Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երիտասարդական ավանգարդ ՀԿ, Community Organization, Sayat Nova 122, Hoktemberyan.

Հայաստանի 10 մարզկենտրոններում ստեղծված քաղաքացիական-երիտասարդկան կենտրոնների հեռահար նպատակներից էր՝ մարզկենտրոններում ունենալ զարգացող երիտասարդական, քաղաքացիական խմբեր, որոնք հասարակական վերահսկողություն կունենան հանրային միջոցների օգտագործման եւ ծախսումների նկատմամբ, կզինվեն գիտելիքներով ու կիրականացնեն զանազան մշտադիտարկումներ հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում:
Արմաբիրի քաղաքացիակա

ն-երիտասարդական կենտրոնը ստացել է իրավաբանական գրանցում՝ Երիտասարդական ավանգարդ ՀԿ.

ՀԿ-ն իր գործունեության ընթացքում աշխատանքներ է իրականացնում տեղական ինքնակառավարման բարեփոխման, պաշտոնյաների եւ բյուջետային միջոցներով աշխատող հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացման, առողջապահական եւ կրթական հիմնարկների աշխատանքի հանրային վերահսկության շուրջ,
ինչպես նաեւ՝ կանանց իրավունքների պաշտապանություն, ընտանեկան բռնության զոհ դարձաց անձանց աջակցություն, տրամադրելով անվճար իրավաբանական, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն.

📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ ❓ Ի՞նչ է սա նշանակում։Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ...
10/07/2026

📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։

❓ Ի՞նչ է սա նշանակում։

Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

🔻 Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։

Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
• մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
• մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
• մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

📌 Ինչպե՞ս օգտվել։

Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

ℹ️ Կարևոր է իմանալ։

Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

Հայաստանում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան իրենց...
01/07/2026

Հայաստանում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին դատական որոշումներից մեկին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ եւ որոշմամբ, ընտանեկան բռնությունից պաշտպանության վերաբերյալ օրենսդրության կիրառման շուրջ ձևավորող անընդունելի դատական պրակտիկային, որը, մեր գնահատմամբ, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի արդյունավետության համար։

📢Ընտանեկան բռնությունից պաշտպանության իրավական մեխանիզմները չպետք է վերածվեն իրական տուժող անձանց դեմ կիրառվող գործիքի

Հայաստանում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին դատական որոշումներից մեկին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ եւ որոշմամբ, ընտանեկան բռնությունից պաշտպանության վերաբերյալ օրենսդրության կիրառման շուրջ ձևավորող անընդունելի դատական պրակտիկային, որը, մեր գնահատմամբ, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ընտանեկան բռնությունից պաշտպանության համակարգի արդյունավետության համար։

Մեզ հայտնի դարձած՝ Անի Կոջոյանի դատական գործով (https://www.facebook.com/share/p/1BiyAvqkXd/) պաշտպանական որոշում է կայացվել այնպիսի պայմաններում, երբ, ըստ գործի նյութերի, բացակայում էին օրենքով նախատեսված էական բոլոր նախապայմանները, այդ թվում՝ կանխարգելիչ հաշվառման վերաբերյալ տվյալները, ընտանեկան բռնության անմիջական վտանգը հիմնավորող բավարար փաստական հիմքերը, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր էական ապացույցների համակողմանի գնահատումը։ Եթե նման մոտեցումը վերածվի դատական պրակտիկայի, ապա ընտանեկան բռնությունից տուժած անձանց պաշտպանության համար ստեղծված իրավական մեխանիզմները կարող են օգտագործվել ոչ թե իրենց բուն նպատակին համապատասխան, այլ հակառակ՝ հենց այն անձանց նկատմամբ, որոնց պաշտպանության համար դրանք ստեղծվել են (ՀՀ Քաղ. դատ. օր. 234.2 հոդված 2-րդ մաս՝ 4,5 կետեր):

Օրենքը միաժամանակ հստակ սահմանում է այն իրավական և փաստական նախապայմանները, որոնց առկայությամբ միայն կարող է դատարանը քննարկել և կիրառել նման միջոցներ։ Դրանք կոչված են ապահովելու ինչպես իրական տուժողների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ իրավական որոշումների կանխատեսելիությունն ու օրինականությունը։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը ընտանեկան բռնությունից տուժած անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և անվտանգության պաշտպանությունն է։ Այդ նպատակին են ծառայում նաև պաշտպանական որոշման ինստիտուտն ու օրենքով նախատեսված սահմանափակող միջոցները։

Առանձնահատուկ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տվյալ գործով խոսքը վերաբերում է անձի, որի պաշտպանության համար իր նկատմամբ նախկինում արդեն իսկ կիրառվել էր պաշտպանական որոշում՝ որպես ընտանեկան բռնությունից տուժած անձի պաշտպանության միջոց, իսկ այդ պաշտպանական որոշման վերացման իրավաչափությունը հետագայում Բարձրագույն դատական համակարգի կողմից դարձել էր կարգապահական վարույթի առարկա, որի արդյունքում արձանագրվել էր նրա իրավունքների խախտումը։ Նման պայմաններում ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենսդրության կիրառումը պետք է իրականացվի առավել բարձր պատասխանատվությամբ, քանի որ յուրաքանչյուր դատական սխալ կարող է ոչ միայն խախտել կոնկրետ անձի իրավունքները, այլև լուրջ հարված հասցնել ընտանեկան բռնությունից պաշտպանության ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահությանը և նախադեպ դառնալ։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան ընդգծում են, որ ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր գործ պետք է քննվի բացառապես օրենքի պահանջների խիստ պահպանմամբ, բոլոր ապացույցների լիարժեք և անաչառ գնահատմամբ, զգայուն մոտեցմամբ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան։

Կոչ ենք անում ՀՀ բարձրագույն դատական խորհուրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը և իրավասու այլ պետական մարմիններին հետևողական լինել, որպեսզի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք նմանատիպ չհիմնավորված որոշումներով կրկնակի զոհականացման չենթարկվեն:

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ն, ամիսներ առաջ, ստեղծել էր «Համայնքային արագ արձագանքման մոդել», որն ուղղված էր համայնքու...
24/06/2026

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ն, ամիսներ առաջ, ստեղծել էր «Համայնքային արագ արձագանքման մոդել», որն ուղղված էր համայնքում ընտանեկան
բռնության դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման, արագ արձագանքման եւ
համապարփակ աջակցության տրամադրմանը՝ համայնքային մակարդակում բազմաոլորտ մասնագետների ներգրավմամբ.

📌 ՀՀ ՆԳՆ Ոստիկանության
📌Արմավիրի մարզպետարանի
📌Արմավիր համայնքապետարանի
📌Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվն. Արմավիրի բժշկական կենտրոնի
📌Կրթության ոլոտի ներկայացուցիչների հետ կնքվեց հուշագիր,
📌Արմավիրի ՄՍԾ -ի հետ՝ «Համաձայնագիր»

Վերոնշյալով բոլոր Կողմերը համաձայնել են համագործակցել եւ արդյունավետ աշխատանքներ իրականացնել. միտված կնոջ, երեխայի/ զոհի լավագույն շահի:
_______________________
🟡🟣 Համայնքային արագ արձագանքման մոդելի աշխատանքերն իրականություն են դարձել «ՕքսԵՋեն հիմնադրամ»-ի աջակցությամբ. «Աջակցման կենտրոնները հանուն գենդերազգայուն աշխատանքի» ծրագրի շրջանակներում

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խո...
24/06/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը․ քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու առկա խնդիրները։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցմանվարչության պետ Գեորգի Խաչատրյանը եւ Հայկ Մկրտչյանը, մարզային այ...
16/06/2026

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման
վարչության պետ Գեորգի Խաչատրյանը եւ Հայկ Մկրտչյանը, մարզային այցով Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ում էին 🤝

Երիտասարդական ավանգարդ ՀԿ ղեկավար Սուսաննա Մատինյանը ներկայացրել է, Արմավիրի մարզում աջակցման կենտրոնի եւ ոստիկանության 3 բաժինների հետ համագործակցության ընթացքը.
Նա ընդգծել է, թե որքան կարեւոր է երկու կառույցների սինխորինազացված աշխատանքը:

Գեորգի Խաչատրյանը ներկայացրել է հնարավոր եւ առաջիկայում սպասվող փոփոխությունները, որոնք միտված են ծառայությունների,կատարվող աշխատանքների բարելավմանը։
____________________

Ընտանեկան բռնության ենթարկված անձնաց շահերի պաշտպանությունը զգայուն մոտեցում է պահանջում. էպիկենտրոնում պահելով մասնագիտական հմտություններն ու աշխատանքային էթիկան:

Շուրջօրյա վստահության համար՝
☎️ 093 57 46 57

🔵⚪️ 📢 Հարգելի՛ այցելուներ, գործընկերներ, երիտասարդներ.Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ն փոխել է իր գործուն...
02/06/2026

🔵⚪️ 📢 Հարգելի՛ այցելուներ, գործընկերներ, երիտասարդներ.

Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ն փոխել է իր գործունեության հասցեն։

📍 Այսուհետ մեզ կարող եք գտնել հետեւյալ հասցեում՝
ք.Արմավիր, Խ.Աբովյան 137/1
(ՄՍԾ շենք, N8 դպրոցի անմիջապես դիմաց)

Շնորհակալ ենք վստահության եւ համագործակցության համար։
Սպասում ենք Ձեզ մեր նոր հասցեում 💜

_________________________

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ

☎️ Շուրջօրյա վստահության հեռ. համար՝

093 57 46 57

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ ղեվարը մասնակցել է, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված աշխատանքային նա...
25/05/2026

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ ղեվարը մասնակցել է, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված աշխատանքային նախաճաշ- հանդիպմանը:

Հնդիպմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական եւմիջազգային համագործակցության զարգացման ուղիների քննարկումն էր։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։

https://mia.gov.am/2026/05/25/mia-93/

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ի, OxYGen Foundation-ի եւ ՀՀ Արմավիրի համայնքապետարան / Armavir municipality republic of A...
29/04/2026

🔵⚪️ Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ի, OxYGen Foundation-ի եւ ՀՀ Արմավիրի համայնքապետարան / Armavir municipality republic of Armenia-ի միջեւ կնքվեց եռակողմ հուշագիր:

«Աջակցման կայան»-ում նոր սոցիալ-հոգեբանական ծառայություն է մատուցվելու:

Շուտով ավելի մանրամսն կներկայացնենք 💕

🟣🔵 Երկօրյա դասընթացում քննարկվել եւ ուսուցանվել է, թե ինչպես «Գենդերային մեյնսթրիմինգից` շահապաշտպանական արշավ» իրականաց...
31/03/2026

🟣🔵 Երկօրյա դասընթացում քննարկվել եւ ուսուցանվել է, թե ինչպես «Գենդերային մեյնսթրիմինգից` շահապաշտպանական արշավ» իրականացնել:

Հանդիպումը կազմակերպվել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչների համար:

🔵⚪️ Սիրելի կանայք, այս օրը եւս մեկ առիթ է հիշելու ձեր ուժը, իմաստությունը եւ այն անփոխարինելի դերը, որ դուք ունեք ընտանի...
08/03/2026

🔵⚪️ Սիրելի կանայք, այս օրը եւս մեկ առիթ է հիշելու ձեր ուժը, իմաստությունը եւ այն անփոխարինելի դերը, որ դուք ունեք ընտանիքում, հասարակության մեջ. մեր կյանքի բոլոր ոլորտներում։

Թող ձեր ճանապարհը միշտ լցված լինի հարգանքով, հավասար հնարավորություններով եւ վստահությամբ ձեր ուժերի հանդեպ։

Մենք հավատում ենք ձեր ներուժին եւ կանգնած ենք ձեր կողքին՝ աջակցելու, լսելու եւ զորեղացնելու:

Սիրով, մարդակենտրոն աջակցությամբ՝ Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Address

Sayat Nova 122
Hoktemberyan
0901

Telephone

+37493574657

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երիտասարդական ավանգարդ ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երիտասարդական ավանգարդ ՀԿ:

Shortcuts

Share