Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Ashtarak
  • Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոն

Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոն, Nonprofit Organization, Smbat Shahaziz 4, Ashtarak.

«Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքում, Սաղմոսավանի «Հայորդյաց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը գտնվում է Սաղմոսավան գյուղում։
Կենտրոնները գործում են Արագածոտնի թեմի հովանու ներքո։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջա...
15/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Արագածոտնի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը⤵️

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Արագածոտնի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։ 👩🏻‍💻🧑🏻‍💻

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։🌿

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

✅️Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
✅️Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
✅️Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
✅️Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
✅️Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

🌿Յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

Դասընթացները կմեկնարկվեն հոկտեմբերի 14֊ին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
🏡«Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ - ք․ Ապարան, Բաղրամյան 26/1:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,
✔️տնայցի եզրակացություն,
✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

➡️70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

➡️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Արագածոտնի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․
✔️ գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
✔️ միայնակ մայրեր,
✔️ 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
✔️ 2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ներկայացված պահանջներից առնվազն մեկին. ⬇️

✔️ ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️ լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)
➡️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ❓️

📩 Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ հոկտեմբերի 1-ը՝ ժամը 23:00, ⏰️
հետևյալ հղումով⬇️ https://forms.gle/BXfNYgbXUWErE9qq5

Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով. ⬇️

✔️թիրախային խմբին պատկանելիություն,
✔️բիզնես գաղափարի կենսունակություն,
✔️դիմողի կամ թիմի մոտիվացիա,
✔️ներկայացված տվյալների ամբողջականություն։
✔️Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

☎️Ծրագրային թիմը կապ կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։ 🙋🏻‍♂️🙋🏻‍♀️

10/09/2026

✨Սեպտեմբերի 13-ին Խաչվերացի տոնն է:

Ըստ ավանդության՝ Քրիստոսի Խաչափայտը հայտնաբերելուց հետո այն բարձրացվել է հավատացյալների առջև՝ ի նշան երկրպագության։ Այդ ժամանակ հնչել է «Խաչի Քո, Քրիստոս, երկիր պագանեմք» շարականը։

📚 ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ————Սեպտեմբերի 1-ը գիտելիքի, դպրության և նոր ճանապարհների բացման գեղեցիկ խորհուրդն ունի։...
01/09/2026

📚 ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ

————
Սեպտեմբերի 1-ը գիտելիքի, դպրության և նոր ճանապարհների բացման գեղեցիկ խորհուրդն ունի։ Այն նոր ուսումնական տարվա սկիզբն է՝ նոր գիտելիքների, երազանքների, նպատակների ու ձեռքբերումների ճանապարհ։

Թող դպրոցական ու համալսարանական յուրաքանչյուր նոր օր լցված լինի բացահայտումներով, ստեղծագործ մտքով և բարու հանդեպ սիրով։ Թող յուրաքանչյուր բացված գիրք դառնա իմաստության աղբյուր, իսկ յուրաքանչյուր սովորած դաս՝ ամուր հիմք լուսավոր ու արժանապատիվ ապագայի համար։

Այսօր առանձնահատուկ օրհնություն ու շնորհակալություն ենք հղում ուսուցիչներին և կրթության նվիրյալներին, որոնց աշխատանքով սերմանվում են գիտելիքի ու արժեհամակարգի սերմերը։ Թող նրանց նվիրումն ու սերը պտուղներ տան՝ կրթված, գիտակից, հայրենասեր և հավատքով զորացած սերնդի մեջ։

Մեր աշակերտներին ու ուսանողներին մաղթում ենք ուսումնառության բարի ընթացք, նորանոր հաջողություններ և հաստատակամություն՝ իրենց երազանքներին հասնելու ճանապարհին։

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առակներ 1:7)

Աշտարակի "Սուրբ Մարիանե" սոցիալ-կրթական կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանի օրհնությամբ և մասնակցու...
24/08/2026

Աշտարակի "Սուրբ Մարիանե" սոցիալ-կրթական կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանի օրհնությամբ և մասնակցությամբ՝ կենտրոնի սաները, ծնողները, կենտրոն հաճախող կանայք և աշխատակազմը միասին ուխտագնացության մեկնեցին դեպի Շիրակի թեմի սրբավայրեր։
Ուխտագնացությունը դարձավ հոգևոր, ճանաչողական և միասնության գեղեցիկ օր։ Մասնակիցներն այցելեցին Գյումրիի Սուրբ Նշան, Սուրբ Յոթ Վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ, ինչպես նաև Մարմաշենի վանք։ Սրբավայրերում ուխտավորները աղոթեցին մեր հայրենիքի խաղաղության և բարօրության, իրենց ընտանիքների բարեկեցության ու Սուրբ Եկեղեցու անսասանության համար։
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում ուխտավորներին ջերմորեն ընդունեց եկեղեցու հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովը՝ իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին։
Օրվա կարևոր կանգառներից էր նաև Գյումրիի «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնը։ Մասնակիցները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և աշխատանքային ուղղություններին։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով կիսվելու փորձով, գաղափարներով և արդյունավետ աշխատանքային մոտեցումներով։
Սրբավայրերի այցելությունները, աղոթքն ու հոգևոր ապրումները օրվա խորհուրդը դարձրին առավել խորն ու իմաստավոր։ Ուխտավորները տուն վերադարձան հոգեպես զորացած՝ իրենց հետ տանելով օրվա ջերմությունը, խաղաղությունն ու օրհնությունը։

Աստված օգնական, Վեհափառ Տեր
21/08/2026

Աստված օգնական, Վեհափառ Տեր

✨Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` ծննդյան տարեդարձի առիթով:

Վեհափառ Տեր,
Ձեր կատարած գործերի մասին կարելի է անվերջ խոսել. Տերունական աղոթքը մանկան անմեղ շուրթերով թոթովող երեխաներ, Սուրբ Հաղորդության արժեքն իմացող եւ ամեն կիրակի Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակող, Հայրենիքի արժեքն իմացող եւ շենացնող երիտասարդներ, Սուրբ Գիրքն ու հայեցի ավանդույթն իրենց զավակներին ջամբող ընտանիքներ, խոնարհված Եկեղեցիներում ծնկի իջնող եւ շեն Եկեղեցիները էլ ավելի շենացնող հավատացյալներ, ուսյալ եւ նվիրյալ հոգեւորականներ, տոներ, որ նվիրված են մանկիկից մինչեւ մայրեր եւ ընտանիքներ, շեներում եւ քաղաքներում խոնարհումից վեր հառնող եւ նոր կառուցվող եկեղեցիներ եւ վանքեր… ի վերջո՝ վեհորեն կանգուն, սրտաբաց, աղոթալից , հայի սրբություն սրբոց շեն ՄԱՅՐ ՏԱՃԱՐ։

Վեհափառ Տեր, Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի, ծառայության և հայրական հոգածության վկայությունն է՝ ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հավատավոր ժողովրդի և մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանության ու զորացման։

Ձեր հայրական օրհնությամբ և առաջնորդությամբ Հայոց Սուրբ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ հավատքի լույսը փոխանցելով սերունդներին, ամրապնդելով եկեղեցասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքը և զորացնելով նրա կապը Մայր Եկեղեցու ու Հայրենիքի հետ։ Իրավ է ասված՝ ՎՇՏԱՑՅԱԼ ՀԱՅՐԱՊԵՏ,քանզի Ձեր Հայրապետության տարիներին Դուք տեսաք եւ տարաք անդառնալի կորուստների ցավ, սակայն, փա՜ռք Բարձրյալին, նաեւ իրավ է ասված՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի հաղթանակած է այն անձը, որ հասել է իր կյանքի բոլոր նպատակներին։ Իսկ Դուք հասել եք Ձեր բոլոր նպատակներին։

Պողոս Առաքյալի նման այսօր Դուք էլ եք ձայնում՝ ասելով. «Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը: Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին:(Ա Թես. 2:9-12)։

Մաղթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո երկար և արևշատ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերը Իր անսպառ շնորհներով զորացնի Ձեզ, պարգևի քաջառողջություն, հոգու խաղաղություն և անսպառ կորով, որպեսզի Ձեր հայրապետական ծառայության տարիները շարունակեն պտղաբերել նորանոր բարի գործերով։

Որդիական խոնարհութեամբ`
մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.

Բարի տարեդարձ, մեր շատ սիրելի Սրբազան Հայր🤍
13/08/2026

Բարի տարեդարձ, մեր շատ սիրելի Սրբազան Հայր🤍

✨Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմական կառույցների աշխատակիցները, երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցների սաները
եւ հավատավոր ժողովուրդը որդիական սիրով եւ նվիրումով շնորհավորում են Արագածոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ծննդյան տարեդարձի առիթով։

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, այս տարիների ընթացքում Դուք հայրական ջերմ հայացքով եւ սրտացավությամբ հովվել եք Ձեզ վստահված թեմը՝ առաջնորդելով այն դեպի Ամենազոր Աստված։
Իբրեւ հավատարիմ նավավար Ձեզ վստահված նավը նավարկել եք դեպի ճշմարիտ Նավապետը՝ դեպի Հիսուս Քրիստոս՝ չընկրկելով անգամ ծանր փորձությունների առջեւ, որոնք այժմ էլ փոթորկում են Ձեզ։

Հիրավի, դուք կատարում եք առաքյալի պատվերը, որ ասում է. «…արածեցրե’ք Աստծու այն հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարությամբ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի, երբ Հովվապետը երեւա, փառքի անթառամ պսակն ընդունեք» (Ա Պետրոս 5:2-4):

Թող Տերը բազմապատկի Ձեր կյանքի տարիները, զորացնի Ձեզ Սուրբ Հոգու շնորհներով և մշտապես պահպանի Իր ամենազոր աջի հովանու ներքո։

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն

Ուսուցողական և հետաքրքիր հանդիպում Սաղմոսավանի կենտրոնումԱյսօր ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ս...
12/08/2026

Ուսուցողական և հետաքրքիր հանդիպում Սաղմոսավանի կենտրոնում

Այսօր ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Սաղմոսավանի կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր և ուսուցողական հանդիպում։
Մեր հյուրերն էին գրականագետ Արամ Խաչատրյանը և հոգեբան Սվետլանա Հարությունյանը, ովքեր երեխաների հետ քննարկեցին «Ես-ի դրսևորումը տարբեր իրավիճակներում» թեման։
Հանդիպման ընթացքում երեխաները խոսեցին տարբեր իրավիճակներում դրսևորվող վարքային առանձնահատկությունների, պատասխանատվության կարևորության, սեփական արարքները գիտակցելու և ճիշտ ընտրություն կատարելու մասին։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Երեխաները բաժանվեցին խմբերի, որոնց ներկայացվեցին տարբեր իրավիճակներ և դրանց վերաբերյալ հարցեր։ Նրանք մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ մասնակցեցին քննարկումներին, արտահայտեցին իրենց տեսակետները, ներկայացրեցին ներկայացված իրավիճակների հնարավոր լուծումները և սովորեցին ավելի գիտակցված մոտենալ սեփական ընտրություններին ու արարքներին։
Հանդիպմանը ներկա էին կենտրոնի պատասխանատու Կարինե Գրիգորյանը, Արժանապատիվ Տեր Փառեն քհն Առաքելյանը և մանկավարժները։
Շնորհակալություն ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամին՝ երեխաների համար նման կարևոր, հետաքրքիր և արժեքավոր հանդիպում կազմակերպելու, նրանց ինքնաճանաչմանն ու անձնային զարգացմանը նպաստելու համար։

Այսօր ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Աշտարակի կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էր հետաքր...
07/08/2026

Այսօր ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Աշտարակի կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր և ուսուցողական հանդիպում։
Մեր հյուրերն էին գրականագետ Արամ Խաչատրյանը և հոգեբան Սվետլանա Հարությունյանը, ովքեր երեխաների հետ քննարկեցին «Ինքնությունից դեպի պատասխանատվություն» թեման։
Հանդիպման ընթացքում երեխաները խոսեցին տարբեր իրավիճակներում դրսևորվող վարքային առանձնահատկությունների, պատասխանատվության կարևորության, սեփական արարքների գիտակցման և ճիշտ ընտրություն կատարելու մասին։ Քննարկումն անցավ ակտիվ մասնակցությամբ, հետաքրքիր մտքերի փոխանակմամբ և օգտակար զրույցներով՝ նպաստելով երեխաների ինքնաճանաչողության և պատասխանատու մտածողության զարգացմանը։
Շնորհակալություն ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամին՝ երեխաների համար նման կարևոր և արժեքավոր հանդիպում կազմակերպելու համար։

06/08/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ
_____

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։

Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Հասցեն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան

Արագածոտնի Թեմ

06/08/2026

Address

Smbat Shahaziz 4
Ashtarak

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share