Սպիտակ Ձեռնափայտ / White Cane

Սպիտակ Ձեռնափայտ / White Cane Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող, ներառական և երիտասարդական կազմակերպություն։

01/04/2026

📢 «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ նախագահը մասնակցել է Արսեն Թորոսյանի նախագահությամբ կայացած հասարակական խորհրդի նիստին։

📌Քննարկվել են զբաղվածության ոլորտի առաջնահերթությունները և ներառական աշխատաշուկայի զարգացման հնարավորությունները։
Վահե Արզումանյանի կողմից ներկայացվել են առաջարկներ՝ ուղղված անմրցունակ անձանց աշխատանքի աջակցությանը, մասնավորապես՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման վրա։

📌Մարտի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Global Mentoring Walk Armenia միջոցառումը, որին մեր կազմ...
21/03/2026

📌Մարտի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Global Mentoring Walk Armenia միջոցառումը, որին մեր կազմակերպության նախագահը մասնակցեց որպես մենթոր։

💁Միջոցառումը միավորեց տարբեր ոլորտների փորձառու մասնագետների և երիտասարդների՝ ստեղծելով բաց և վստահելի միջավայր փորձի փոխանակման, առաջնորդության զարգացման և մասնագիտական աճի համար։

♻️Այն յուրահատուկ հարթակ է, որտեղ մենթորներն ու մենթիները քայլելով միասին՝ քննարկում են կարիերայի ուղիները, մարտահրավերներն ու հնարավորությունները՝ առանց ձևական սահմանների։

🤝 Մեզ համար կարևոր է նման նախաձեռնություններին մասնակցելը և մեր փորձով աջակցել երիտասարդներին՝ իրենց ճանապարհը գտնելու և զարգանալու գործում։

📰 Միջոցառման մասին լրատվական անդրադարձը կարող եք կարդալ այստեղ՝⬇️

Երևանում առաջին անգամ անցկացվեց Global Mentoring Walk Հայաստան (Գլոբալ մենթորական զբոսանք) միջոցառումը՝ միավորելով տարբեր ոլորտների կայացած գործիչներին...

🚍 Հարգելի՛ երևանցիներ,Երևան քաղաքի ներքաղաքային տրանսպորտում շահագործվող չինական արտադրության Higer ավտոբուսներում առկա ...
17/03/2026

🚍 Հարգելի՛ երևանցիներ,

Երևան քաղաքի ներքաղաքային տրանսպորտում շահագործվող չինական արտադրության Higer ավտոբուսներում առկա են հատուկ նարնջագույն նստատեղեր, որոնց կողքին տեղադրված է ձեռնափայտի նշան։

🧑‍🦯 Այդ նշանը նշանակում է, որ նստատեղերը նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար։

Սովորաբար ավտոբուսում կա երկու նման նստատեղ, որոնք գտնվում են մուտքի մոտ՝ նրանց հարմարության և անվտանգության համար։

💁Խնդրում ենք բոլոր ուղևորներին լինել ուշադիր։
Եթե ավտոբուս է բարձրանում սպիտակ ձեռնափայտով մարդ, ազատեք այդ նստատեղերը և, անհրաժեշտության դեպքում, առաջարկեք օգնություն։

🎉 Այսօր լրանում է «Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպության գրանցման 7 տարին։7 տարի շարունակ մեր կազմակերպությունը ...
12/03/2026

🎉 Այսօր լրանում է «Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպության գրանցման 7 տարին։

7 տարի շարունակ մեր կազմակերպությունը Հայաստանում աշխատում է՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց և երիտասարդների ներառականությանը, մատչելիությանը և հնարավորությունների ընդլայնմանը։

🤝Շնորհակալություն մեր թիմին, գործընկերներին և բոլոր աջակիցներին, ովքեր այս ճանապարհը անցնում են մեզ հետ։

💁Ուրախությամբ հայտնում ենք, որ RHVoice սինթեզատորի «Arpi» հայերեն ձայնը արդեն պատրաստ է iOS և Mac համակարգերի համար։🗳️Սա...
25/02/2026

💁Ուրախությամբ հայտնում ենք, որ RHVoice սինթեզատորի «Arpi» հայերեն ձայնը արդեն պատրաստ է iOS և Mac համակարգերի համար։

🗳️Սա կարևոր քայլ է հայերեն տեքստից խոսք տեխնոլոգիաների զարգացման և հատկապես տեսողության խնդիրներ ունեցող օգտատերերի համար հասանելիության ապահովման ուղղությամբ։

⬇️Արդեն կարող եք ներբեռնել և փորձարկել հավելվածը հետևյալ հղումով՝
🔗https://apps.apple.com/us/app/rhvoice/id6444378148(https://apps.apple.com/us/app/rhvoice/id6444378148)

📲Օգտագործեք ձեր iPhone-ում, iPad-ում կամ Mac-ում և կիսվեք ձեր կարծիքով։

04/02/2026

💁Արդյոք դուք գիտե՞ք, որ…
………………………………………..
ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և պետության ու փոխադրողների պարտավորությունները։

📌 Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի՝
ներհամայնքային կանոնավոր երթուղիներում (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների) մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պարտադիր պետք է մատչելի լինե հաշմանդամություն ունեցող անձանց համար։

🧑‍🦽Նույն օրենքով սահմանվում է, որ միջմարզային, ներմարզային և բազմաբնակավայր համայնքների միջև երթուղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է ՀՀ կառավարությունը։

✅ Ըստ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտովարորդները պարտավոր են աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝
▫️ նստեցնել,
▫️ իջեցնել,
▫️ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝
նրանց տրանսպորտային սպասարկումից օգտվելու իրավունքն ապահովելու նպատակով։

🔹Բացի այդ, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ սահմանված է, որ կազմակերպությունները պարտավոր են երթուղիներում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսների առկայություն՝ ընդհանուր ավտոբուսների առնվազն 10%-ի չափով,
որոնք պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին։
Այս ամենը պարզապես ցանկություն չէ, այլ օրենքի և կառավարության որոշման պահանջ։

⚖️ Օրենքի պահանջների անտեսումը՝ իրավունքի խախտում է:

ℹ️Տեղեկացված լինելը առաջին քայլն է՝ պահանջելու օրինական ու ներառական տրանսպորտ։

«Սպիտակ Ձեռնափայտ» հասարակական կազմակերպության նախագահը մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից նոր ձևա...
30/01/2026

«Սպիտակ Ձեռնափայտ» հասարակական կազմակերպության նախագահը մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստին։
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը և դրա սպասվող ազդեցությունները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության և զբաղվածության ծրագրերի ուղղությամբ առկա մոտեցումները։

25/01/2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ան «Փյունիք» համակարգի տվյալների համաձայն՝
Հայաստանի Հանրապետությունում գրանցված է տեսողության խնդիր ունեցող 216 հաշմանդամություն ունեցող երեխա։
❗ Այսօր ՀՀ ֆորմալ կրթության համակարգում փաստացի բացակայում են էկրան ընթերցող ծրագրերը և դրանց կիրառումը ուսումնական գործընթացում։

📚 Արդյունքում՝ տեսողության խնդիր ունեցող երեխաները դուրս են մնում
ոչ միայն թվային գրագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումից,
այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ամբողջ կրթական գործընթացից։

💻 Էլեկտրոնային դասագրքերը, կրթական հարթակները, թվային ուսումնական նյութերը և գնահատման համակարգերը
մեծամասամբ չեն համապատասխանում մատչելիության պահանջներին և չեն աշխատում էկրան ընթերցող ծրագրերի հետ։
⚠️ Սա հանգեցնում է՝
• կրթական անհավասարության խորացման
• երեխաների թվային մեկուսացման
• սահմանափակ հնարավորությունների հետագա կրթության և մասնագիտական զարգացման համար
✋ «Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպությունը կարևորում է, որ
🔹 ֆորմալ կրթության համակարգում ներդրվեն էկրան ընթերցող ծրագրեր
🔹 կրթական թվային բովանդակությունը համապատասխանի մատչելիության միջազգային չափանիշներին
🔹 ներառական կրթությունը գործի իրականում, ոչ միայն ձևական մակարդակում
📢 Կոչ ենք անում պետական կառույցներին և կրթական քաղաքականություն մշակողներին՝
շտապ քայլեր ձեռնարկել տեսողության խնդիր ունեցող երեխաների թվային կրթության համակարգային բացը վերացնելու համար։

07/01/2026

🎉Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպության նախագահ Վահե Արզումանյանը ընդգրկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում մատչելիության հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում, որը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։
Հանձնաժողովի շրջանակում կներկայացվեն տեսողության խնդիրներ ունեցող անձանց շահերն ու իրավունքները՝ ելնելով մեր կազմակերպության փորձից և համայնքի իրական խնդիրներից։
Մենք պատրաստ ենք ձեր ձայնը լսելի դարձնել։ Ձեր բոլոր ողջամիտ առաջարկները, հարցերն ու մտահոգությունները կարող եք ուղարկել մեզ, և մենք հանձն առնենք դրանք համակարգել, ձևակերպել և ներկայացնել համապատասխան մարմիններին, որպեսզի ձեր կարծիքը և նախաձեռնությունները հասանելի լինեն պետական որոշումների կայացման մակարդակում։
🤝Միացեք մեզ՝ միասին աշխատելով ավելի մատչելի, ներառական ու արդար հասարակություն կառուցելու համար։

28/12/2025

📢Տեղեկացնում ենք, որ «Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպությունը, ի դեմս կազմակերպության նախագահի, ընդգրկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ան նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։

📌Այս մասնակցությունը հնարավորություն կտա ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց շահերն ու իրավունքները և նպաստելու ներառական սոցիալական քաղաքականությունների ձևավորմանը։

🤝Շնորհակալ ենք վստահության համար։ Առաջիկա գործընթացների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

📚 Լավ լուր տեսողության խնդիրներ ունեցող անձանց համարՄեր կազմակերպությունը արդեն կարող է գրանցել ընթերցողներին «ԼՈԳՈՍ / a...
21/12/2025

📚 Լավ լուր տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
Մեր կազմակերպությունը արդեն կարող է գրանցել ընթերցողներին «ԼՈԳՈՍ / av3715» առցանց գրադարանում։
🌐 Գրադարանի կայք՝ https://av3715.ru
🔹 «ԼՈԳՈՍ / av3715»-ը մասնագիտացված առցանց գրադարան է, որը ներառում է
• 129,007 գրքեր՝ 78 ժանրում
• 27,447 հեղինակ
Բովանդակությունը հիմնականում ռուսերեն է՝ գեղարվեստական, կրթական և տեղեկատվական նյութեր։
✍️ Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել հետևյալ տվյալները՝
📧 [email protected]
Պահանջվող տվյալներ՝
• Անուն
• Ազգանուն
• Հայրանուն
• Էլ․ փոստ
• Ծննդյան օր / ամիս / տարի
📖 Մեր կազմակերպությունը կաջակցի գրանցման գործընթացում և գրադարանի օգտագործման հարցերում։

Для удобства пользователей нашей библиотеки мы разработали программу LKF-менеджер, значительно упрощающую процесс записи книг на карту памяти. Узнать больше и скач...

📢 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Erasmus+📌Մեր կազմակերպությունը հայտարարում է բաց կանչ մասնակցության Erasmus+ միջազգային ուսուցողա...
16/12/2025

📢 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Erasmus+

📌Մեր կազմակերպությունը հայտարարում է բաց կանչ մասնակցության Erasmus+ միջազգային ուսուցողական ծրագրին՝
VISION անվանումով։

📅 Ծրագրի ժամկետը՝
15–23 ապրիլ, 2026 թ.

📍 Վայր՝ Յաշի քաղաք, Ռումինիա

👤 Ծրագիրը նախատեսված է երիտասարդական աշխատողների համար, ովքեր՝
🔹 աշխատում են կամ հետաքրքրված են տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։
🔹 ունեն անգլերենի իմացություն (միջինից բարձր մակարդակ)
🔹 25+ տարեկան են
🔹 պատրաստ են ակտիվ մասնակցել ամբողջ ծրագրին և հետագայում կիրառել ստացած գիտելիքները երիտասարդական և համայնքային աշխատանքում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։

📩 Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
[email protected] mailto:[email protected] էլ․ հասցեին մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ։

Address

Ch'arents'avan
2502

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակ Ձեռնափայտ / White Cane posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սպիտակ Ձեռնափայտ / White Cane:

Share

Մեր մասին

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.

Աջակցել առավել անապահով, սոցիալական և հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց, այդ թվում` հաշմանդամներին, օժանդակ դպրոցներում սովորող երեխաներին


  • մանկատներում գտնվող երեխաներին, միայնակ տարեց մարդկանց, միայնակ մայրերին, երեխաներ չունեցող ընտանիքներին, երեխաներ որդեգրած ծնողներին և որդեգրված երեխաներին, բռնության ենթարկված կանանց, անօթևան և թափառաշրջիկ երեխաներին ու մեծահասակներին

  • Նպաստել հայ և օտարերկրյա երիտասարդների ակտիվությանը և ներգրավվածությանը հայ հասարակական, բարեգործական, կամավորական, սպորտային, մշակութային և մասնագիտական ոլորտներում, ծավալել այլ գործունեություն, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և կազմակերպության :