«Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation

«Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation, Nonprofit Organization, Երևան, Երևան.

31/12/2025

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

10/12/2025

«Մենք պետք է մեր ամեն դեպքի հետևից գնանք:

Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, իրոք կան բոլոր հնարավորությունները, դուք տեսնում եք, մենք քննարկում ենք այսքան, կան իրական միջազգային հնարավորություններ այս հարցերով նաև մինչև վերջ գնալու, որ մենք մեր ընտանիքները ունենանք իրական տեղեկություններ». «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան:

10/12/2025

«Մայրերն ապրում են անընդհատ սպասումով` գոնե 1 լուր, փոքրիկ տեղեկություն, բայց անվերջ անորոշություն է: Որդի են տվել, կյանք են տվել ու հիմա նրանցից կյանք է պահանջվում, որ դիմանան դժվարություններին: Պետք է ունենանք այնպիսի պետություն, որը տեր է յուրաքանչյուր ծնողի, որտեղ յուրաքանչյուր մայր կամ հայր գիտի, որ կարող է հույս դնել պետության վրա, որ պետությունն է իր համար թև ու թիկունք». «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան:

16/11/2025

❗ «Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները
-----------
🎯 Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն այսօր՝ նոյեմբերի 16-ին ժամը 7:30-ից սկսած, դիտորդական առաքելություն է իրականացրել Վաղարշապատ համայնքում՝ օրվա ընթացքում այցելելով բոլոր 47 ընտրատեղամասերը։

Քվեարկության ընթացքում շրջիկ դիտորդական խմբերն արձանագրել են մի շարք առերեւույթ խախտումներ, որոնք վերաբերել են՝
• ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդմանը,
• բաց քվեարկություններին,
• քվեաթերթիկների՝ ոչ հավասարաչափ քանակներին,
• ինչպես քվեախցերի, այնպես էլ քվեատուփերի մոտ կուտակումներին,
• քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացությանը, ինչի հետևանքով թույլ են տրվել ընտրության կարգի տարբեր խախտումներ, օրինակ՝ չօգտագործած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ եւ այլն։ Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահները արձագանքել են եւ տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը գրանցամատյանում։
• Որոշ ընտրատեղամասերի մոտ եղել են մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին ընդհանուր առմամբ ազդել ընտրությունների վրա, օրինակ՝ ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը, պարբերաբար մեծ խմբերով (8-10 հոգի) ընտրատեղամասեր ներկայանալը եւ այլն։

➡️ «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները կհետևեն նաև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին։

16/11/2025

14/28 եւ 14/29 ընտրատեղամասերի կենտրոններին հարող տարածքներում արձանագրվել են մարդկանց խմբերի ու մեքենաների կուտակումներ, որոնք մինչև 50 մետր շառավղով արգելվում են։

10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում։
16/11/2025

10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում։

16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․ ...
16/11/2025

16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․

• 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։
• 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։
• 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի շրջիկ խմբերը դիտորդություն են իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։

Եթե ունեք որևէ տեղեկատվություն ընտրախախտումների վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Tatoyanfoundation

Ցուցակների անճշտություն, քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում. 14/16 ընտրատեղամասի գրանցամատյանի արձանագրումները
16/11/2025

Ցուցակների անճշտություն, քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում. 14/16 ընտրատեղամասի գրանցամատյանի արձանագրումները

16/11/2025

14/10 տեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցելը այդպես էլ չարձանագրվեց հանձնաժողովի կողմից։

16/11/2025

14/5 տեղամասում ընտրացուցակներում առկա են անճշտություններ. մահացած եւ համայնքում չբնակվող անձանց տվյալները հայտնվել են ընտրացուցակում։

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է 14/15 տեղամասում։
16/11/2025

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է 14/15 տեղամասում։

14/15 տեղամաս բաց քվեարկություն/ուղղորդում:
16/11/2025

14/15 տեղամաս բաց քվեարկություն/ուղղորդում:

Address

Երևան
Երևան

Alerts

Be the first to know and let us send you an email when «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation:

Share