Human Rights Alphabet: Learn-Act-Change

Human Rights Alphabet: Learn-Act-Change The goal of the HRA project is to contribute to the establishment of human rights and democracy in Armenia through the training and empowerment of youth.

02/08/2026

🌀 Իրական, պատմական, մարդկային, գուցե հաղթական…. այս պատմությունները կերտվում են այսօր, դրանք կերտվում են այստեղ….

💙 Մարդու իրավունքները գաղափարներ են՝ այո՛, դրանք գրված են թղթին՝ այո՛, ամենուր չէ որ գործում են՝ գուցե՛, բայց դրանք դառնում են իրականություն մեր ձեռամբ, մեր մտքով ու մեր գործողություններով։

🌐 «Համայնքի շարժիչ ուժը» նախաձեռնության միջոցով երիտասարդները վավերագրում են կանանց պատմությունները՝ ապացուցելով, որ հավասարությունն ու ժողովրդավարությունն ապրող ու գործող արժեքներ են։

🎬 Տեսանյութում՝ ամենաէականը։

----------------
« Համայնքի շարժիչ ուժը » նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



🌀 Real, historical, deeply human, and perhaps victorious… these stories are being shaped today, and they are being built right here.

💙 Human rights are ideas—yes. They are written on paper—yes. They may not work everywhere—perhaps. But they become reality through our minds, our hands, and our actions.

🌐 Through "The Driving Force of the Community" initiative, young people are documenting women's stories, proving that equality and democracy are living, actionable values.

🎬 Highlights in the video.

----------------
“The Driving Force of the Community” initiative is implemented by participants of the “Alphabet of Human Rights” program. The program is carried out by the “Alvan Tsaghik Social-Educational Center” NGO, with financial support from the Embassy of the Netherlands.

✨ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը սկսվում է համայնքային մակարդակում, որտեղ...
02/08/2026

✨ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը սկսվում է համայնքային մակարդակում, որտեղ կանանց ձայնը լսելի է և նրանք կոտրում կարծրատիպերն ու դառնում իրական փոփոխությունների կերտողները։

🖼️ Հուլիսի 29-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը մեկ հարկի տակ էր համախմբել 65-ից ավելի մասնակիցների՝ Գյումրիից, Վանաձորից, Սևանից, Բերդից և հարակից համայնքներից։

📌 «Համայնքի շարժիչ ուժը» ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին 25 ֆոտոպատմություններ՝ կանանց մասին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու առաջնորդությամբ փոխում են իրենց համայնքների դերն ու դեմքը։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցան երկու բովանդակալից պանելային քննարկումներ.

🔹 Առաջին քննարկմանը իրենց փորձով, խոչընդոտները հաղթահարելու պատմություններով ու ոգեշնչող գաղափարներով կիսվեցին առաջնորդ կանայք՝ Սևանի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի տնօրեն, բնապահպանական ակտիվիստ Գոհար Մնացականյանը, «Հավասար իրավունքներ հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, «Գետքի համայնքային զարգացման կենտրոնի» հիմնադիր Վարդուհի Ցոլակյանն և Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրեն, գործարար Կարինե Ղուկասյանը։ Խոսեցինք կանանց մասնակցայնության, բնապահպանության, ներառականության, ձեռներեցության և համայնքային զարգացման մասին՝ իրական կյանքի օրինակներով։

🔹 Երկրորդ քննարկումը հենց այն երիտասարդ հեղինակների հետ էր, ովքեր բացահայտել ու թղթին էին հանձնել այս պատմությունները։ Նրանք պատմեցին, թե ինչպես է առաջնորդ կանանց ընտրելու և պատմությունները գրելու ընթացքը փոխել նաև իրենց սեփական ընկալումներն ու կոտրել բազմաթիվ կարծրատիպեր։

🤝 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի խորհրդական Լիլիա Աբրահամյանը, Վանաձորի համայնքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Գեղանի Հակոբյանը, թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը, ինչպես նաև ներկա էր ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման ներկայացուցիչ Սեդա Բեգլարյանը։

💡 Երբ համայնքի չլսված պատմությունները բարձրաձայնվում են, դրանք դառնում են վարակիչ ու ոգեշնչում են մյուսներին դառնալու փոփոխության մասնիկը։

----------------
« Համայնքի շարժիչ ուժը » նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



✨ Protecting women’s rights and ensuring equal opportunities begins at the community level, where women’s voices are heard, stereotypes are broken, and real change-makers emerge.

🖼️ On July 29, the Carlos Abovyan Museum of Fine Arts of Vanadzor brought together over 65 participants from Gyumri, Vanadzor, Sevan, Berd, and surrounding communities.

📌 The exhibition "The Driving Force of the Community" featured 25 photo stories highlighting women whose daily dedication, hard work, and leadership are shaping and transforming their local communities.

The event featured two insightful panel discussions:

🔹 In the first panel, women leaders shared their personal experiences, overcoming obstacles, and inspiring ideas: Gohar Mnatsakanyan, Director of the “Bohem Studio-Teahouse” in Sevan and environmental activist, Anush Aslanyan, President of the "Equal Rights, Equal Opportunities" for Persons with Disabilities NGO, Varduhi Tsolakyan, Founder of the "Getk Community Development Center", and Karine Ghukasyan, Director of the Vanadzor State Medical College and businesswoman. Through real-life examples, we explored women's participation, environmental sustainability, inclusivity, entrepreneurship, and community growth.

🔹 The second panel brought together the young authors who uncovered and documented these stories. They shared how the process of selecting these women leaders and writing their stories altered their own perspectives and shattered long-held stereotypes.

🤝 Welcoming remarks were delivered by Lilia Abrahamyan, Advisor to the Governor of Lori Region, Geghani Hakobyan, Head of the External Relations Department at Vanadzor Municipality, and Haykuhi Avagyan, Director of the Museum. Seda Beglaryan, a representative of the Human Rights Defender’s Lori Regional Office, was also present.

💡 When untold community stories are amplified, they become contagious and inspire others to become a part of the change.

----------------
“The Driving Force of the Community” initiative is implemented by participants of the “Alphabet of Human Rights” program. The program is carried out by the “Alvan Tsaghik Social-Educational Center” NGO, with financial support from the Embassy of the Netherlands

🚀 Հուլիսի 21-ին Կապանի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Դե՛, որոշիր» նախաձեռնության հերթական հանդիպումը, որը համախ...
31/07/2026

🚀 Հուլիսի 21-ին Կապանի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Դե՛, որոշիր» նախաձեռնության հերթական հանդիպումը, որը համախմբել էր շուրջ 25 ակտիվ տեղացի երիտասարդների։

🎯 Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակիչ կարող է լինել ոչ թե դիտորդ, այլ համայնքային փոփոխությունների մասնակից։ Քննարկեցինք մասնակցային բյուջետավորման (50/50 համաֆինանսավորման) մոդելը, ինչպես նաև հանրագրեր ու հարցումներ ուղղելու իրավական գործիքակազմը։

💡 Ինտերակտիվ խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները քարտեզագրեցին Կապանի ամենահրատապ խնդիրները՝
▹Թափառող կենդանիների հարցի անվտանգ ու մարդասիրական լուծումը,
▹Համայնքի բնապահպանական մարտահրավերները,
▹Երիտասարդական տարածքների ու կենտրոնների ընդլայնումը,
▹Ակտիվ ապրելակերպի համար հեծանվային արահետների ստեղծումը։

🤝 Քննարկմանը միացել էր Կապան համայնքի ավագանու անդամ, «Թումո Կապանի» տնօրեն Անուշ Մեժլումյանը։ Նա պատասխանեց երիտասարդների հարցերին, ներկայացրեց համայնքապետարանի ընթացիկ ծրագրերն ու քաջալերեց մասնակիցներին ավելի հաճախ հանդես գալ սեփական նախաձեռնություններով։

----------------
«Դե՛, որոշիր» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



🚀 On July 21, the Kapan Youth Center hosted another meeting of the “You Decide!” initiative, bringing together around 25 active local young people.

🎯 We discussed how every resident aged 16 and above can be an active participant in community change rather than a bystander. We covered the participatory budgeting (50/50 co-financing) model, as well as the legal tools for submitting public petitions and information requests.

💡 During the interactive group work, participants mapped out Kapan's most pressing challenges:
▹ Finding a safe and humane solution to the stray animal issue,
▹ Addressing the community's environmental challenges,
▹ Expanding youth spaces and centers,
▹ Creating cycling trails to support an active lifestyle.

🤝 The discussion was joined by Anush Meghlumyan, Kapan Community Council Member and Director of TUMO Kapan. She answered the youth's questions, presented the municipality’s ongoing programs, and encouraged participants to take the initiative more often with their own ideas.

----------------
The “You Decide!” initiative is implemented by participants of the “Alphabet of Human Rights” program. The program is carried out by the “Alvan Tsaghik” Social-Educational Center NGO, with financial support from the Embassy of the Netherlands.

📌 «Դե՛, որոշիր». քաղաքացիական մասնակցությունը Սիսիան համայնքում🤝 Հուլիսի 20-ին Սիսիանում հանդիպել էինք Սիսիան, Գորիս, Տա...
30/07/2026

📌 «Դե՛, որոշիր». քաղաքացիական մասնակցությունը Սիսիան համայնքում

🤝 Հուլիսի 20-ին Սիսիանում հանդիպել էինք Սիսիան, Գորիս, Տաթև համայնքների և հարակից գյուղերի շուրջ 20 ակտիվ երիտասարդների հետ՝ քննարկելու համայնքային կառավարման, մասնակցային բյուջետավորման ու տեղական ինքնակառավարմանը երիտասարդների ներգրավվածության հնարավորությունները։

💡 Ի՞նչն էր հանդիպման առանցքում.
✨ Համայնքի տերը բնակիչն է. 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի տեղեկանալ ՏԻՄ գործունեությունից և ազդել ընդունվող որոշումների վրա։
✨ Մասնակցային բյուջետավորում. քննարկեցինք, թե ինչպես կարող են բնակիչներն ուղղակիորեն առաջարկել ծրագրեր և քվեարկությամբ որոշել համայնքային բյուջեի մի մասի ծախսման ուղղությունները (50/50 համաֆինանսավորման մոդելով)։
✨ Հանրագիր և տեղեկատվության ազատություն. ինչպես արդյունավետ օգտվել օրենքով սահմանված հարցումների ու դիմումների մեխանիզմներից։

🏫 Հանդիպմանը միացել էին Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը, ավագանու անդամ Նախշուն Յազուլյանը և Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Սյուզան Մարտիրոսյանը։

‼️ Խմբային աշխատանքների ընթացքում երիտասարդները վեր հանեցին իրենց հուզող առանցքային խնդիրները՝
- Ժամանցային և երիտասարդական կենտրոնների բացակայությունը,
- Հասարակական տրանսպորտի և ճանապարհների վիճակը,
- Սիսիանի այգու վերանորոգման անհրաժեշտությունը,
- Սպորտային կյանքի զարգացումը և հեծանվային արահետների բացակայությունը։

➡️ ՏԻՄ ներկայացուցիչները պատասխանեցին երիտասարդների հարցերին, ներկայացրին այդ ուղղություններով արդեն իսկ ձեռնարկվող քայլերն ու ընդգծեցին այն իրական գործիքները, որոնցով երիտասարդները կարող են ազդել համայնքային որոշումների վրա։

----------------
«Դե՛, որոշիր» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



📌 “You Decide!”: Civic Participation in the Sisian Community

🤝 On July 20, we met in Sisian with around 20 active young people from Sisian, Goris, Tatev, and surrounding villages to discuss local governance, participatory budgeting, and opportunities for youth involvement in local decision-making.

💡 Key Focal Points of the Session:
✨ Residents are the owners of the community: Every resident aged 16 and above has the right to stay informed about local self-government operations and directly influence decisions.
✨ Participatory budgeting: We discussed how residents can propose projects and vote on allocating a portion of the municipal budget through a 50/50 co-financing model.
✨ Petitions & Freedom of Information: How to effectively utilize legally established mechanisms for information requests and public petitions.

🏫 We were joined by Anna Karapetyan, Deputy Head of Sisian Community; Nakhshun Yazulyan, Community Council Member; and Syuzan Martirosyan, Leading Specialist at the Department of Development Programs, Tourism, Trade, Services, and Advertising.

‼️ During the group work, the youth highlighted several key issues:
- Lack of youth and recreational centers,
- Public transportation and road conditions,
- The need for renovating Sisian Park,
- Boosting local sports life and the lack of cycling trails.

➡️ Local government representatives addressed the participants' questions, outlined the ongoing steps being taken to resolve these issues, and emphasized practical tools young people can use to shape community decisions.

----------------
The “You Decide!” initiative is carried out by participants of the "Human Rights Alphabet" project. The project is implemented by the "Alvan Tsaghik Social-Educational Center” NGO, with financial support from the Embassy of the Kingdom of the Netherlands.

📌 Ինչպե՞ս բարձրաձայնել համայնքային խնդիրները, ճիշտ կազմել դիմումներն ու օգտվել պետական էլեկտրոնային գործիքներից․ հուլիսի...
29/07/2026

📌 Ինչպե՞ս բարձրաձայնել համայնքային խնդիրները, ճիշտ կազմել դիմումներն ու օգտվել պետական էլեկտրոնային գործիքներից․ հուլիսի 16-ին Գյումրիի «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնում այս և այլ հարցերի շուրջ համախմբվել էին շուրջ 20 ակտիվ քաղաքացիներ Շիրակի մարզից։

🔍 «ՀԱՍՈՒ» նախաձեռնության շրջանակում անցկացված հանդիպումը վերածվեց ինտերակտիվ քննարկման։

Մասնակիցները ոչ միայն ծանոթացան իրենց սահմանադրական իրավունքներին, այլև տեղում դիտարկեցին կիրառական գործիքներ․
🔹 e-request.am և Mobile ID․ Ինչպե՞ս տանից դուրս չգալով, էլեկտրոնային ստորագրությամբ հարցումներ ու դիմումներ ուղարկել պետական ու տեղական մարմիններին։
🔹 Տեղեկատվության ստացման ժամկետներ․ Ինչ անել, երբ պատասխանը ուշանում է, և որ դեպքերում է տեղեկատվությունը տրամադրվում անվճար։
🔹 Ավագանու նիստեր և ՏԻՄ․ Ինչպես հետևել Գյումրիի ավագանու որոշումներին ու օրակարգերին և ազդել համայնքային որոշումների կայացման վրա։

➡️ Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեց «ՀԱՍՈՒ. Համայնքային աջակցության և սոց-իրավական ուղեցույց»-ը, որն ընդգրկում է քաղաքացիական մասնակցության ամբողջական քարտեզն ու անհրաժեշտ քայլաշարերը։

----------------
«Համայնքային աջակցության և սոցիալ-իրավական ուղեցույց» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



📌 How to raise community issues, draft formal petitions correctly, and use state digital tools? On July 16, around 20 active citizens from the Shirak region gathered at the "Alvan Tsaghik" Social-Educational Center in Gyumri to address these and other key questions.

🔍 The meeting, held as part of the "HASU" initiative, quickly turned into an interactive discussion. Participants not only explored their constitutional rights but also reviewed practical digital tools on the spot:

🔹 e-request.am and Mobile ID: How to submit inquiries and petitions with an electronic signature to state and local authorities without leaving home.
🔹 Timeframes for receiving information: What to do when a response is delayed, and under what conditions information is provided free of charge.
🔹 Council of Elders meetings and local self-government: How to follow the decisions and agendas of the Gyumri Council of Elders and directly influence local decision-making.

➡️ At the end of the meeting, participants received the "HASU: Community Support and Socio-Legal Guide," which provides a comprehensive roadmap for civic participation along with necessary step-by-step instructions.

----------------
The "Community Support and Socio-Legal Guide" initiative is carried out by participants of the "Human Rights Alphabet" project. The project is implemented by the "Alvan Tsaghik" Social-Educational Center NGO, with financial support from the Embassy of the Kingdom of the Netherlands.

📌 Ինչպե՞ս արդյունավետ մասնակցել համայնքի կառավարմանն ու պաշտպանել քաղաքացիական իրավունքները.📅  Հուլիսի 14-ին Վանաձորի «Լ...
28/07/2026

📌 Ինչպե՞ս արդյունավետ մասնակցել համայնքի կառավարմանն ու պաշտպանել քաղաքացիական իրավունքները.

📅 Հուլիսի 14-ին Վանաձորի «Լոֆթ» ինտելեկտուալ-ժամանցային կենտրոնում տեղի ունեցավ «ՀԱՍՈՒ» (Համայնքային աջակցության և սոց-իրավական ուղեցույց) նախաձեռնության հանդիպումը։

💡 Հանդիպմանը մասնակցեցին շուրջ 30 երիտասարդներ և տարեցներ Լոռու մարզից, որոնք հետաքրքրված էին համայնքային կյանքին ակտիվորեն մասնակցելու իրենց իրավունքներով ու գործնական գործիքակազմով։

🔍 Հանդիպման ընթացքում քննարկված առանցքային թեմաները․
🔹 ՏԻՄ-ին դիմելու և պատասխան ստանալու իրավունքը. տեղեկատվության ստացման ժամկետները (5-30 օր), անվճար տեղեկատվության սահմանաչափերը և դիմումների կազմման կանոնները։
🔹 Էլեկտրոնային ժամանակակից գործիքները. e-request.am հարթակի միջոցով դիմումների, հարցումների ու բողոքների ուղարկում, ինչպես նաև Mobile ID-ի և էլեկտրոնային ստորագրության կիրառումը։
🔹 Մասնակցություն ՏԻՄ կառավարմանը. ավագանու դռնբաց նիստերին մասնակցելու, օրակարգերին հետևելու և համայնքային խնդիրներն ուղղակիորեն բարձրաձայնելու հնարավորությունները։
🔹 Պետական էլեկտրոնային ծառայությունները. Hartak.am և hayt.emis.am հարթակներից օգտվելու գործնական քայլերը։

📖 Մասնակիցներին ներկայացվեց նաև «ՀԱՍՈՒ. Համայնքային աջակցության և սոց-իրավական ուղեցույցը», որը գործնական աջակից է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ իր համայնքում դրական փոփոխություններ նախաձեռնելու ճանապարհին։
----------------
«Համայնքային աջակցության և սոցիալ-իրավական ուղեցույց» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



📌 How to effectively participate in local governance and protect civic rights?

📅 On July 14, the "HASU" (Community Support and Socio-Legal Guide) initiative held a meeting at the LOFT co-working and entertainment center in Vanadzor.

💡 Around 30 young people and seniors from the Lori region attended the event, all eager to learn about their rights to actively engage in community life and the practical tools available to do so.

🔍 Key topics discussed during the meeting:
🔹 Right to petition local self-government bodies and receive responses: Timeframes for obtaining information (5–30 days), free information thresholds, and guidelines for drafting official requests.
🔹 Modern e-governance tools: Submitting applications, inquiries, and complaints via the e-request.am platform, as well as using Mobile ID and electronic signatures.
🔹 Participation in local governance: Opportunities to attend open Council of Elders meetings, monitor agendas, and directly raise community issues.
🔹 State e-services: Practical steps for navigating the Hartak.am and hayt.emis.am platforms.

📖 Participants were also introduced to the "HASU: Community Support and Socio-Legal Guide," a practical resource designed to empower every citizen in driving positive change within their community.
----------------
The "Community Support and Socio-Legal Guide" initiative is carried out by participants of the "Human Rights Alphabet" project. The project is implemented by the "Alvan Tsaghik Social-Educational Center" NGO, with financial support from the Embassy of the Kingdom of the Netherlands.

Ովքե՞ր են այն կանայք, որոնք լուռ, բայց հետևողականորեն փոխում են մեր համայնքների դեմքը, ստեղծում արժեքներ ու ոգեշնչում մյ...
27/07/2026

Ովքե՞ր են այն կանայք, որոնք լուռ, բայց հետևողականորեն փոխում են մեր համայնքների դեմքը, ստեղծում արժեքներ ու ոգեշնչում մյուսներին։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Համայնքի շարժիչ ուժը» միջոցառմանը, որտեղ միասին բացահայտելու, արժևորելու և լսելի ենք դարձնելու մեր համայնքի կանանց ձայնը։

Ի՞նչ է սպասվում միջոցառման շրջանակում․

🎨 Թեմատիկ ցուցահանդես. ծանոթացում համայնքներում ազդեցություն ունեցող կանանց նվիրված աշխատանքներին և նրանց պատմություններին։

💬 Պանելային քննարկում 1. քննարկում կին գործիչների հետ․ համայնքային ազդեցություն, իրական փորձառություն և հաջողության հասնելու պատմություններ։

🗣 Պանելային քննարկում 2. քննարկում ցուցահանդեսի աշխատանքների հեղինակների հետ․ գաղափարներ, ստեղծագործական ուղի և ետնաբեմում մնացած պատմություններ։

🏆 Մրցույթի ամփոփում. մասնակիցների ու հեղինակների պարգևատրում։

☕ Ջերմ շփում. սուրճի ընդմիջում, ազատ շփման և մտքերի փոխանակման հնարավորություն։

🗓 Երբ՝ հուլիսի 29-ին
⏰ Ժամը՝ 11:30 - 15:00

📍 Վայրը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կարլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 52)

«Համայնքի շարժիչ ուժը» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։

🌱 Փոքր գործողությունները, բերում են մեծ փոփոխություններ«Մեկ ծառ, մեկ քայլ դեպի մաքրություն» նախաձեռնության թիմը շարունակ...
23/07/2026

🌱 Փոքր գործողությունները, բերում են մեծ փոփոխություններ

«Մեկ ծառ, մեկ քայլ դեպի մաքրություն» նախաձեռնության թիմը շարունակում է տարածել բնապահպանական պատասխանատվության ու համայնքային ներգրավվածության մշակույթը Վայոց Ձորում։

📍 Ջերմուկի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին շուրջ 30 երիտասարդներ Ջերմուկից, Արենիից և հարակից համայնքներից։

✨ Ինչի՞ մասին էր հանդիպումը․
- 🌳 ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց իրականացրած ծառատունկի ու աղբահավաքի արդյունքները։
- 🎨 ցուցադրվեցին հավաքված թափոններից պատրաստված խճանկարները՝ որպես աղբի կրկնակի օգտագործման ու վերամշակման վառ օրինակ։
- 💡 քննարկվեցին բնապահպանական իրավունքի, աղբի տեսակավորման, ռեսուրսների խնայողության և առողջ շրջակա միջավայրում ապրելու քաղաքացիական պատասխանատվության կարևոր հարցերը։

💚 Առողջ շրջակա միջավայրն ու մաքուր համայնքը սկսվում են յուրաքանչյուրիս գիտակից ու փոքր քայլերից։

📌 «Մեկ ծառ, մեկ քայլ դեպի մաքրություն» նախաձեռնությունն իրականացվում է «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցների կողմից։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։



🌱 Small actions lead to big changes!

The team behind the “One Tree, One Step Towards Cleanliness” initiative continues to foster a culture of environmental responsibility and community engagement in Vayots Dzor.

📍 A meeting took place at the Jermuk Youth Center, bringing together around 30 young people from Jermuk, Areni, and neighboring communities.

✨ What was the meeting about?
- 🌳 Project participants presented the results of their recent tree planting and cleanup activities.
- 🎨 Mosaics made from collected waste were displayed as a inspiring example of trash reuse and recycling.
- 💡 Key topics were discussed, including environmental rights, waste sorting, resource conservation, and the civic responsibility to live in a healthy environment.

💚 A healthy environment and a clean community start with conscious, small steps from each of us.

📌 The “One Tree, One Step Towards Cleanliness” initiative is implemented by the participants of "Human Rights Alphabet" program. The project is carried out by the "Alvan Tsaghik Social-Educational Center" NGO with financial support from the Embassy of the Kingdom of the Netherlands.

🌿 Մաքուր ու առողջ շրջակա միջավայրը մարդու հիմնարար իրավունքն է, իսկ դրա պահպանումը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։«Մ...
22/07/2026

🌿 Մաքուր ու առողջ շրջակա միջավայրը մարդու հիմնարար իրավունքն է, իսկ դրա պահպանումը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։

«Մարդու իրավունքների այբուբեն. Սովորել > Գործել > Փոխել» ծրագրի շրջանակում սովորելով բնապահպանական իրավունքների և համայնքային մասնակցության կարևորության մասին՝ մեր երիտասարդները որոշեցին տեսական գիտելիքները վերածել կոնկրետ գործողության։

«Մեկ ծառ, մեկ քայլ դեպի մաքրություն» նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզում իրականացրեցին՝
🧹 Շուրջ 2 հեկտար տարածքի աղբահավաք Թառաթումբ և Աղնջաձոր գյուղերում։
🌳 Տասնյակ ծառատնկիների տնկում՝ ի նպաստ համայնքների կանաչապատմանն ու բնության պահպանությանը։
🎨 Հավաքված վերամշակվող աղբից պատրաստվեցին գեղեցիկ խճանկարներ՝ ապացուցելով, որ նույնիսկ թափոնը կարող է դառնալ արժեքավոր ու ստեղծագործական աշխատանքի հիմք։

🌱 Բնապահպանական իրավունքն իրացվում է հենց այսպես․ երբ քաղաքացին ոչ միայն պահանջում է մաքուր միջավայր, այլև ինքն է դառնում դրական փոփոխության կրողն ու համայնքի պահապանը։

📌 «Մեկ ծառ, մեկ քայլ դեպի մաքրություն» նախաձեռնությունն իրականացնում են «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի մասնակիցները։ Ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ։



🌿 A clean and healthy environment is a fundamental human right, and protecting it is our shared responsibility.

After learning about environmental rights and the power of civic participation through "Human Rights Alphabet: Learn > Act > Change" program, our youth decided to turn theory into action!

Through the “One Tree, One Step Towards Cleanliness” initiative in the Vayots Dzor region, they accomplished:
🧹 A cleanup of nearly 2 hectares of land in Taratumb and Aghnjadzor villages.
🌳 Planting dozens of tree saplings to promote community greening and environmental preservation.
🎨 Creating beautiful mosaics from collected recyclable waste, proving that even trash can become the foundation for something valuable and creative.

🌱 This is what exercising environmental rights looks like in practice: when citizens don't just demand a clean environment, but become active champions of positive change and guardians of their own community.

📌 The “One Tree, One Step Towards Cleanliness” initiative is implemented by the participants of "Human Rights Alphabet" program. The project is carried out by the "Alvan Tsaghik Social-Educational Center" NGO with financial support from the Embassy of the Kingdom of the Netherlands.

🌀 Սահմանադրությունն, առաջին հերթին, մեր համակեցության ու պետության «խաղի կանոններն» են։ Այն սահմանում է, թե ինչպես ենք մ...
05/07/2026

🌀 Սահմանադրությունն, առաջին հերթին, մեր համակեցության ու պետության «խաղի կանոններն» են։ Այն սահմանում է, թե ինչպես ենք մենք՝ որպես հասարակություն, պայմանավորվում ապրել իրար հետ, հարգել միմյանց ազատությունն ու սահմանափակել իշխանության ազդեցությունը մեր կյանքի վրա։

💙 «Մարդու իրավունքների այբուբենը» հենց այս կանոնները հասկանալու ու դրանք աշխատեցնելու մասին է։

🥳 Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Շնորհավոր հուլիսի 5։



🌀 First and foremost, the Constitution sets the "rules of the game" for our society and state. It defines how we, as a community, agree to live together, respect one another's freedom, and limit the government's power over our lives.

💙 The "Human Rights Alphabet" is all about understanding these rules and putting them into action.

🥳 Today is Constitution Day in Armenia. Happy July 5th!

Address

Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Human Rights Alphabet: Learn-Act-Change posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share