28/01/2026
🇦🇲Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը: Դժվարին է եղել մեր ազգային բանակի ծնունդը: Նա ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ, մարմնավորելով մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը :
Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: 🙏🏼
🇦🇲Շնորհավոր տոնդ, Հայո'ց բանակ ♥️💙🧡