Առողջ Միջավայր / Healthy Environment

Առողջ Միջավայր / Healthy Environment «Առողջ Միջավայր»
բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և զբոսաշրջության կենտրոն
Հասարակական Կազմակերպություն:

10/10/2026
✅ 2026 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում...
07/10/2026

✅ 2026 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության «Վտանգավոր թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ (1-ին լսում):
✅ Արդեն երկրորդ անգամ...

✅ Նոր հանրային քննարկում... ✅ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 15:30-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղ...
06/10/2026

✅ Նոր հանրային քննարկում...
✅ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 15:30-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «ԷՄ ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի գաբրոների եվ գրանոդիորիդների հանքավայրում արդյունահանման թույլտվություն ստանալու մասին նախաձեռնության հանրային լսումների 1-ին փուլը:

✅ Տեղի ունեցավ «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձ...
05/10/2026

✅ Տեղի ունեցավ «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում և տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» թեմայով աշխատանքային հանդիպումը։
✅ Հանդիպման ընթացքում ձևավորվեց Կոտայքի մարզի կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվեց նաև Առողջ Միջավայր / Healthy Environment ՀԿ-ն և գործընկեր Երեխաների Աջակցության Հիմնադրամ ը։
✅ Հանձնաժողովի ձևավորումը կարևոր քայլ է Կոտայքի մարզում կլիմայի փոփոխության հետևանքների գնահատման, առկա ռիսկերի բացահայտման և դրանց նկատմամբ արդյունավետ հարմարվողականության միջոցառումների մշակման ուղղությամբ։
✅ «Առողջ Միջավայր» ՀԿ-ն կարևորում է նման համագործակցային հարթակների ստեղծումը և պատրաստ է իր փորձով, մասնագիտական կարողություններով և համայնքային նախաձեռնություններով նպաստել կլիմայական ռիսկերի նվազեցմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքների կայուն զարգացմանը։
Առողջ Հրազդան

💚 Եվս մեկ կարևոր բնապահպանական նախաձեռնություն՝ երիտասարդների մասնակցությամբ։Այս անգամ Կոտայքի տարածաշրջանային պետական ք...
03/10/2026

💚 Եվս մեկ կարևոր բնապահպանական նախաձեռնություն՝ երիտասարդների մասնակցությամբ։
Այս անգամ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ / Kotayk Regional State College -ի երիտասարդ բնապահպանները իրենց հերթական նախաձեռնությունն իրականացրին հենց Աղբյուրակի ջրամբարի տարածքում՝ Ծովինարում։
✅ Ուսանողները կազմակերպել էին կարևոր բնապահպանական ակցիա՝ նպատակ ունենալով բարձրացնել ջրային ռեսուրսների պահպանության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և հանրային իրազեկվածության մակարդակը։
✅ Միջոցառմանը սիրով ներկա և մասնակից դարձան նաև «Առողջ Միջավայր» ՀԿ-ի ներկայացուցիչները։
✅ Հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր երիտասարդների հետ քննարկելու Աղբյուրակի ջրամբարի բնապահպանական խնդիրները, դրանց հնարավոր լուծումները և համայնքի բնակիչների ու երիտասարդների դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։
💚 Ուրախալի է տեսնել, որ երիտասարդները ոչ միայն բարձրաձայնում են բնապահպանական խնդիրները, այլև գործով են նպաստում դրանց լուծմանը։
✅ Երիտասարդների նախաձեռնողականությունը, գիտելիքն ու ակտիվ մասնակցությունը կարող են կարևոր հիմք դառնալ ավելի մաքուր, առողջ և պատասխանատու համայնք ձևավորելու համար։

Առողջ Հրազդան

📌 Միջոցառումը կազմակերպված եր գրագետ և գեղեցիկ։💚 Շնորհակալ ենք Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ / Kotayk Regional S...
30/09/2026

📌 Միջոցառումը կազմակերպված եր գրագետ և գեղեցիկ։
💚 Շնորհակալ ենք Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ / Kotayk Regional State College -ի բնապահպանական թիմին...

29/09/2026

📌 Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման նախնական գնահատականը

🔎 Անկախ դիտորդ դաշինքը սեպտեմբերի 27-ին դիտարկել է ՏԻՄ ընտրությունները Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերի՝ Թումանյան, Լերմոնտովո, Արզնի և Ֆերիկ համայնքներում։

🔹 Դիտարկվել է 14 տեղամասերից 11-ը։

🔹 Դիտորդներն արձանագրել են 31 խախտում, որոնց մի մասը վերաբերել է ընթացակարգային խնդիրներին, ընտրողների վերահսկմանը և քվեարկության գաղտնիության չպահպանմանը։

📍 Ընտրությունները հիմնականում անցել են հանգիստ և ոչ լարված միջավայրում։

🔎 Անկախ դիտորդի գնահատմամբ՝ քվեարկության արդյունքներն արտացոլում են ընտրողների կամքը։ Սակայն առանձին արձանագրված խնդիրները պահանջում են ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների արձագանքը։

📄 Ամբողջական նախնական գնահատականը՝ 👉🏻
https://hcav.am/independent-observer-28-09-26/

#տիմ2026

❗❗ Եղեք իրազակված ❗❗✅ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ   է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ📅Սեպտեմբեր...
29/09/2026

❗❗ Եղեք իրազակված ❗❗
✅ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
📅Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի և հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝
✅ Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ,Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում
✅ Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի և հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝
Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում

🔷 ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐԵԼԻ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ

📌 Համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա

📌Վճարովի գովազդային վահանակների վրա

📌 Ընտրական շտաբների վրա

📌 Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա՝ միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա։

🚫Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ

✅ Քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը՝
❌Ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ ապրանքներ տալը կամ խոստանալը
❌Ընտրողներին ծառայություններ մատուցելը կամ խոստանալը
❌Դրանք անել անհատապես, թեկնածուի անունից կամ որևէ այլ եղանակով

✅ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
🚫Արգելվում է քարոզչական պաստառների և այլ նյութերի տեղադրումը՝
📌 հանրակրթական դպրոցներում և դրանց վրա
📌 հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում
📌 վերելակներում
📌 հասարակական տրանսպորտի
📌 տաքսի ավտոմոբիլների վրա կամ ներսում

⚠️ՆԱԵՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Պոկել, պատռել, գրառում կատարել, վնասել քարոզչական պաստառներն ու նյութերը։

✅ «Առողջ Միջավայր» հասարակական կազմակերպության թիմը մասնակցեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ / Kotayk Regional St...
29/09/2026

✅ «Առողջ Միջավայր» հասարակական կազմակերպության թիմը մասնակցեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ / Kotayk Regional State College երիտասարդ բնապահպանների կողմից կազմակերպված բնապահպանական իրազեկման միջոցառմանը։
✅ Միջոցառման ընթացքում երիտասարդները ներկայացրեցին Աղբյուրակի ջրամբարի հետ կապված առկա բնապահպանական խնդիրները։ Երիտասարդները բավականին մանրամասն ուսումնասիրել էին ջրամբարի էկոլոգիական վիճակը, դրա պահպանությանն առնչվող հարցերը և ներկայացրեցին խնդրահարույց իրավիճակների հնարավոր ու արդիական լուծումներ։
✅ Ուրախալի է տեսնել երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների ուսումնասիրման և դրանց լուծումների որոնման գործում։
✅ Նման նախաձեռնությունները կարևոր են բնապահպանական գիտելիքների տարածման, պատասխանատու վերաբերմունքի ձևավորման և համայնքում շրջակա միջավայրի պահպանության մշակույթի զարգացման համար։
✅✅ «Առողջ Միջավայր» ՀԿ-ն կարևորում է երիտասարդների մասնակցությունը բնապահպանական նախաձեռնություններին և պատրաստ է շարունակել համագործակցությունը՝ նպաստելով ավելի առողջ և կայուն միջավայրի ձևավորմանը։

Առողջ Հրազդան

26/09/2026

Address

Hrazdan
2301

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Առողջ Միջավայր / Healthy Environment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share