ARS Armavir / Հայ Օգնության Միություն Արմավիր

  • Home
  • Armenia
  • Armavir
  • ARS Armavir / Հայ Օգնության Միություն Արմավիր

ARS  Armavir / Հայ Օգնության Միություն Արմավիր Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARS Armavir / Հայ Օգնության Միություն Արմավիր, Charitable organisation, Armavir.

Մայիսի 28-ը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ: Դա հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և վերածննդի խորհրդանիշն է:✊Սարդարա...
28/05/2026

Մայիսի 28-ը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ: Դա հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և վերածննդի խորհրդանիշն է:✊

Սարդարապատի հերոսամարտում հայը ցույց տվեց, որ անգամ մոխիրներից հնարավոր է վեր հառնել և սեփական ձեռքերով կերտել ապագան: Այդ կենսատու հաղթանակով ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:🇦🇲🇦🇲🇦🇲

ՀՕՄ-ը Արմավիրի մասնաճյուղը շնորհավորում է համայն հայությանը Մայիսի 28-ի առթիվ: Թող Սարդարապատի ոգին միշտ ուղեկից լինի մեզ՝ նորանոր հաղթանակներ կերտելու ճանապարհին: 🇦🇲✊
#Հայաստան #ԱռաջինՀանրապետություն #ՀՕՄ #Մայիսի28 #Անկախություն

111 տարի առաջ փորձեցին մեզ լռեցնել, բայց մենք այսօր կանք ու խոսում ենք աշխարհի բոլոր լեզուներով։ Ապրիլի 24-ը մեզ համար լ...
24/04/2026

111 տարի առաջ փորձեցին մեզ լռեցնել, բայց մենք այսօր կանք ու խոսում ենք աշխարհի բոլոր լեզուներով։ Ապրիլի 24-ը մեզ համար լոկ սգո օր չէ. այն մեր հավաքական հիշողության, տոկունության և պատմական դասերը սերտելու օրն է։

1915 թվականի ոճրագործությունը ոչ միայն մեկ ազգի ողբերգություն էր, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը դեռ սպասում է իր վերջնական արդարադատությանը։ Մենք հիշում ենք ամեն կորսված ճակատագիր, ամեն անավարտ երազանք և ամեն լռեցված ձայն։

Հայոց մեծ եղեռնը մեր պատմության չսպիացող վերքն է, բայց նաև մեր անկոտրում կամքի վկայությունը։ Արդարությունը չունի վաղեմության ժամկետ, և մենք պահանջում ենք հարգանք մեր պատմական ճշմարտության հանդեպ։

Հիշում ենք անցյալը, որպեսզի տեր կանգնենք ապագային։ 🕯️
#ՀայոցՑեղասպանություն #111տարի #Անմոռուկ #ՀիշումԵմևՊահանջում #Ապրիլ24

Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Այսօր Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Արմավիրի մասնաճյուղի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Միջինքի տոնին նվիրված գեղեցիկ և ըն...
11/03/2026

Այսօր Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Արմավիրի մասնաճյուղի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Միջինքի տոնին նվիրված գեղեցիկ և ընկերական միջոցառում:🌸🇦🇲

Մեծ Պահքի կեսը խորհրդանշող այս օրը մեզ համար դարձավ ևս մեկ առիթ՝ համախմբվելու, վերարժևորելու մեր հոգևոր արժեքներն ու ամրապնդելու մեր միասնականությունը: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց օրվա խորհրդին, որից հետո տեղի ունեցավ ավանդական Միջինքի գաթայի կտրման արարողությունը:🥮✨

✨ Թող գաթայի մեջ թաքնված «միջնակը» հաջողություն և բարօրություն բերի մեր ողջ կառույցին և հայ օջախներին: Շնորհակալ ենք բոլոր ներկաներին ջերմ մթնոլորտի և ազգային ավանդույթները վառ պահելու համար:🇦🇲

#ՀՕՄ #Արմավիր #Միջինք #ԱզգայինԱվանդույթներ #Միասնություն

Մարտի 8-ը ոչ միայն գեղեցկության, այլև կանացի ուժի և անձնվեր աշխատանքի տոնն է:🌸💛Շնորհավորում ենք բոլորիդ Մարտի 8-ի կապակց...
08/03/2026

Մարտի 8-ը ոչ միայն գեղեցկության, այլև կանացի ուժի և անձնվեր աշխատանքի տոնն է:🌸💛

Շնորհավորում ենք բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ։ Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու հայ կնոջ անփոխարինելի դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում։💐

Մաղթում ենք ձեզ անսպառ կորով, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ ձեր բարեշնորհ գործունեության մեջ։ Թող գարնանային այս զարթոնքը ձեր տները լցնի լույսով և ջերմությամբ։ 🌸🇦🇲


Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ․🇦🇲🇦🇲🇦🇲
28/01/2026

Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ․🇦🇲🇦🇲🇦🇲

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
06/01/2026

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Տարեմուտի այս շեմին, երբ յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումներն ու մարտահրավերները, Հայ Օգնության Միութ...
31/12/2025

Տարեմուտի այս շեմին, երբ յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումներն ու մարտահրավերները, Հայ Օգնության Միության Արմավիրի մասնաճյուղը սիրով ու ջերմությամբ շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։🎆🎄

Անցնող տարին ՀՕՄ-ի համար եղավ անդուլ աշխատանքի և հայրենանվեր ծառայության հերթական հանգրվանը։ Մենք երախտագիտությամբ ենք հայացք նետում կատարված ծավալուն գործունեությանը՝ կրթական ու առողջապահական ծրագրերից մինչև սոցիալական ու մարդասիրական օժանդակություն, որոնք իրականություն դարձան մեր բազմահազար նվիրյալների ու բարերարների միասնական ջանքերով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահեցին մեզ և դարձան մեր առաքելության անբաժան մասնիկը՝ սատար կանգնելով հայ ընտանիքին և և հայրենիքին։✨

Թող 2026 թվականը լինի կայունության և անվտանգության տարի, որպեսզի մեր զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ։🙂

Թող յուրաքանչյուր հայ օջախ լցվի լիությամբ, իսկ մեր կորուստները սփոփվեն նորարար ու շենացնող աշխատանքով։

Թող մեր ազգային ներուժը համախմբվի՝ կյանքի կոչելու համար բոլոր այն մեծածավալ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են հզորացնելու մեր հայրենիքն ու սփյուռքը։🇦🇲🇦🇲🇦🇲

Հայ Օգնության Միությունը նոր տարում ևս պատրաստակամ է իր ողջ կազմակերպչական ուժով շարունակելու իր գործունեությունը՝ լինելով հայ մարդու կողքին թե՛ ուրախության, թե՛ դժվարության պահին։🙂

Թող գալիք տարին լինի հաջողությունների, լույսի և համազգային երազանքների իրականացման տարի։🥂✨

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 🥳🎄



#ՀՕՄ

Ամանորյա հեքիաթ և մանկական ժպիտներ Այգեշատում 🎄✨Ամանորի հրաշքն ամենուր է, որտեղ կա սեր և հոգատարություն: Դեկտեմբերի 22-ի...
22/12/2025

Ամանորյա հեքիաթ և մանկական ժպիտներ Այգեշատում 🎄✨

Ամանորի հրաշքն ամենուր է, որտեղ կա սեր և հոգատարություն: Դեկտեմբերի 22-ին ՀՕՄ-ի Արմավիրի մասնաճյուղի մեր սիրելի ընկերուհիները այցելեցին Մեծամոր համայնքի Այգեշատ գյուղի մանկապարտեզ՝ իրենց հետ տանելով տոնական տրամադրություն և սպասված նվերներ:🎅🎄🎁

Մեր փոքրիկների համար պատրաստված ամանորյա տոպրակները միայն քաղցրավենիք չէին, այլ ջերմության ու ուշադրության խորհրդանիշ: Իսկ երեխաների շնորհակալությունն անսահման հուզիչ էր. նրանք մեզ դիմավորեցին գեղեցիկ ու տոնական միջոցառմամբ՝ լցնելով օրը երգով, պարով ու անկեղծ խնդությամբ:🤗🎊🥳

Շնորհակալություն մեր նվիրյալ ընկերուհիներին՝ մանուկների օրը հեքիաթ դարձնելու համար: ՀՕՄ-ը շարունակում է իր առաքելությունը՝ մշտապես լինելով մեր համայնքների և մատաղ սերնդի կողքին: 💙❤️🧡

#ՀՕՄ #Արմավիր #Այգեշատ #Ամանոր2025 #ՄանկականԺպիտներ

🎄Ջերմ ու Ընկերական Ամանորյա Հանդիպում Արմավիրի և Բաղրամյանի Մասնաճյուղերում☃️Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ամանորին ընդառաջ, Հ...
13/12/2025

🎄Ջերմ ու Ընկերական Ամանորյա Հանդիպում Արմավիրի և Բաղրամյանի Մասնաճյուղերում☃️

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ամանորին
ընդառաջ, Հայ Օգնության Միության
Արմավիրի և Բաղրամյանի
մասնաճյուղերը միավորեցին իրենց
ջանքերը՝ կազմակերպելով հրաշալի
տոնական միջոցառում։🙂

Միջոցառման նպատակն էր ոչ միայն նշել գալիք տոները, այլև ևս մեկ անգամ
ամրապնդել ՀՕՄի ընկերուհիների միջև
եղած ջերմ կապն ու միասնականության
ոգին։ Այս հանդիպումը հիանալի
հնարավորություն էր՝ դադար վերցնելու
առօրյա հոգսերից և տոնական, բարձր
տրամադրություն հաղորդելու բոլոր
մասնակիցներին։😉

Միջոցառմանը մեզ հետ էին Հայ
Օգնության Միության Շրջանային
վարչության փոխատենապետ՝ ընկհ.
Դանիա Պապողլյանը, ինչպես նաև սիրելի Շուշիի մասնաճյուղի ընկերուհիները,
ովքեր իրենց ներկայությամբ առավել
ուրախ և պատվավոր դարձրին օրը։ Այսօր Շուշիի մասնաճյուղի ընկերուհիներնիրականացրին նաև այցելություն
Արմավիրի մարզի Երվանդաշատ
բնակավայրի մանկապարտեզ։ Ամանորինընդառաջ, նրանք ուրախությամբ
նվերներ բաժանեցին մանկապարտեզի
սաներին, փոքրիկներին պարգևելով
տոնական տրամադրություն։🥳🎅

☺️Օրվա ընթացքում կազմակերպված
զվարճալի և հետաքրքրաշարժ խաղերը
լցրեցին սրահը ծիծաղով և դարձրեցին
մթնոլորտն էլ ավելի անմիջական ու
ընկերական։ Ընկերուհիները
ոգևորությամբ մասնակցեցին նաև
կազմակերպված լոտոյի վաճառքին,
ցուցաբերելով իրենց ակտիվ
մասնակցությունն ու աջակցությունը։🤗🤗

Այսպիսի հանդիպումները վկայում են, որ
ՀՕՄ-ը ոչ միայն բարեգործական կառույց
է, այլև մի մեծ, ջերմ ընտանիք, որտեղ տիրում է փոխօգնության և սիրո մթնոլորտ։

🎅Շնորհավորում ենք բոլորի գալիք
Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում ենք
նորանոր հաջողություններ և նվիրումի
տարի։🎅🥂🎊


#ՀՕՄ

Address

Armavir

Alerts

Be the first to know and let us send you an email when ARS Armavir / Հայ Օգնության Միություն Արմավիր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share