16/05/2026
📢 Իրազեկ ընտրող, անվտանգ հասարակություն․ ընդդեմ ատելության խոսքի և ապատեղեկատվության
Սիրելի՛ երիտասարդ,
Եթե հետաքրքրված ես հետևյալ թեմաներով՝
• ի՞նչ է ատելության խոսքը և ինչու՞ է այն վտանգավոր ընտրական գործընթացներում
• ատելության խոսքի հիմքերը և բնույթը,
• ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ ընտրական գործընթացներում,
ապա հրավիրում ենք մասնակցելու մեկօրյա դասընթացի Աշտարակ համայնքում:
✅ Մասնակցել կարող են 18 և բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող երիտասարդները։
📅 Մայիսի 24
🕒 12:00-17։30
📍 Այգեստան կրթական տուրիստական կենտրոն (ք․Աշտարակ,Այգեստան 16)
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝
https://forms.gle/HJ1krGHcUs69dknw6
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 22, ժամը 17։00։
Դասընթացն իրականացվում է Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և
մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման
ծրագրի (UNDP) Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ARTEMIS
(«Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի
թափանցիկ և ներառական կառավարման նպատակով») ծրագրի շրջանակում,
որի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական կառավարումը՝ բարձրացնելով ընտրությունների վստահելիությունն ու ներառականությունը Հայաստանում։