25/05/2021
Շատերդ կմտածեք, թե արդյո՞ք արժե
միասին լոգանք ընդունել 🛁 , արդյոք արժե այդքան ջանք ու ժամանակ ծախսել 🤔. վստահ կարող եմ ասել` արժե🤍:
🤱 Միասին լոգանքը ոչ միայն հանգստացնող է, այլև թույլ է տալիս մորն ու մանկանը ունենալ մաշկը մաշկին շփում, խթանում է մոր կաթնարտադրությունը, լավացնում երեխայի և մոր ինքնազգացողությունը☀️:
Ձեր լոգարանը պետք է հաճելի տաք լինի✨: Պատրաատեք մի քանի մեծ սրբիչ և հագուստ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար: Հնարավոր է նույնիսկ ցանկանաք մոմ վառել ու մի փոքր թուլացնել լույսերը: Դա ձեզ թույլ կտա երկուսով ավելի հանգստանալ relaxing 👼🏻:
Ձեզ օգնական է պետք, և ամենալավ օգնականը, այս դեպքում, հայրիկն է👩❤️👨, ով ձեզ կփոխանցի երեխային, ինչպես նաև լոգանքից հետո կվերցնի երեխային, կփաթաթի սրբիչով, մինչ դուք էլ դուրս կգաք ջրից:
❗️Այնուամենայնիվ, եթե միայնակ եք և ցանկանում եք լողանալ ձեր երեխայի հետ, կարևոր է կատարել հետևյալ քայլերը.
✅ երեխային դնել իր զամբյուղի կամ քարսիթի մեջ, մտնել ջրի մեջ, նստել (սա կապահովի չսահելը) ու նոր միայն բարձրացնել երեխային իր տեղ ու բերել ձեզ մոտ: Նստելը ապահովում է ձեր անվտանգ դիրքը` նախքան ձեր երեխային վերցնելը: Երեխային նորից նստեցրեք իր տեղը, նախքան ջրից դուրս գալը:
✅ Անկախ նրանից, թե որևէ մեկն օգնում է ձեզ, թե միայնակ եք, լոգարանում սրբիչներ փռեք հատակին, որ չսահեք:
✅ Ստուգեք ջրի 💦 ջերմաստիճանը, այն պետք է ձեր մարմնի ջերմաստիճանից մի փոքր տաք լինի: Այնքան ջուր լցրեք, որ պառկելիս ծածկի ձեր կիսածալված ոտքերը:
✅ Երեխային պառկեցրեք ձեր ոտքերի վրա, կարծես գրկած երեխային, դեմքով դեպի ձեզ, ունեցեք փոքրիկ սրբիչներ, որոնցով կլվանաք երեխային ու պատրաստ եղեք կերակրել: Դա կհանգստացնի ձեզ երկուսիդ:
🤱 Կրծքով կերակրելու դեպքում պետք կլինի նստել, որ կուրծքը ջրից դուրս լինի, երեխան պառկած լինի կարծես ձեր որովայնի վրա: Ստուգեք ջրի մակարդակը, երեխայի դեմքը պետք է ազատ լինի ջրից 👶:
Երբ երեխան պատրաստ է ավարտելու լոգանքը, փաթաթեք երեխային սրբիչով, տվեք հայրիկին, եթե միայնակ եք, դրեք քարսիթի մեջ, դուք էլ սրբիչով փաթաթվեք ու դուրս եկեք ջրից` երեխային հագցնելու ու հագնվելու համար: ☘️ Լոգանքից հետո վայելեք ձեր հանգիստը ննջասենյակում:
📍 Նախապատրաստումը համատեղ լոգանքի առանցքային մասն է, այն կարող է հաճելի փորձ դառնալ ձեզ համար: Այն թույլ կտա,որ մայրիկը հանգստանա և թարմանա, ինչպես նաև կստեղծի մի քանի հիանալի հնարավորություններ մայրիկի և երեխայի կապը խորացնելու համար🧡: Նորածիններին 👶 կօգնի էլ ավելի անվտանգ ու ապահով զգալ: Համատեղ լոգանքի մեծ առավելությունն այն է, որ ընթացքում ձեր փոքրիկը կարող է կրծքով կերակրվել 🤱 ❤️