործական ճանապարհին։ 🖌️

Այս գեղեցիկ հանդիպումը նպաստեց մայրիկների և երեխաների միջև ավելի ջերմ ու անմիջական կապի ձևավորմանը, փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդմանը։ Այն նաև հնարավորություն տվեց երեխաներին զգալ իրենց գիտելիքների արժեքը՝ կիսելով դրանք ամենասիրելի մարդկանց հետ։

Եվ ամենակարևորը՝ միասին ստեղծեցին ոչ միայն գեղեցիկ նկարներ, այլև ջերմ հիշողություններ, որոնք երկար կմնան նրանց սրտերում։ ✨

Շնորհակալ ենք մեր սիրելի մայրիկներին ակտիվ և պատրաստակամ մասնակցության համար։ ❤️

-----------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է «Տահույս» ՀԿ կողմից՝ ֆինանսավորմամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation

Այսօրվա ճամբարային օրը նվիրված էր ընկերությանը, ներողամտությանը և համերաշխությանը 🌿Օրվա ընթացքում երեխաները բեմադրեցին «...
06/08/2026

Այսօրվա ճամբարային օրը նվիրված էր ընկերությանը, ներողամտությանը և համերաշխությանը 🌿

Օրվա ընթացքում երեխաները բեմադրեցին «Անառակ որդու վերադարձը» առակը՝ գեղեցիկ կերպով ներկայացնելով ներելու, ընդունելու և սիրով վերամիավորվելու կարևորությունը։

Թիմային աշխատանքների ընթացքում ճամբարականները ստեղծագործաբար բացահայտեցին իսկական ընկերության արժեքները՝ ներկայացնելով «10 քայլ դեպի իսկական ընկերություն», «Հաշտության ծառ» և «Հաշտության կամուրջ» թեմաներով հետաքրքիր ու բովանդակալից աշխատանքներ։
Յուրաքանչյուր թիմ իր գաղափարներով ցույց տվեց, որ ընկերությունը կառուցվում է վստահության, փոխադարձ հարգանքի, ներողամտության և աջակցության վրա։

Օրն ավարտվեց ուրախ և ակտիվ «Գանձերի կղզի» խաղով, որը համախմբեց երեխաներին, ամրապնդեց թիմային ոգին և պարգևեց շատ ժպիտներ ու անմոռանալի հույզեր ☀️🙋‍♀️🙋

----
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սևքար բնակավայրի հոգևոր հովիվ, «Ավետիս» սոցիալ-կրթական կենտրոնի տեսուչ Տեր Արամ Բաղումյանին՝ ճամբարային այս օրերի ընթացքում Աստվածաշնչյան պատմությունների միջոցով երեխաներին հավատքի և սիրո արժեքներին հաղորդակից դարձնելու, մշտական խնամքի, հոգածության և աջակցության համար։

#Ամառայինճամբար, #Տահույս

Գունեղ ակնթարթներ մեր ամառային ճամբարից 🥰🌞💦🤸‍♀️⛹️
05/08/2026

Գունեղ ակնթարթներ մեր ամառային ճամբարից 🥰🌞💦🤸‍♀️⛹️

03/08/2026

Հնգօրյա ամառային ճամբարի առաջին օրը Սևքարի կենտրոնում 🥰🌞🌿

Ֆինանսական գրագիտության եռօրյա ամառային ճամբար 14-17 տտ պատանիների համար 💵💰📌 Մանրամասների և գրանցման համար անցեք հղումով...
29/07/2026

Ֆինանսական գրագիտության եռօրյա ամառային ճամբար 14-17 տտ պատանիների համար 💵💰

📌 Մանրամասների և գրանցման համար անցեք հղումով՝ https://forms.gle/FLRotYhbGey6Y2Ju9

Սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցումը շարունակվում է Իջևանի, Սևքարի և Նոյեմբերյանի կենտրոններում 🌞Երեխաները ակտ...
28/07/2026

Սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցումը շարունակվում է Իջևանի, Սևքարի և Նոյեմբերյանի կենտրոններում 🌞

Երեխաները ակտիվորեն մասնակցում են արտթերապևտիկ և կյանքի հմտությունների զարգացման խմբային պարապմունքներին, ինչպես նաև հոգեբանի անհատական և խմբային աշխատանքներին

Հանդիպումների ընթացքում նրանք հնարավորություն են ստանում ազատ արտահայտել իրենց մտքերն ու հույզերը, զարգացնել ինքնաճանաչողությունը, հաղորդակցման և համագործակցության հմտությունները, սովորել հույզերի կառավարման և խնդիրների խաղաղ հաղթահարման արդյունավետ մոտեցումներ 🌿🌈

--------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Ամառային արձակուրդները՝ նոր գիտելիքների և հետաքրքիր բացահայտումների ժամանակ 🌞📚Ամառային արձակուրդները հիանալի հնարավորութ...
24/07/2026

Ամառային արձակուրդները՝ նոր գիտելիքների և հետաքրքիր բացահայտումների ժամանակ 🌞📚

Ամառային արձակուրդները հիանալի հնարավորություն են ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպելու, որոնց շնորհիվ երեխաները ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլև անմիջականորեն ծանոթանում են մեր երկրի պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։

Ամառային էքսկուրսիաների շրջանակում Սևքարի կենտրոնի երեխաներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի պատմությանը, հայկական եկեղեցու դարավոր ավանդույթներին և հոգևոր ժառանգությանը, իսկ Իջևանի կենտրոնի երեխաները՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որտեղ ուսումնասիրեցին հնագիտական, ազգագրական և գեղարվեստական արժեքավոր ցուցանմուշները՝ հարստացնելով իրենց գիտելիքները մեր պատմության, մշակույթի և արվեստի մասին 🌿

------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է «Տահույս» ՀԿ կողմից՝ համագործակցությամբ Տավուշի թեմի, ֆինանսավորմամբ՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի։

Address

Ijevanyan 5
Ijevan
4001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share