04/05/2026
Վեդու դեպքի շուրջ շրջանառվող տեղեկությունները չեն կարող անտեսվել կամ լռության մատնվել։
Եթե անգամ դրանց մի մասը հաստատվի, մենք գործ ունենք երեխաների նկատմամբ հնարավոր ծանրագույն բռնության և միաժամանակ՝ լուրջ համակարգային բացերի հետ։
Խստորեն դատապարտում ենք երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն՝ առանց բացառության։ Նույնքան անընդունելի ենք համարում ցանկացած փորձ՝ լռեցնելու, նսեմացնելու կամ կոծկելու նմանատիպ դեպքերը։
Այս փուլում հատկապես կարևոր է լրագրողական պատասխանատվությունը։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին գործել առավելագույն պրոֆեսիոնալիզմով՝ խստորեն պահպանելով երեխաների իրավունքները, այդ թվում՝ նրանց ինքնության չբացահայտումը, լուսանկարների և ցանկացած նույնականացնող տեղեկատվության չհրապարակումը։ Սենսացիոնիզմը չի կարող գերակայել երեխայի անվտանգության նկատմամբ։
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք իրավապահ մարմիններից, որոնց հետ մենք համագործակցել ենք նաև Գենդերային արդարադատության ակադեմիայի շրջանակում, գործել բացառապես մասնագիտական, անկողմնակալ և երեխայակենտրոն մոտեցմամբ։ Վստահությունը հանրության և պետության միջև ձևավորվում է հենց նման դեպքերում՝ արդար, թափանցիկ և պատասխանատու վարքագծով։
Մեր կազմակերպությունը հետևողականորեն հետևում է գործընթացին՝ փորձելով հասկանալ ամբողջական պատկերը և բարձրացնել բոլոր այն հարցերը, որոնք չեն կարող մնալ անպատասխան։
Պահանջում ենք՝
- ամբողջական և անկախ քննություն
- երեխաների հոգեբանական և սոցիալական անհապաղ աջակցություն
- լրագրողական էթիկայի խիստ պահպանում
- իրավապահների կողմից անաչառ և մասնագիտական աշխատանք
- և պատասխանատվություն՝ ցանկացած մակարդակում հնարավոր անփութության կամ չարաշահման դեպքում
Երեխաների իրավունքների պաշտպանությունը չի կարող լինել ընտրովի։ Դա պարտավորություն է՝ բոլորիս համար։
The information circulating about the Vedi case cannot be ignored or silenced.
Even if only part of it is confirmed, we are dealing with possible severe violence against children, alongside serious systemic gaps.
We strongly condemn any form of violence against children, without exception. At the same time, we find any attempt to silence, downplay, or cover up such cases equally unacceptable.
At this stage, journalistic responsibility is especially crucial. We call on media outlets to act with the highest level of professionalism, strictly respecting children’s rights, including the non-disclosure of their identity, and the non-publication of photographs or any identifying information. Sensationalism must never take precedence over a child’s safety.
At the same time, we expect law enforcement bodies, with whom we have also cooperated within the framework of the Academy for Gender Justice, to act in a strictly professional, impartial, and child-centered manner. Trust between the public and the state is built precisely in such cases through fair, transparent, and responsible conduct.
Our organization is closely following the process, seeking to understand the full picture and raise all questions that cannot remain unanswered.
We demand:
* a full and independent investigation
* immediate psychological and social support for the children involved
* strict adherence to journalistic ethics
* impartial and professional work by law enforcement authorities
* accountability at any level in cases of negligence or misconduct
The protection of children’s rights cannot be optional. It is a responsibility for all of us.