«Շիրակի ուսուցիչների միություն» ԳԿ ՀԿ / "Shirak teachers' union" SEC NGO

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • «Շիրակի ուսուցիչների միություն» ԳԿ ՀԿ / "Shirak teachers' union" SEC NGO

«Շիրակի ուսուցիչների միություն» ԳԿ ՀԿ / "Shirak teachers' union" SEC NGO ՇՈՒՄ ԳԿ ՀԿ-ն մատուցում է վճարովի ծառայություններ ուսուցիչներին, ուսանողներին,աշակերտներին...

26/02/2026

📢 ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն հայտարարում է իր ութերորդ խմբի ընդունելությունը: Ծրագիրը կազմակերպում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի կանանց աշխատանք գտնելու երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող ոլորտում։
Այս խմբում առաջարկվում են հետևյալ դասընթացները. 👇
✅ QA/End-to-End Software Testing: Manual, Automation & AI
✅ No-Code Flow Programming & Business Automation
✅ AI in QA
✅ AI-Enhanced Frontend Development
✅ Agentic AI
‼️ Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած կանայք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի և բնակվում են Հայաստանում, չունեն բարձր անձնական եկամուտ, չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
👉 Ընդունելությունը բաց է 🗓️ փետրվարի 16–ից մինչև մարտի 10–ը՝ ժամը 18։00-ն:
👉 Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացե՛ք այստեղ՝ 🔗 https://bit.ly/AGBUWomenCoders-2026:
👉 Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ 🔗 https://bit.ly/AGBUWomenCodersApply2026։

❗️Դասընթացների մեկնարկ՝ 2026 թվականի ապրիլ։
👉 Տեղի կունենան նաև ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ փետրվարի 24–ին և մարտի 3–ին՝ ժամը 11։00–ին: Հանդիպման հղումը կգտնեք հայտարարության ամբողջական տարբերակում:
👉 Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել `☎ +374 60 72 22 16 կամ 📧 [email protected]:

03/01/2026

Archive content from the European Journal of Political Research is now available on Cambridge Core -

https://cup.org/3YTaULM

13/11/2025
24/04/2025

Բիզնես խորհրդատվություն,
Դրամաշնորհային ծրագրերի մասնակցության աջակցում,
Կրթական ծրագրեր

16/04/2025

ՆՈՐ ԳԻՐՔ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ.
«ԼՌԵՑՎԱԾ ՈՃԻՐԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ»
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide (խմբագիր՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան) հատորը: Գիրքը ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված այս գիրքը Brill | Schöningh հրատարակչության նոր՝ Armenian History and Culture (Հայոց պատմություն և մշակույթ https://brill.com/view/serial/AHUC), շարքի մեկնարկային հատորն է: Շարքի խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը:
Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։ Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։ Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազատագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ https://brill.com/display/title/71069
Գրքի ֆիզիկական օրինակները հասանելի կլինեն մայիսի 12-ից:

25/02/2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապար...

Address

Գարեգին Ա փողոց, շ. 8, բն. 28
Gyumri

Telephone

+37493325063

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Շիրակի ուսուցիչների միություն» ԳԿ ՀԿ / "Shirak teachers' union" SEC NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Շիրակի ուսուցիչների միություն» ԳԿ ՀԿ / "Shirak teachers' union" SEC NGO:

Share