21/05/2025
📊 Տարածաշրջանի և աշխարհի ռազմական ուժերի համեմատություն՝ ըստ pwrindx-ի
Տվյալները ցույց են տալիս, որ ամենաուժեղ ռազմական ուժ ունեցող երկրներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը, որոնց pwrindx-ը մոտ է կատարյալ արժեքին, ինչը նշանակում է բարձր ռազմական կարողություն։
Թուրքիան տարածաշրջանի ամենաուժեղ բանակն ունի և զգալի առավելություն ունի հարևան երկրների նկատմամբ։ Իրանը և Իսրայելը նույնպես ունեն մրցունակ ռազմական ուժ։
Ադրբեջանը ռազմական ուժի ցուցանիշով առաջ է Հայաստանից և Վրաստանից։ Վրաստանն ունի տարածաշրջանի ամենաբարձր pwrindx-ը, ինչը նշանակում է ամենաթույլ դիրքը, իսկ Հայաստանը գտնվում է միջանկյալ դիրքում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը զգալիորեն զիջում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ռազմական առաջատարներին, ինչը ընդգծում է անվտանգության և ռազմական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
📌 Ի՞նչ ռազմավարական քայլեր կարող են նպաստել Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ Ձեր դիտարկումներն ու գաղափարները կարևոր են՝ կիսվեք մեկնաբանություններում։
#ՀարթակՀԿ #ՏվյալներՈրոշումներիՀամար #ՌազմականՆերուժ #ՏարածաշրջանայինԱնվտանգություն
Տվյալապատումը մշակվել է «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ տվյալապատումների թիմի կողմից, որը ձևավորվել է «STRIVE» ծրագրի «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակում ստացած ֆինանսական աջակցությամբ։ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմիցև իրականացվում է ՆԵՖ Բելգիայի (NEF Belgium) կողմից՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
#ՀարթակՀԿ