Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum

Սիլվա Կապուտիկյանի  տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Պահպանում և ներկայացնում է Սիլվա Կապուտիկյանի նյութական ժառանգությունը, առցանց ճանապարհով և տպագրությամբ հանրահռչակում է ստեղծագործությունները, կազմակերպում է միջոցառումներ Հայաստանի տարբեր մարզերում և երկրի սահմաններից դուրս, իրականացնում է կրթական ծրագրեր և ցուցահանդեսներ:

Տոմսի արժեքը՝ 300 դրամ
Էքսկուրսիա հասյերեն՝ 1500 դր.
Էքսկուրսիա օտար լեզուներով՝ 2000 դր.

Сохраняем и представляем мате

риальное наследие Сильвы Капутикян, популяризируем творчество в Интернете и в печати, организуем мероприятия в разных регионах Армении и за рубежом, реализуем образовательные программы и выставки.

Цена входного билета: 300 драм
Экскурсия на армянском языке: 1500 драм
Экскурсия на русском и английском языках: 2000 драм

Saving and showing material heritage of Silva Kaputikyan, popularizing poetess's works in internet and by publishing, organizing cultural events in the regions of Armenia and abroad, making educational programs and exhibitions. Ticket price: 300 AMD
Excursion in Armenian language: 1500 AMD
Excursion in Russian and English languages: 2000 AMD

✨Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Նիդերլանդներում բնակվող գրող, երաժիշտ Արայիկ Միրզոյանի «Սիրո ճամփով» գ...
20/06/2026

✨Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Նիդերլանդներում բնակվող գրող, երաժիշտ Արայիկ Միրզոյանի «Սիրո ճամփով» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը համախմբել էր գրականության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդ ստեղծագործողների։

Բացման խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ միավորվում են հայ գրական միտքն ու ազգային արժեքները։

📚Շնորհանդեսի ընթացքում խոսեց նաև գրքի հեղինակ Արայիկ Միրզոյանը, ով պատմեց ստեղծագործական ճանապարհի, արտերկրում հայ մշակույթը պահպանելու և ներկայացնելու դժվարությունների ու հաջողությունների մասին։ Նա նշեց, որ գիրքը ծնվել է հայրենիքի հանդեպ սիրուց և այն Հայաստանում ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Միջոցառումն ուղեկցվեց ջերմ մթնոլորտով, իսկ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հեղինակի ստեղծագործություններին, զրուցելու նրա հետ և ստանալու հեղինակային մակագրությամբ գրքեր։ Տոնական օրը համեմվեց նաև երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնք իրենց ներկայությամբ նոր շունչ հաղորդեցին գրական հանդիպմանը։

20/06/2026

Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:
▪️ Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
▪️ Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
▪️ Կատարում է Վարդուհի Խաչատրյանը

✨️ Այցելե՛ք Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան՝ հայտնվելու այն միջավայրում, որտեղ նա ապրել է և ծնունդ տվել մինչ օրս կենդանի և սիրված բազմաթիվ ստեղծագործությունների։

🏛️ Երևան, Կապուտիկյան 1, բն․ 26
📞 010520930

#ՍիլվաԿապուտիկյան #ՄախմուրԱղջիկ

✨️ Հունիսի 17-ին ՀՀ-ում նշվում է Հայրերի օրը։ Սիլվա Կապուտիկյանի հայրը` ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանը, ցավոք, մահացել է...
17/06/2026

✨️ Հունիսի 17-ին ՀՀ-ում նշվում է Հայրերի օրը։ Սիլվա Կապուտիկյանի հայրը` ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանը, ցավոք, մահացել է երիտասարդ տարիքում` դստեր ծննդից երեք ամիս առաջ։ Կապուտիկյանը Հայաստանում և Սփյուռքում հոր մասին շատ պատմություններ է լսել և հավաքել այդ դրվագները։

📜 «Արարուց թաղում է ծնվել, պապենական հին մի տան մեջ: Հայրը սոլկար էր, մայրը` չարխի վրա բամբակ մանող:
Երեք եղբայրներից կրտսերն է եղել` շեկլիկ, քոթոթ մի մանչուկ` կապույտ աչքերով ու դիմացինին հետապնդելու չափ հարցասեր:
Սկզբում ծխական դպրոցում է սովորել, հետո` Հայկազյան-Կենտրոնականում: Ու երբ պատանի էր` հարցասեր միտքը իր մեջ է առել ոչ միայն Արարուց թաղի, Վանի, Վասպուրականի հոգսերն ու իրողությունները, այլև բեռնվել է իր ժողովրդին ու ողջ մարդկությանը տառապեցնող անթիվ հարցականների պատասխանը գտնելու հաստատակամությամբ.....Հայրս փայլուն անձնավորություն է եղել, Վանում և վանեցիների մեջ` համբավավոր գործիչ, կիրթ, գեղեցիկ երիտասարդ...»։
(Սիլվա Կապուտիկյան, «Էջեր փակ գզրոցներից», հատվածներ)
___
🏛️ ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
📍 Երևան, Կապուտիկյան 1, բն․ 26
📞 010 52 09 30

#ՀայրերիՕր #ԲարունակԿապուտիկյան #ՍիլվաԿապուտիկյան

✒️ «Մեծ բանաստեղծներ շատ կան աշխարհում։ Մենք էլ ունենք։ Բայց Սայաթ-Նովան ուրիշ է։ Նա ապրում է իմ մեջ ոչ միայն իբրև գրակա...
14/06/2026

✒️ «Մեծ բանաստեղծներ շատ կան աշխարհում։ Մենք էլ ունենք։ Բայց Սայաթ-Նովան ուրիշ է։ Նա ապրում է իմ մեջ ոչ միայն իբրև գրականություն, այլև իբրև անձ, անձնավորություն։ Ես տեսնում եմ նրա բոցկլտացող աչքերն ու հասակը, ես լսում եմ չարսավակիր կանանց հիացմունքի շշուկը, երբ նա անցնում է Թիֆլիսի նեղլիկ ու դարիվեր փողոցներով, ես սքանչացած, ուժեղ ու հպարտ եմ նրանով, երանությամբ եմ լցվում սիրահարի նրա խոսքերը լսելիս, զարմացած, շփոթահար ու խոնարհ եմ նրա մեծության առաջ։ Ամեն օր նրան հանդիպելով հանդերձ՝ կարոտում եմ նորից ու հետո խանդում, այո՛, խանդում եմ նրան։ Չե՞ք տեսնում, ես պարզապես սիրահարված եմ Սայաթ-Նովային»։
Սիլվա Կապուտիկյան, «Իմ արքայական Սայաթ-Նովան (հատված)

✨ Այսօր հայ աշուղական երգի վարպետ, ուշ միջնադարի խոշորագույն բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն Սայադյան) ծննդյան օրն է։

#ԾննդյանՕր #ՍիլվաԿապուտիկյան

✒️ «Մեր մեծաթիվ մեծերից շատ քիչ մասունքներ են պահպանվել առհասարակ՝ ո՛չ տները, ուր նրանք ծնվել են, և ո՛չ էլ մանավանդ շիրի...
13/06/2026

✒️ «Մեր մեծաթիվ մեծերից շատ քիչ մասունքներ են պահպանվել առհասարակ՝ ո՛չ տները, ուր նրանք ծնվել են, և ո՛չ էլ մանավանդ շիրիմները․․․ Ահա թե ինչու այս տունը սրբություն է մեզ համար, կրկնակի սրբություն, որովհետև փոխարինում է նաև Բակունցի չեղյալ շիրիմին․․․ Անհնար է առանց խռովքի և ընդվզման շրջել այս տուն-թանգարանով, որի ցուցանմուշները արծարծում են մեր մեջ մեծ գրողի կյանքի ճանապարհը՝ մաքուր, ազնիվ, ժողովրդանվեր․․․»․ սա մի հատված է 1971 թվականին Ակսել Բակունցի տուն-թանգարանի հուշամատյանում Սիլվա Կապուտիկյանի կատարած գրառումից։ Նա այնտեղ նշել է նաև իր ցանկությունը․ այն է՝ թանգարանը դառնա սրբազան հավաքատեղի Ակսել Բակունցի շառավիղների՝ Գորիսի գրական երիտասարդության համար։

✨ Այսօր լրանում է Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակը։

Իսկ դուք այցելե՞լ եք Բակունցի տուն-թանգարան։

#ԱկսելԲակունց #ՍիլվաԿապուտիկյան #Գորիս

✨Կյանքը մի կղզի է, որին մոտենում ես, ապրում և ապա հեռանում։ Ես գիտեմ, որ մեր հեքիաթը շարունակություն ունի․ այն հավերժ է,...
10/06/2026

✨Կյանքը մի կղզի է, որին մոտենում ես, ապրում և ապա հեռանում։ Ես գիտեմ, որ մեր հեքիաթը շարունակություն ունի․ այն հավերժ է, ես ապրում եմ այն կղզի-հեքիաթում, որը կոչվում է Հայաստան։
Արա Շիրազ

ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հանդիսավոր կերպով նշվեց մեր ժամանակների ականավոր քանդակագործ Արա Շիրազի 85-ամյակը։

📌Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը և այլ աշխատակիցներ, Արայի հորաքրոջ դուստր Նարինե Խաչատրյանը, կրտսեր եղբայր Վանանդ Շիրազը, ՀՀ ժող. նկարիչ Յուրի Պետրոսյանը, բազմաթիվ բարեկամներ ու մտերիմներ։
Ներկաները հուզմունքով հիշեցին Արա Շիրազի կյանքն ու գործը, գնահատեցին նրա մեծ ավանդը հայ արվեստի զարգացման գործում և ոչ միայն տոնեցին հոբելյանը, այլև ջերմ մթնոլորտում վերհիշեցին այն ամենը, ինչ Արա Շիրազն իր կյանքով ու ստեղծագործությամբ նվիրել է ժողովրդին։

Տուն-թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը նշեց, որ Վանանդ Շիրազի կամեցողությամբ Կապուտիկյանի տուն-թանգարանը համալրվեց Արա Շիրազի արվեստանոցից բերված մի նոր՝ «Երեկո» քանդակով, որը խորհրդանշում է կյանքի աստիճաններով բարձրացած և մտորումների մեջ հայտնված մարդու կերպարը։

🌞 Ամառային դպրոցների շրջանակներում երեխաները Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում կարող են մասնակցել բազմաթիվ ստեղծագործա...
09/06/2026

🌞 Ամառային դպրոցների շրջանակներում երեխաները Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում կարող են մասնակցել բազմաթիվ ստեղծագործական կրթական ծրագրերի` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։

🧝‍♀️ 4-8 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
🪄 Ավազաթերապիա (զարգացնում է մանր մոտորիկան)
🪄 Խաղեր (մտածողության և հիշողության զարգացման համար)
🪄 Տիկնիկագործություն և շուշատիկնիկի բեմադրություն` երեխաների մասնակցությամբ
🪄 Դիմակների պատրաստում և նկարչություն` Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունների թեմաներով։

🧝‍♀️ 8-12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
🪄 Խաչբառեր և ինտելեկտուալ խաղեր
🪄 Կապուտիկյանի ճանապարհորդական վայրերի ցուցադրում գլոբուսի վրա
🪄 Թանգարանի նոր մուլտֆիլմի ցուցադրություն
🪄 «Մախմուր աղջիկ» պարի ուսուցում։

💳 Յուրաքանչյուր ️կրթական ծրագրի արժեքը 1 երեխայի համար` 1000 դրամ։

🌞 Սիրով սպասում ենք Կապուտիկյանի տանը` միասին անցկացնելու հետաքրքիր, ստեղծագործ և ջերմ ամառ։

Մասնակցության համար պարզապես զանգահարե՛ք ☎️010 52 09 30։

Մեր հասցեն` 📍Երևան, Կապուտիկյան 1 (Բաղրամյան մետրոյի դիմաց), 4-րդ հարկ, բնակարան 26։

#ԿրթականԾրագիր #ԱմառայինԴպրոց #ՍիլվաԿապուտիկյան

✨️ Այսօր` հունիսի 8-ին, լրանում է Սիլվա Կապուտիկյանի որդու` քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի ծննդյան...
08/06/2026

✨️ Այսօր` հունիսի 8-ին, լրանում է Սիլվա Կապուտիկյանի որդու` քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը։

Բրոնզը, կոպիտ թուջը, քարն ու կավը միշտ դրամատիկ ձևեր են ընդունել Արա Շիրազի քանդակներում, դարձել խորքից բխող ճառագումներ։
Նրա ներքին ձայնը գրանիտե շնչառության է փոխակերպվել Մյասնիկյանի արձանի մեջ, որի ընտրված դիրքն օրհներգն արտասանելու պահն է, իսկ հայոց վերածննդի հանդեպ մեծ հավատը դարձել է զարդանախշ-փյունիկ` «Դվին» հյուրանոցի պատին, հետո էլ «Ծաղկած թռչուն»` Կասկադի 4-րդ հարթակում։
Արա Շիրազի ազնիվ, ներքին մաքրությամբ շնչող դիմաքանդակները` Պիկասո, Սևակ, Չարենց, Սարոյան, Փարաջանով, Շիրազ, Ֆրունզիկ Մկրտչյան, Կապուտիկյան, ինքնաքանդակ և այլն, միշտ լրացուցիչ մի հավելում ունեն` նուռ, պսակ, թռչնակ, կենաց ծառ կամ ցավի խոր ճանկռվածք, որ ուրիշ քանդակագործ պարզապես չէր հանդգնի կիրառել։
Իսկ ամենակարևորն ապագայի հանդեպ հավատն է, որ Արա Շիրազը դրել է Անդրանիկ զորավարի զույգ ձիերի ճախրանքի մեջ։

✅️ Այս և այլ ուշագրավ բացահայտումների համար վաղը` հունիսի 9-ին` ժամը 1️⃣4️⃣:0️⃣0️⃣-ին, այցելե՛ք Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, որտեղ տեղի կունենա Արա Շիրազի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդես-դասախոսություն. բանախոս` Վանանդ Շիրազ։ Կներկայացվի համալրված ցուցահանդես` նրա արվեստանոցից բերված աշխատանքներով։

✨️ Սիրով սպասում ենք բոլորին։
___
Երևան, Կապուտիկյան 1, բն. 26
010 52 09 30

#ԱրաՇիրազ #ՍիլվաԿապուտիկյան #դասախոսություն #ցուցահանդես

🎈Հունիսի 2-ին ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում շարունակվեցին մանուկներին նվիրված միջոցառումները։Երեխան...
03/06/2026

🎈Հունիսի 2-ին ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում շարունակվեցին մանուկներին նվիրված միջոցառումները։
Երեխաները լսեցին գողտրիկ պատմություններ՝ բանաստեղծուհու մանկությունից, դիտեցին մուլտֆիլմ, նկարազարդեցին կապուտիկյանական բանաստեղծություններ, իսկ վերջում գունավոր կավիճներով ասֆալտին նկարեցին իրենց երազանքի արևն ու երկինքը, երգեցին ուրախ երգեր։

Տուն-թանգարանը նման ծրագրեր կիրականացնի ամբողջ ամառվա ընթացքում բոլոր ցանկացողների համար։

Երկու քույրիկ,Երկու ուլիկ,Բայց ունեինՄի հատ տիկնիկ:Մեծն ասում էր.-Ի՛մն է, ի՛մն է,Փոքրն ասում էր.-Ի՛մն է, ի՛մն է:Որ չվիճե...
01/06/2026

Երկու քույրիկ,
Երկու ուլիկ,
Բայց ունեին
Մի հատ տիկնիկ:
Մեծն ասում էր.
-Ի՛մն է, ի՛մն է,
Փոքրն ասում էր.
-Ի՛մն է, ի՛մն է:
Որ չվիճեն երկու քույրիկ,
Հայրիկն առավ
Երկու տիկնիկ,
Հետո առավ
Երկու արջուկ,
Երկու գնդակ,
Երկու գայլուկ,
Երկու քուչիկ,
Երկու կկու,
Ամեն ինչից` երկու-երկու:
Երկու քույրիկ,
Երկու ուլիկ,
Բայց ունեին
Մի հատ մայրիկ:
Մեծն ասում էր.
-Ի՛մն է, ի՛մն է,
Փոքրն ասում էր.
-Ի՛մն է, ի՛մն է:
Հայրիկն ասաց.
-Լռե՛ք հապա,
Ի՞նչ եք այդպես
Աղմուկ հանում:
Ամեն ինչի երկուսը կա,
Բայց մայրիկը
Մեկն է լինում:
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

🌞 Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Կապուտիկյանի մանկական ո՞ր բանաստեղծությունն է ուղեկցել ձեզ կամ ձեր փոքրիկներին․ կիսվե՛ք մեզ հետ։

📷 Լուսանկարում՝ Սիլվա Կապուտիկյանը թոռնուհիների՝ Լիավարդի և Սիրվարդի հետ

#Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՄիջազգայինՕր #ՍիլվաԿապուտիկյան

Address

Silva Kaputikyan Street 1, 4-th Floor, Apt. 26
Ք. Երևան
0019

Opening Hours

Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30
Saturday 10:30 - 17:30
Sunday 11:00 - 16:00

Telephone

+37410520930

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան / Silva Kaputikyan Home-Museum:

Share