Չարենցավանի Ցերեկային Կենտրոն

Չարենցավանի Ցերեկային Կենտրոն Mission Armenia was established in 1988 & now is one of the largest NGOs in Armenia which provides considerable innovative input in state social policy.

02/10/2026

Շնորհակալություն Չարենցավանի համայնքապետարանին մեր կազմակերպության հետ համագործակցելու համար😊😊❤️❤️❤️Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана

Այսօր Առաքելություն Հայաստան Չարենցավանի ցերեկային կենտրոնը Չարենցավանի Համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր միջո...
01/10/2026

Այսօր Առաքելություն Հայաստան Չարենցավանի ցերեկային կենտրոնը Չարենցավանի Համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում-հյուրասիրություն՝ նվիրված տարեցների միջազգային օրվան։ Միջոցառմանը հրավիրվել էին ԱՀ ԲՀԿ-ի տարբեր ծրագրերի շահառուներ։ Միջոցառումը իրենց երգով պարով գեղեցկացրեցին Գարզուի անվան արվեստի դպրոցի սաները։Կազմակերպվել էր նարդու մրցաշար 👴👵🥳💜💜💜Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана Գառզուի անվան արվեստի դպրոց Հին Մակու Handisavar Tamada Manuk Suqiasyan

24/08/2026
06/07/2026
19/06/2026
Հունիսի 16-ին Չարենցավան համայնքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Հագեյանը կազմակերպել էր ԱՀ ԲՀԿ-ի...
17/06/2026

Հունիսի 16-ին Չարենցավան համայնքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Հագեյանը կազմակերպել էր ԱՀ ԲՀԿ-ի Չարենցավանի ցերեկային կենտրոնի շահառուների մկրտությունը։ Մկրտության մասնակից շահառուները գոհ էին արարողությունից, շնորհավորեցին միմիանց և շնորհակալություն հայտնեցին քահանային։⛪️🔔🔔Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցի

09/06/2026

🎉 ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՐ🎉

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արտաշատ համայնքում մեկնարկում է նոր և շատ հետաքրքիր կրթական հնարավորություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) լաբորատորիա։

📍 Համայնքային կենտրոնում երիտասարդները հնարավորություն կունենան սովորելու և աշխատելու իրական տեխնոլոգիական նախագծերի վրա՝ ժամանակակից գործիքների կիրառմամբ։

💡 Ծրագրի շրջանակներում նրանք՝
👉 կստեղծեն նախագծեր արհեստական բանականության կիրառմամբ
👉 կսովորեն Python ծրագրավորման լեզվի հիմունքները
👉 կհասկանան, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը և ինչպես կիրառել այն պատասխանատու կերպով
👉 կծանոթանան 3D մոդելավորման, ռոբոտաշինության և ներդրված համակարգերի (Embedded Systems) հիմունքներին

🧠 Դասընթացները ունեն գործնական ուղղվածություն․ մասնակիցները կաշխատեն իրական խնդիրների վրա և կփորձեն իրենց տեխնոլոգիական լուծումները կյանքի կոչել։

💡 Ինչ ենք մենք առաջարկում ՝

👉Արհեստական բանականություն և Python ծրագրավորման լեզվի հիմունքներ դասընթացը։

👉3D մոդելավորում, ռոբոտաշինություն և ներդրված համակարգերի (Embedded systems) ծրագրավորման հիմունքներ դասընթացը։

👥Ովքեր կարող են դիմել

👉15 տարեկանից բարձր անձիք, ովքեր հետաքրքրված են վերը նշված դասընթացների թեմաներով։

📝 Գրանցվել կարող եք մինչև հունիսի 20-ը, ժամը 23:59՝ լրացնելով առցանց հայտը։

👉 Հայտի հղում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfTprmhMg-jKE-fErhC3iwhdoC9UbDTN_KqBoaolPdGi3bC6A/viewform?utm_source=chatgpt.com

🤝 Ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից՝ « Ջուլիա Սքուիրել» հիմնադրամ, «Բարեգործական կոնսորցիում», «Մարդասիրական Ինովացիոն խումբ», «Փոփոխության համար հիմնադրամ» և «Ռոբո Քո-Օփ կազմակերպություն հետ համագործակցությամբ

13/04/2026

Ապրիլի 8-ին մեր կենտրոնի շահառուների հետ Չարենցավանի համայնքապետարանի հրավերով այցելեցինք տեղի մանկապարտեզ , որտեղ փոքրիկները և դաստիարակները պատրաստել էին անակնկալ ներկայացում ժամանակակից մոտիվներով։ Շահառուները հաճույքով դիտեցին ներկայացումը և կիսվեցին իրենց տպավորություններով։ Շնորհակալություն կազմակերպիչներին նման հետաքրքիր անակնկալի համար։😊🎭🎬❤️❤️ Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана

Ապրիլի 7-ը Չարենցավանի ցերեկային կենտրոնում նշվում է լի ջերմությամբ և ուրախությամբ։ Մեր թիմը պատրաստել էր անակնկալ  ԱՀ Բ...
10/04/2026

Ապրիլի 7-ը Չարենցավանի ցերեկային կենտրոնում նշվում է լի ջերմությամբ և ուրախությամբ։ Մեր թիմը պատրաստել էր անակնկալ ԱՀ ԲՀԿ-ի կին շահառուների համար, կազմակերպվել էր միջոցառում-հյուրասիրություն ուշադրության կենտրոնում պահելով նաև բացակա շահառուներին։😊🥳💐💐🌸

07/04/2026

📢 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իր գործընկեր «Humanitarian Innovation Group» կազմակերպության ծրագրով հետաքրքրված մասնագետի՝ IT դասավանդող / տեխնոլոգիական մենթոր հաստիքի համար

📌 Դերի նպատակը
Ոգեշնչել երեխաներին և երիտասարդներին տեխնոլոգիաների միջոցով՝ կիրառելով գործնական ուսուցում («learning by doing») և համագործակցելով միջազգային մասնագետների հետ։

Պարտականությունների շրջանակը

➡Կազմակերպել և վարել տեխնոլոգիական գործնական աշխատարաններ և թվային գործիքների ստեղծագործ կիրառություն,
➡Աշխատել երեխաների և երիտասարդների հետ՝ «peer-to-peer» և «learning by doing» մեթոդներով,
➡Կառավարել և զարգացնել IT լաբորատորիայի ենթակառուցվածքները,
➡ Համագործակցել օնլայն մասնագետների հետ (ռոբոտաշինություն, ծրագրավորում, 3D տպագրություն, 3D կերամիկական տպագրություն),
➡Կազմակերպել հիբրիդ և օնլայն աշխատարաններ,
➡Ստեղծել պարզ պրոտոտիպեր, նախագծեր և կրթական ինստալացիաներ,
➡Երեխաներին ծանոթացնել տեխնոլոգիաների աշխարհին՝ ապահով, հետաքրքիր և հասանելի ձևով,
➡ Ստեղծել հետաքրքրասիրության, համարձակության և փորձարկման մթնոլորտ

Հիմնական կարողություններ

✔Տեխնոլոգիաների գործնական գիտելիքներ (օր.՝ ծրագրավորման հիմունքներ, կրթական ռոբոտաշինություն, 3D տպագրություն, թվային սարքերի օգտագործում)
✔Երեխաների և երիտասարդների հետ աշխատելու կարողություն
✔ Տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրասիրություն և մոտիվացիա
✔ Բարդ թեմաները պարզ և հասկանալի ներկայացնելու ունակություն
✔ Բաց լինել արտաքին մասնագետների հետ համագործակցության համար
✔Անգլերենի բազային իմացություն (օնլայն մասնագետների հետ հաղորդակցության համար)

📌 Վայրը: Արտաշատ, Հայաստան
⏰ Վերջնաժամկետ: 16 փետրվարի, 2026թ․

📩 Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել՝
[email protected]

Address

5th District, Building 9
Ch'arents'avan
0226

Opening Hours

Monday 09:00 - 18:00

Telephone

+37496002540

Alerts

Be the first to know and let us send you an email when Չարենցավանի Ցերեկային Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share