Mantashyants Business Club Gyumri Branch

Mantashyants Business Club Gyumri Branch 🔶 Հայկական ամենամեծ բիզնես ցանցն աշխարհում`
▪️ 850+ գործարար
▪️ 25 մասնաճյուղ
▪️ 1000+ միջոցառում

🇦🇲🤝🇵🇱 Երևանում կայացավ Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը, որը համախմբեց երկու երկրների գործարարներին, ներդրողներին և...
11/06/2026

🇦🇲🤝🇵🇱 Երևանում կայացավ Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը, որը համախմբեց երկու երկրների գործարարներին, ներդրողներին և խոշոր ընկերությունների ղեկավարներին՝ նոր համագործակցությունների ձևավորման նպատակով։

🌐 Համաժողովը կազմակերպվել էր «Մանթաշյանց» գործարարների ակումբի, HAYWAY GROUP-ի և «Գործատուներ Լեհաստանի» (Employers of Poland) կազմակերպության նախաձեռնությամբ։

Հայաստան էր ժամանել 40 գործարարներից բաղկացած լեհական պատվիրակություն։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին ներդրումների, արտահանման, լոգիստիկ և ենթակառուցվածքային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև։

Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ճանապարհին։

📍Միջոցառումը կազմակերպել է Feel Armenia DMC|Travel and Events|Yerevan -ն՝ ընկերության հիմնադիր, Մանթաշյանց բիզնես ակումբի անդամ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։

11/06/2026

📍Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղում կայացավ ակումբականների հանդիպում-քննարկում։

Արտակ Գևորգյանը ներկայացրեց արհեստական բանականության կիրառման հնարավորությունները բիզնեսում, ոլորտի զարգացման միտումները և ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը գործարար միջավայրի վրա։

🌐 Քննարկվեց նաև Մանթաշյանց Գլոբալ Ֆորումին մասնակցության կարևորությունը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և փորձի փոխանակման մթնոլորտում։

05/06/2026

🔥 7 օր, որոնք միավորելու են հայկական բիզնես աշխարհը մեկ հարթակում։

🌍 30+ երկրից ժամանած գործարարներ, ներդրողներ և ոլորտի առաջատար մասնագետներ,
🤝 1000+ մասնակից,
🎤 40+ խոսնակ,
📈 10+ բիզնես ոլորտ։

Սա պարզապես ֆորում չէ։ Սա մի շաբաթ է, որտեղ ձևավորվում են նոր համագործակցություններ, ծնվում են մեծ գաղափարներ և ստեղծվում են հնարավորություններ, որոնք կարող են փոխել բիզնեսների ապագան։

🏛️ Գառնիից մինչև Մատենադարան,
💼 միջազգային բիզնես քննարկումներից մինչև բարձր մակարդակի networking,
🚀 մեկ շաբաթ՝ լի գիտելիքով, կապերով և նոր հնարավորություններով։

Mantashyants Global Business Forum 2026-ը գալիս է նոր մակարդակ սահմանելու հայկական բիզնես միջոցառումների պատմության մեջ։

▶️ Դիտեք տեսանյութը և բացահայտեք, թե ինչ է սպասվում այս 7 օրերի ընթացքում։

03/06/2026

🚀 «Avagyan Accounting»-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Ավագյանը` իր բիզնես գործունեության, Մանթաշյանցին անդամակցելու և ակումբի ընձեռած հնարավորությունների մասին։

Մանթաշյանցի ուժը` ներսից 💡
Որովհետև
ՄԵՆՔ-Ն ՈՒԺԵՂ Է ԵՍ-ԻՑ💪🏼

💡 «Բիզնես ռազմավարություն և պետական աջակցություն» թեմայով Mantashyants Open Event Gyumri-ն համախմբեց գործարարների, ձեռնե...
31/05/2026

💡 «Բիզնես ռազմավարություն և պետական աջակցություն» թեմայով Mantashyants Open Event Gyumri-ն համախմբեց գործարարների, ձեռներեցների և ոլորտով հետաքրքրվող անձանց։

Միջոցառումը մեկնարկեց Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Արտակ Գևորգյանի խոսքով, ով ողջունեց ներկաներին և ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը գործարար համայնքի զարգացման գործում։

🎙 Խոսնակներ՝
🔸Արամ Դավթյան - Ձեռնարկատեր, խորհրդատու, A3 Retail Group-ի հիմնադիր
🔸Էդգար Զաքարյան - Տեխնիկական գիտությունների թեկնածու (PhD), ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
🔸Լիլյա Սիրականյան - ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բիզնեսի ռազմավարական զարգացման, պետական աջակցության ծրագրերի և ձեռնարկատիրական միջավայրում առկա հնարավորությունների թեմաները։ Մասնակիցներն ունեցան նաև հարցեր ուղղելու, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հիմքեր ստեղծելու հնարավորություն։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում խոսնակներին՝ իրենց արժեքավոր փորձով և գիտելիքով կիսվելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկումների համար։

🎉 Մանթաշյանց Գյումրու ակումբը շնորհավորում է բոլորին Մայիսի 28-ի առթիվ 🇦🇲🏅Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսա...
28/05/2026

🎉 Մանթաշյանց Գյումրու ակումբը շնորհավորում է բոլորին Մայիսի 28-ի առթիվ 🇦🇲

🏅Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը և կերտեց նոր պատմություն։

#Մայիսի28 #Մանթաշյանց

20/05/2026

📍Մանթաշյանց Գյումրու նախաձեռնությամբ կազմակերպվեց բիզնես այց Գյումրու վերականգնողական կենտրոն։

🏣 Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան
— կենտրոնի գործունեությանը,
— վերականգնողական ծրագրերին,
— ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին։

🩺 Ներկայացվեցին
— ֆիզիկական և նյարդաբանական վերականգնման ծառայությունները,
— սարքավորումներն ու բուժման կազմակերպման գործընթացները։

🤝 Շրջայցից հետո կայացավ նաև ոչ ֆորմալ շփում և փորձի փոխանակում մասնակիցների միջև։

#բիզնեսայց #նեթվորքինգ #գյումրի

🔸 Մայիսի 26-ին Mantashyants Open Event Gyumri միջոցառման խոսնակներից է Էդգար Զաքարյանը` տեխնիկական գիտությունների թեկնած...
18/05/2026

🔸 Մայիսի 26-ին Mantashyants Open Event Gyumri միջոցառման խոսնակներից է Էդգար Զաքարյանը` տեխնիկական գիտությունների թեկնածու (PhD), ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մանթաշյանց ակումբի անդամ։

📌 Թեմա` «Կառավարության աջակցությունը բիզնեսին»

Հանդիպման ընթացքում կներկայացվեն բիզնեսի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը, պետություն-բիզնես համագործակցությունների հնարավոր ուղիները։

❗️Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել․
https://forms.gle/v6CG8ZkRaJqDaKpd6

🗓️ Մայիսի 26
🕑 Ժամը 14։00
📍 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճ (հասցե` Գայի 1)

📞 Հարցերի դեպքում` +374 41 188119

🔸Nike, Vans, The North Face և այլ միջազգային բրենդների խոշոր ռիթեյլ նախագծեր իրականացրած ձեռնարկատեր Արամ Դավթյանը որպես...
18/05/2026

🔸Nike, Vans, The North Face և այլ միջազգային բրենդների խոշոր ռիթեյլ նախագծեր իրականացրած ձեռնարկատեր Արամ Դավթյանը որպես խոսնակ հանդես կգա Mantashyants Open Event Gyumri միջոցառմանը։

📌 Թեմա` «Առաջնորդի անհատականության ազդեցությունը ընկերության ռազմավարության ձևավորման վրա»

Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջնորդության, որոշումների կայացման և ընկերության ռազմավարության ձևավորման միջև կապերը` հիմնված իրական բիզնես փորձի և քեյսերի վրա։

❗️Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել․
https://forms.gle/v6CG8ZkRaJqDaKpd6

🗓️ Մայիսի 26
🕑 Ժամը 14։00
📍 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճ (հասցե` Գայի 1)

📞 Հարցերի դեպքում` +374 41 188119

Address

1 Gayi Street
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37441188119

Alerts

Be the first to know and let us send you an email when Mantashyants Business Club Gyumri Branch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mantashyants Business Club Gyumri Branch:

Share