Ալավերդու Ցերեկային կենտրոն

Ալավերդու Ցերեկային կենտրոն Mission Armenia was established in 1988 & now is one of the largest NGOs in Armenia which provides considerable innovative input in state social policy.

«Արցախի շունչը» խորագրով միջոցառումը՝ «Թումանյանական աշխարհ» թերթի էջերում                                   💜💜💜
08/09/2026

«Արցախի շունչը» խորագրով միջոցառումը՝ «Թումանյանական աշխարհ» թերթի էջերում
💜💜💜

07/08/2026

Երգում է մեր տաղանդաշատ հյուրը՝ Մարինե Անանյանը😍💜
Marine Ananyan

😍✨🎉🪩Ջերմություն, ավանդույթներ և արցախյան շունչ․ տոնական օր Ալավերդու ցերեկային կենտրոնում💜👨‍🦳👵Ալավերդու ցերեկային կենտրո...
07/08/2026

😍✨🎉🪩
Ջերմություն, ավանդույթներ և արցախյան շունչ․ տոնական օր Ալավերդու ցերեկային կենտրոնում

💜👨‍🦳👵Ալավերդու ցերեկային կենտրոնում դարձյալ տոնական ու բարձր տրամադրություն էր։ Այս անգամ կենտրոնի շահառուները, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ ձեռք ձեռքի տված, կազմակերպել էին ինքնատիպ ու հիշարժան միջոցառում՝ նվիրված Արցախի մշակույթին, խոհանոցին ու բարբառին։

🙈🍽️Միջոցառման սկզբում ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու արցախյան խոհանոցի ավանդական, բուրավետ ու բնորոշ ուտեստները, որոնք պատրաստվել էին սիրով ու ջերմությամբ։
📸📀💃Այնուհետև ցերեկային կենտրոնը լցվեց արցախյան «բառ ու բանով»․ հնչեցին ազգագրական երգեր, ուրախ պարեր, բանաստեղծություններ ու պատմություններ, որոնք ներկաներին տեղափոխեցին արցախյան աշխարհ՝ ստեղծելով անսահման ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։

Միջոցառումն իրենց ներկայությամբ էլ ավելի էին արժևորել մեր արվեստասեր հյուրերը։
Նրանց մասնակցությունը յուրօրինակ գնահատանք էր կազմակերպիչների նվիրված աշխատանքին և հայրենակիցներին համախմբելու գեղեցիկ նախաձեռնությանը։

😇😍💜Օրն ավարտվեց ժպիտներով, բարձր տրամադրությամբ և այն համոզմունքով, որ մշակույթն ու ավանդույթները լավագույն կամուրջն են մարդկային սրտերը միավորելու համար։

28/07/2026

💧💜

💦💧Լոռվա աշխարհն ունի իրեն բնորոշ, յուրահատուկ ու գեղեցիկ ավանդույթները. այստեղ Վարդավառը նշում են հուլիսի վերջին շաբաթ-կ...
28/07/2026

💦💧Լոռվա աշխարհն ունի իրեն բնորոշ, յուրահատուկ ու գեղեցիկ ավանդույթները. այստեղ Վարդավառը նշում են հուլիսի վերջին շաբաթ-կիրակիին։
😇🥰🌿Դե, մենք էլ չշեղվեցինք գեղեցիկ ավանդույթներից ու կենտրոնի բակում կազմակերպեցինք իսկական տոնական իրարանցում։
✨ 🥁🎤🪈Կենդանի երաժշտություն, տեղի երաժիշտների ու մեր սիրելի շահառուների սրտառուչ կատարումներ, երգ, պար ու առատ ջուր։

18/06/2026

📸🎤😇

18/06/2026

💜

🎼🎷🥁Երազանքները տարիք չունեն․ սա ևս մեկ անգամ ապացուցեց «Շանթ» հեռուստաընկերության «Երգում են մեծերը» նախագիծը, որն անտար...
18/06/2026

🎼🎷🥁Երազանքները տարիք չունեն․ սա ևս մեկ անգամ ապացուցեց «Շանթ» հեռուստաընկերության «Երգում են մեծերը» նախագիծը, որն անտարբեր չէր թողել նաև մեր տարեցներին։
😍😇Նրանցից շատերի մոտ բեմի հանդեպ սերն ու բարձրախոսով հանդիսատեսին ներկայանալու ցանկությունը տասնամյակների պատմություն ունեին, բայց մնացել էին անկատար։
👨‍🦳👵Այսօր, հասուն տարիքում, նրանք հնարավորություն ստացան իրականություն դարձնելու այդ վաղեմի երազանքը՝ ստեղծելով իրենց սեփական, անկեղծ ու ընկերական բեմը։
🪩💥Պրոֆեսիոնալ երաժիշտների աջակցությամբ այս նախաձեռնությունը վերածվեց իսկական տոնի։ Տիրող բարձր տրամադրությունն ու մեծ հետաքրքրությունը հուշեցին, որ սա միայն սկիզբն է․ միջոցառումը կլինի պարբերական, իսկ մասնակիցներն արդեն իսկ վառ ոգևորությամբ մտածում են հաջորդ ելույթների մասին։🏠💜

03/06/2026

🇦🇲Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Ալավերդու ցերեկային կենտրոնում նշվեց գեղեցիկ ու արժանապատիվ ավանդույթով։

👵👨‍🦳Մեր սիրելի շահառուները, հավատարիմ տարիների սովորույթին, քայլերթով գնացին դեպի Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին:
Այնուհետև, միասնական քայլերթով շարժվելով դեպի հուշահամալիր՝ տարեցները ծաղիկներ խոնարհեցին և իրենց խորին հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականում և արցախյան պատերազմներում զոհված անմահ հերոսների հիշատակին:

🙏Մեր ավագ սերնդի ներկայությունն ու աղոթքը ևս մեկ անգամ փաստում են, որ հերոսների հիշատակն անմար է, խաղաղության արժեքը՝ անգնահատելի։

✝️🐞🐣🥚Ալավերդու ցերեկային կենտրոնում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին...
07/04/2026

✝️🐞🐣🥚Ալավերդու ցերեկային կենտրոնում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին։ Միջոցառումն առանձնահատուկ էր իր խորհրդով և հոգևոր ներկայությամբ։

Մեզ հյուր էր եկել Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։ Տեր հայրն իր օրհնության խոսքը փոխանցեց ներկաներին, խոսեց Զատկական տոնի խորհրդի, հույսի և հավատի հաղթանակի մասին։🙏

Այս օրը ևս մեկ առիթ էր համախմբվելու, կիսելու բարությունն ու գարնանային զարթոնքը։🌸🌞

Շնորհակալություն ենք հայտնում Տեր Միքայելին՝ մեր կենտրոնի կողքին լինելու և օրը հոգևոր լույսով լցնելու համար։

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

Address

Ս/Ս 1/11ա
Alaverdi
1705

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37496002488

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալավերդու Ցերեկային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ալավերդու Ցերեկային կենտրոն:

Shortcuts

Share